Թեմաներ
Հինգշաբթի 01 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/09/2025   18:59 Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել 01/09/2025   18:46 Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck 01/09/2025   18:34 Թե ՀՀ արբանյակն ինչ նպատակով է օգտագործվում, իսպանական ընկերությանը չի վերաբերում, որ մի հատ էլ հարցազրույց տան. Մխիթար Հայրապետյանը վրդովված է 01/09/2025   18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան 01/09/2025   18:20 Փաշինյանը Ալիևի խոսքերից հետո կհիշի ՀԱՊԿ-ի մասին. Մեդվեդև 01/09/2025   18:09 Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի վերաբերյալ օրինագծի մասին 01/09/2025   18:07 Այցելեցի Հակոբ Ասլանյանի տուն, առաջարկեց` օգնեմ տեքստ հրապարակի, ուղարկեցի դա. Հայրապետյան 01/09/2025   17:38 Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է 01/09/2025   17:34 Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   17:29 Լոս Անջելեսում կա ակտիվ հրդեհի 4 օջախ. Վերջին 27 տարում Կալիֆոռնիան նման արտակարգ իրավիճակում չէր հայտնվել (տեսանյութ) 01/09/2025   17:25 Անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է դատարան 01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:17 ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 եվրո 01/09/2025   17:12 ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը մեսիջ է հղել Թուրքիային 01/09/2025   17:08 Հայաստանն իրավունք ունի պաշտպանել իր սահմանները. շվեյցարացի պատգամավորն անդրադարձել է Բաքվի անհիմն մեղադրանքներին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/09/2025   16:56 Լիբանանի նախագահ է ընտրվել գեներալ Ժոզեֆ Աունը 01/09/2025   16:52 Տրանսպորտի վարձավճարը մարզերում նույնպես կարող է բարձրանալ. Խուդաթյանը չի բացառել 01/09/2025   16:44 Ութ փաթեթ ափիոն․ Վաղարաշապատի համայնքնային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   16:44 Երբ են վճարելու մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 01/09/2025   16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը 01/09/2025   16:30 Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը 01/09/2025   16:16 Պենտագոնը ռազմածովային ուժերի 10 ուղղաթիռ է ուղարկել Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար 01/09/2025   16:08 Սևանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 01/09/2025   16:07 Ցուկերբերգը խոստովանել է Meta-ի ծառայություններում գրաքննության առկայությունը 01/09/2025   16:04 Կառավարությունը եւս 236 մլն կվերցնի Ներդրումային բանկից. Պայմանագիրը ՀՀ պետբյուջեի համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ 01/09/2025   15:53 Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած գումարով մտադիր են նվազեցնել 38 շինության էներգիայի սպառումը 01/09/2025   15:25 Վարչապետը հանդիպել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին 01/09/2025   15:20 Կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը և ցավով արձանագրել, որ դա ձեռք է բերվում չափազանց թանկ գնով. Զուրաբյան 01/09/2025   14:59 Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին 01/09/2025   14:57 Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այն կառավարել չկարողանալու համար. վարչապետի կինը «ինչ-որ մեկին» կրկին ուղարկել է «կրթվելու» 01/09/2025   14:55 Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրված է. Դանիելյան 01/09/2025   14:48 15.2 մլրդ դրամ հետվճար փոխանցվել է շահառուներին․ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող հետվճարի ծրագիրը շարունակվում է 01/09/2025   14:40 Reuters-ը հայտնել է՝ ինչպես է Թրամփը պատրաստվում ձեռք բերել Գրենլանդիան 01/09/2025   14:30 Լիբանանն այսօր կփորձի նախագահ ընտրել. նախորդ 12 փորձերը հաջողությամբ չեն պսակվել 01/09/2025   14:16 Ալիևի ասուլիսը հերթական ուղերձն էր, որ ոչ մի խաղաղություն չի լինելու. Աննա Կոստանյան (տեսանյութ) 01/09/2025   14:12 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 01/09/2025   14:12 Կրեմլը Հայաստանին հիշեցնում է՝ անհնար է լինել և՛ ԵԱՏՄ անդամ, և՛ ԵՄ 01/09/2025   13:55 Արմենիա ԲԿ-ում վերահսկողություն ենք իրականացրել, հայտնաբերել ենք շուրջ 119 մլն դրամի առերևույթ խախտումներ․ Պետրոսյան 01/09/2025   13:52 Որքան հասկանում եմ "Սեւրի Պայմանագիր 2" չի ստացվում ստորագրել. քաղաքագետ 01/09/2025   13:46 Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան դերասաններ Հոփքինսի, Բրոդիի և Ֆարիսի շքեղ առանձնատները 01/09/2025   13:45 ՊՎԾ նախկին աշխատակցի դեմ հայց կներկայացվի․ Պետրոսյանը մանրամասնում է 01/09/2025   13:22 ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի իր գործընկերոջ հետ 01/09/2025   13:19 Փետրվարի 4-ից մինչեւ ապրիլի 18-ը կանցկացվեն կանցկացվեն վարժական հավաքներ 01/09/2025   13:15 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստանում Հայաստանում․ Փաշինյանը աղքատության մեջ մեղադրեց քաղաքացիներին 01/09/2025   13:07 Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց 01/09/2025   13:06 Դպրոցի ցնցուղի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են եղել. ՊՎԾ պետ 01/09/2025   13:01 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 01/09/2025   12:54 Ադրբեջանը փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար. Փաշինյան
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ

