ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վրեժ Գալստյանը վտանգավոր է հասարակության համար 04/26/2013 16:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ԱԺ ներխուժած Վրեժ Գալստյանը վտանգավոր է հասարակության համար և նախաքննական մարմնի միջնորդությամբ դատարանն այսօր նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը։
Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՔԾ-ից, 2013թ. ապրիլի 26-ին ստացվել է դատահոգեբուժական փորձաքննության թիվ 34 եզրակացությունը, որի համաձայն Վրեժ Վանիկի Գալստյանը տառապել և տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ զառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու պահին Վրեժ Գալստյանը գտնվել է նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ներկայումս Վրեժ Գալստյանը նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, ուստի նրան հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով Վրեժ Գալստյանը չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, վտանգ է ներկայացնում շրջապատի և իր անձի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Փորձագիտական եզրակացությունը հաշվի առնելով նախաքննական մարմինը նրա նկատմամբ հարուցել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ ու հոգեբուժարան տեղափոխելու միջնորդությամբ դիմել դատարան, սակայն նախաքննությունը դեռ շարունակվում է։
ՀՔԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանը 2013թ. մարտի 22-ին` ժամը 14։50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին: Վրեժ Գալստյանն իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև վերջիններիս կողմից նախազգուշական կրակոցներ արձակելուց հետո և շարունակել է շարժվել ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի ուղղությամբ, իսկ ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Վրեժ Գալստյանի ապօրինի տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Սահակյանն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից ևս մեկ նախազգուշական կրակոց է արձակել, սակայն Վրեժ Գալստյանը, կրկին չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, դանակը ձեռքին կտրուկ շարժում է կատարել Սահակ Սահակյանի ուղղությամբ, ինչի պատճառով վերջինս իրեն ամրակցված ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի ուղղությամբ` նրա ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք: Դեպքից անմիջապես հետո Վրեժ Գալստյանը տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. մարտի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/08/2025 18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան
- 01/08/2025 17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան
- 01/08/2025 13:16 Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել , որ ավտոբուսի տոմսի ժամկետը 7 օր չէ, այլ 4 օր է. Աննա Ավետիսյան
- 01/08/2025 12:30 Մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ . Թորոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/08/2025 20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
- 01/08/2025 19:26 Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին
- 01/08/2025 13:34 Այրվել է չշահագործվող սրճարան
- 01/08/2025 11:46 Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. 38-ամյա կնոջ մարմինը ծառից իջեցրել են փրկարարները. հայտնաբերվել է նամակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը