Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան

Վրաերթ չէ, սպանություն է, - գտնում է տուժող կողմը 04/25/2013   13:24  |  Քրեական խրոնիկոն

Վրաերթի հետևանքով մահացած Նարեկ Զարգարյանի մայրը՝ իրավահաջորդ Կամելա Սաֆարյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով հանձնարարել «համապատասխան պաշտոնյաներին պատասխանատվությամբ մոտենալ իրենց պարտականություններին և ցուցաբերել մասնագիտական, այլ ոչ թե հայեցողական մոտեցում»:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, ըստ որի Ալվինա Հարությունյանը վրաերթի է ենթարկել բաց նամակի հեղինակի որդուն՝ Նարեկ Զարգարյանին, և նա մահացել է: Դեռևս մինչև քրեական գործը դատարան ուղարկելը տուժողի իրավահաջորդը բազմաթիվ դիմումներ է հղել ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցով հայտնել էր, որ «քրեական գործը ճիշտ չի քննվում, անհասկանալի պատճառներով պաշտոնատար անձինք հովանավորում են Ա.Հարությունյանին և ճիշտ չեն որակում նրա կողմից կատարված հանցագործությունը»: Դիմումներին այդպես էլ ընթացք չի տրվել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դատարանում պարզվել է, որ Ալվինա Հարությունյանն իրականում կատարել է անուղղակի դիտավորությամբ սպանություն, ինչպես նաև առանց հափշտակելու նպատակի առևանգել է իրենց ավտոմեքենան: «Փաստաբանս ինձ բացատրել է, որ եթե անգամ դատավորը համոզված լինի, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, մինևնույն է չի կարող Ա.Հարությունյանի մեղադրանքը ծանրացնել, եթե մինչև գործի ավարտը դատախազը չփոխի մեղադրանքը և ճիշտ չորակի այն»,- նշում է Կ. Սաֆարյանը:

Գործի հանգամանքները հետևյալն են՝ Ալվինա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Զարգարյանների ընտանիքին պատանող և Նարեկ Զարգարյանի կողմից օգտագործվող «Համմեր» մակնիշի ավտոմեքենան առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում վարել է տվյալ պայմանների համար սահմանված առավելագույն արագությունը գերազանցող մոտ 100-120 կմ/ժ արագությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի ձախ կողնակից կառչած Նարեկ Զարգարյանը վայր է ընկել և մահացել: Այդ արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն այդ մեղադրանքն առաջադրելիս հաշվի չեն առնվել քրեական գործով պարզված մի շարք կարևոր հանգամանքներ:

Տուժողի իրավահաջորդն անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով չի անդրադառնում Ալվինա Հարությունյանի մեղավորության կամ անմեղության հարցին, բայց հաշվի առնելով, որ հայտարարվել է դատաքննության ավարտի մասին և դատարանն առաջիկայում կանցնի դատական վիճաբանությունների փուլին, տեսակետ է հայտնել, որ քրեական գործում առկա է ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Ալվինա Հարությունյանն այդ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան վարել է առանց Նարեկ Զարգարյանի թույլտվության, նրա կամքին հակառակ: Ավելին, ըստ կողմի, Նարեկ Զարգարյանը կառչել է ավտոմեքենայի ձախ կողնակից և գոռոցներով պահանջել է, որ Ալվինա Հարությունյանը կանգնեցնի ավտոմեքենան: Ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ Ալվինա Հարությունյանը հաստատապես իմանալով, որ Նարեկ Զարգարյանը կառչած է ավտոմեքենայից, որն ինքը 0.71 տոկոս ալկոհոլային խմածության վիճակում վարում է նվազագույնը 100-120 կմ/ժ արագությամբ, այն էլ մոտ 2 կմ տարածություն այդ ձմեռային սառը եղանակին, չի կանգնեցրել ավտոմեքենան կամ չի դադարեցրել դրա ընթացքը, մինչև Նարեկը Զարգարյանն ուժասպառ լինելով վայր է ընկել և մահացել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «այսպիսի արարքը լրացուցիչ որակման է ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը/փախցնելը/ առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով/:

«Եթե անգամ ավտոմեքենայի վարորդը չի ցանկանում, որ դրանից կառչած անձը վայր ընկնի և մահանա, սակայն այնուամենայնիվ չի կանգնեցնում ավտոմեքենան, չի փորձում կանխել վտանգը և գիտակցաբար թույլ է տալիս, որ կառչած անձն ուժասպառ լինելով կամ այլ պատճառով վայր ընկնի և մահանա, ապա այս դեպքում գործ ունենք ոչ թե մեղքի անզգույշ ձևի հետ, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այդպիսի արարքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված և հետևաբար արարքը պետք է որակվի ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` որպես անուղղակի դիտավորությամբ կատարված սպանություն»,- նշվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակում:

Նախաքննության ընթացքում բազմիցս կողմը միջնորդել է, որ Ա.Հարությունյանին մեղադրանք առաջադրել վերոհիշյալ հոդվածներով, սակայն «այդ միջնորդություններն առանց որևէ պատճառաբանության մերժվել են»: Դատաքննության սկզբում այս նկատառումներից ելնելով նաև դատախազին բացարկի միջնորդություն է ներկայացվել՝ հօգուտ մեղադրյալի, գործի ելքով շահագրգռված լինելու հիմքով: Ըստ տուժող կողմի՝ մեղադրանքը ճիշտ չի որակվել, մեղադրողի մասնակցությունը այդ քրեական գործով դատաքննությանն արդեն իսկ բացառում է տուժող կողմի համար արդար դատաքննության իրականացումը և այդ դատաքննությունը տուժող կողմի համար ձևական բնույթ է կրում:

Տուժողի իրավահաջորդը հույս է հայտնում, որ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազն, այնուամենայնիվ, կօգտվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված իր լիազորությունից և կփոփոխի առաջադրված մեղադրանքը:


Արխիվ

[]