Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան 01/21/2025   18:06 Հասանովը Ստեփանակերտում խորհրդարկցություն է հրավիրել 01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ 01/21/2025   17:51 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 01/21/2025   17:45 Այն իշխանությունը, որը 25 մլրդ դրամ է ուղղակի մսխել ԱՆԻՖ հիմնադրամով, ժողովրդին ասում է` վերջին կոպեկներդ գրի, որ հասկանանք` ոնց ենք քեզ քերում. Գրիգորյան 01/21/2025   17:31 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի. զբոսաշրջիկները փորձել են փախուստի դիմել պատուհաններից 01/21/2025   17:25 Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ հանձնված տարածքներ. Աբրահամյան 01/21/2025   17:24 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի անդամ դառնալու մասին
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Նախագահը ծանոթացել է մայրաքաղաքի քաղաքաշինական ծրագրերին 04/26/2013   17:11  |  ԼՐԱՀՈՍ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին:
 
Տարոն Մարգարյանը Նախագահին ներկայացրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Նա նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի և կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով տասնյակ տարիներով մանկական այգու` քաղաքի համար ավանդական դարձած գործառույթները և օգտագործելով նման այգիների ժամանակակից միջազգային փորձը: Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը:
 
Տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում: Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով: Քաղաքապետի հավաստմամբ, այգու ամբողջ միջավայրը` շենքերը, ճանապարհները, անցումները, հարմարեցված և մատչելի են լինելու հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար: Այս ուղղությամբ նախատեսվում են թեքահարթակներ, հարմարեցված սանիտարական հանգույցներ: Բեյրութի փողոցին զուգահեռ հետիոտն ծառուղու մի առանձնացված շերտը նախատեսվում է հեծանվային արահետի համար:
 
Նախագահին ներկայացվել է, որ այգու բարեկարգման նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նիստում և արժանացել հավանության, արված առաջարկություններն ընդունվել են և կատարվել են համապատասխան լրացումներ:
 
Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև մայրաքաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ստեղծման ծրագրին, որն իրականացվելու է Երևանի գլխավոր հատակագծի համաձայն: Ծրագրով նախատեսվում է հիշյալ տարածքում թաղամասի վերակառուցմամբ վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ նպատակ ունենալով կառուցապատված պատմական կիրառական-գեղագիտական տարածքների բարելավումը, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը:
 
Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Դեղատան, Վ.Սարգսյան և Խորենացի փողոցների միջև նախատեսվող բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի նախագծին: Ըստ նախագծի, շենքում նախատեսված է տեղակայել բանկային ընկերություններ, ֆինանսական ոլորտի այլ կազմակերպություններ և բիզնես կառույցներ: Նշվել է, որ բիզնես համալիրը կկարողանա ընդունել այստեղ տեղակայված տարբեր ընկերությունների 1000-ից ավելի աշխատողների: Այստեղ նախատեսվում է կառուցել 2 ստորգետնյա հարկ՝ ավտոմեքենաների կայանման համար: Համալիրի առանձնահատկություններից է նաև այն, որ շենքը նախատեսված է կառուցել համաձայն եվրոպական էներգախնայողության չափանիշների:
 
Հանրապետության Նախագահին ներկայացված նախագծերի շարքում է եղել Շահումյանի անվան հրապարակում նախատեսվող ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի կառուցումը:
 
Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Վ.Սարգսյան հ.3 հասցեում գտնվող հողամասում (ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, արդարադատության նախարարության մասնաշենքերի համար նախատեսված) նախագծվող կառույցի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև Համազգային թատրոնի («Սոս Սարգսյան») շենքի կառուցման նպատակով իրականացվող աշխատանքներին:
 
Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել են Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև կառուցվող նոր ավտոմայրուղու նախագծային պարամետրերը և շինարարության ընթացքը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսված է Երևանի օղակաձև արագընթաց մայրուղու (անընդհատ երթևեկության համաքաղաքային նշանակության մայրուղի) բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում։ Այն նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, զգալիորեն կթեթևանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթևեկությունը։ Միաժամանակ կապահովվի Կիևյան կամրջից անմիջական երթևեկություն դեպի Իսակովի պողոտա։ Լենինգրադյան փողոցում նախատեսված է թունելային անցում: Մայրուղին հեռանկարում կունենա զարգացում, որը Իսակովի պողոտայի հատվածի տրանսպորտային հանգույցից կշարունակվի նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով և Հրազդանի գետի վրայով` ապահովելով ելք դեպի Արշակունյաց պողոտա: Լենինգրադյան փողոցի հետ միացման հանգույցը հետագայում նույնպես կզարգանա` միանալով Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկի հետ:
 
Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ իր տպավորություններն է կիսել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող խոշոր ծրագրերի հետ կապված՝ հաջողություններ մաղթելով քաղաքապետին հիշյալ մեծածավալ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Նախագահը նշել է, որ ժամանակի հետ փոխվում ու ավելանում են պահանջները, և նման խոշոր ծրագրերի իրականացումը Երևանի զարգացման տեսակետից ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է խոշոր ծրագրերին զուգահեռ քաղաքի ամենօրյա խնդիրներով ակտիվ զբաղվելը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերն այդ ուղղությամբ բարձր գնահատելով և նշելով, որ մայրաքաղաքում դրական փոփոխություններն ակնառու են, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ սկսած աշխատանքը՝ բակերի բարեկարգման, քաղաքի կանաչապատման, մաքրման ուղղությամբ պետք է մեծ եռանդով շարունակել և ավարտին հասցնել:
 
 

Արխիվ

[]