Կենսաթոշակի համար մորը մահվան հասցրած որդին դատապարտվել է ազատազրկման 04/25/2013   16:28  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Տարեց մորը ծեծի ենթարկելու համար 52-ամյա Գառնիկ Վարդանյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ Գ.Վարդանյանը ծեծել է մորը՝ կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով, ինչից օրեր անց նա մահացել է։

Ըստ դատավճռի՝ Գառնիկ Վարդանյանը 2012թ. հունվարի 18-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում գտնվող իր բնակարանի ննջասենյակում վիճել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ՝ կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով, որի ընթացքում դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մայրն օրեր անց մահացել է։

Ի դեպ, Գ.Վարդանյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և որպես վկա հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ մայրը չնայած 82 տարեկան էր, սակայն անձամբ է հոգացել իր կարիքները։ Կենսաթոշակը ևս մայրն է ստացել և անձամբ տնօրինել այն: Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ նշված օրը նա քնից արթնացել է մոր տնքոցից և, մտնելով մոր ննջասենյակ, տեսել է, որ վերջինս կռացել է գետնին մահճակալի եզրից բռնված: Նրա ներկայացրած վարկածի համաձայն, մայրն ասել է, որ սենյակում վայր է ընկել եւ ինքը օգնել է մորը, պառկեցրել անկողնուն, սակայն չի նկատել, որ նրա դեմքին կամ գլխին վնասվածքներ կան թե ոչ: Մեղադրանքը չընդունելով հանդերձ, 52-ամյա տղամարդը ընդունել է, որ մոր կենսաթոշակի հաշվին է անգամ իր համար ծխախոտ ձեռք բերել։ Համենայն դեպս դատարանում նա պատմել է, որ շուրջ 10 րոպե անց, մայրը ետ է վերադարձել ճաշասենյակ և կշտամբել իրեն՝ ասելով. «ինչու պետք է իմ թոշակով փայտ գնեմ, ինչու պետք է քեզ ես պահեմ, գնա աշխատի», ինչին էլ ի պատասխան Գ.Վարդանյանն արձագանքել է, թե «օրերը տաքանան գնալու եմ բանվորություն անեմ, երկու ամիս համբերի»: Այնուհետև նա մորից 200 դրամ է խնդրել` ծխախոտ գնելու համար, սակայն մայրը մերժել է, որից հետո գնացել է իր սենյակ և իրեն-իրեն բարկացել: Դեպքերի հետագա զարգացումը նկարագրելով՝ ամբաստանյալ Վարդանյանը նշել է, թե, մտնելով մոր սենյակ, խնդրել է, որ չբարկանա և վեճը չշարունակվելու համար շրջվել է որպեսզի դուրս գա սենյակից և այդ ընթացքում էլ ձախ ձեռքով հրել նրան, ինչի հետևանքով վերջինս ձախ կողքի վրա ընկել է։ Նա դատարանին փորձել է հավաստիացնել, որ մորը դիտավորյալ չի հրել։

Դեպքից օրեր անց՝ հունվարի 23-ին, նրանց տուն են գնացել Վարդանյանի երկու քույրերը` Լաուրան և Լարիսան: Վատ ինքնազգացողության պատճառների վերաբերյալ աղջիկների հարցին ի պատասխան մայրը նշել է, թե տան մուտքի մոտ և իր սենյակում վայր է ընկել: Աղջիկներն առաջարկել են մորը տեղափոխել հիվանդանոց, ինչից վերջինս հրաժարվել է, բայց ցանկություն հայտնել գնալ Լարիսայի տուն` որոշ ժամանակ այնտեղ մնալու համար:

Ամբաստանյալի քույր Լարիսա Վարդանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում նույնաբովանդակ ցուցմունք տալով նշել է, որ 2012 թվականի հունվարի 22-ին, զանգահարել է քույրը` Լաուրան և ասել , որ մոր վիճակը լավ չէ և, որ գնան տեսնելու: Անմիջապես հաջորդ օրը` հունվարի 23-ին, գնացել են մորը տեսակցության: Մայրը նստած է եղել խոհանոցում, և դուստրը նկատել է, որ մոր գլխի վրա և դեմքին վնասվածքներ կան: Լուսիկ Վարդանյանն ասել է, որ իրենց շքամուտքի աստիճանների վրա վայր է ընկել և գլորվել: Խոսակցությանը ներկա է եղել նաև իր եղբայրը` Գառնիկ Վարդանյանը: Աղջիկը մոր խնդրանքով, նույն օրը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մոր գլխին այտուցված վնասվածք, իսկ ականջների ետևում կապտուկներ է նկատել: Հարցրել է, թե ինչ է պատահել, մայրն ասել է, որ հունվարի 18-ին Գառնիկը խմած գնացել է տուն, գումար է պահանջել և իմանալով, որ նա փող չունի, աթոռով խփել է նրա գլխին, այնուհետև ոտքերով և ձեռքերով ծեծի ենթարկել: Նշվածի մասին մայրն իր ներկայությամբ պատմել է նաև Լաուրային: Լուսիկ Վարդանյանն աղջկա տանը մնացել է 8 օր: 2012թ. հունվարի 31-ին տեսնելով, որ մայրը չի արթնանում, տեղափոխել է Ալավերդու հիվանդանոց: 2012թ.փետրվարի 1-ից 3-ը մայրը գտնվել է հիվանդանոցում, որտեղ իրենց ասել են, որ մայրը չի բուժվում և նրան պետք է տեղափոխեն Երևան: Իրենք էլ իրենց հերթին հիվանդանոցում տեղեկացրել են, որ ֆինանսական միջոցներ չունեն և տարել են Գառնիկի տուն` նրան այնտեղ խնամելու համար: Սակայն 2012թ. փետրվարի 8-ին Լարիսային է զանգահարել եղբոր որդին` Սամվելը և ասել, որ Լուսիկ Վարդանյանը մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Լուսիկ Վարդանյանի մահվան անմիջական պատճառը եղել է ձախ բազկի միջին երրորդի դրսային մակերեսի, աջ սրունքի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղումներ, գլխի ենթամաշկային փափուկ հյուսվածքների արյունազեղում, գլխուղեղի սալջարդ և գլխուղեղի այտուցը:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի տված ցուցմունքը արժանահավատ չէ և նա նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:

Գառնիկ Վարդանյանը պատիժը կկրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Իսկ խափանման միջոցը ընտրված ստորագրություն չհեռանալու մասին կմնա անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]