ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գ.Դանիելյան. Ցավոք, խորհուրդը ստեղծեց վտանգավոր իրավական նախադեպ 04/24/2013 13:27 | Հարցազրույց
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը, ինչպես արդեն հայտնի է, իր 2012թ. փետրվարի 28-ի որոշմամբ գտավ, որ ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվության սահմանումը հակասահմանադրական ոտնձգություն է խոսքի և արտահայտվելու ազատության նկատմամբ: Այդ կապակցությամբ է մեր հարցազրույցը ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, ‹‹Սահմանադրական իրավունքի կենտրոն››-ի խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ:
- Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումն ուսումնասիրելուց հետո ի՞նչ եզրակացության եք հանգել:
- Այդ որոշումն ընդամենը 6 կետից բաղկացած 2 էջանոց փաստաթուղթ է, որի կետերից 5-ը սոսկ գործի հանգամանքների նկարագրությունն են, և միայն 6-րդ կետում, առանց համարժեք վերլուծության և հիմնավոր իրավական դիրքորոշումների, ներկայացված է խորհրդի այն եզրահանգումը, թե ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվության սահմանումը հակասահմանադրական ոտնձգություն է խոսքի և արտահայտվելու ազատության նկատմամբ: Ընդ որում, որպես հիմք է ընդունվել այն, որ խորհրդարանի կողմից նորմատիվային նշանակության օրենք ընդունելը ոչ իրավաչափորեն սահմանափակել է խոսքի և արտահայտվելու ազատությունը:
Սահմանադրական խորհրդի վերոհիշյալ որոշման բովանդակային կողմի առումով նախ նկատենք, որ Սահմանադրական խորհուրդ ներկայացրած դիմումում օրենքի սահմանադրականությունը վիճարկող խորհրդարանականները ներկայացրել են մի շարք փաստարկներ, որոնցից յուրաքանչյուրին առանձին անդրադառնալով, ակնհայտ է դառնում զուտ իրավական չափանիշներով դրանց անհիմն լինելը, միակողմանի ու անհարկի քաղաքականացված բնույթը, վտանգավոր նախադեպային նշանակությունը, ժողովրդավարական մնայուն արժեքներից նահանջը:
Շեշտելով, որ մտքի և կարծիքի ազատ արտահայտումը մարդու ամենաթանկ իրավունքներից է, այն ամրագրված է Մարդու իրավունքների ու ազատությունների 1789թ. ֆրանսիական հռչակագրի 11-րդ հոդվածում և հանդիսանում է ժողովրդավարության կարևոր պայմանը, վերջիններս միաժամանակ ընդգծել են, որ ազատության սահմանափակումները պետք է լինեն անհրաժեշտ ու համաչափ հետապնդվող նպատակին, բխեն սահմանադրական արժեքներից, չվնասեն դրանց:
Խնդրի էությունն էլ հենց այն է, որ նշված փաստարկները ճիշտ են և անառարկելի, ինչն արձանագրվել է Սահմանադրական խորհրդի կողմից, սակայն դրանք որևէ աղերս չունեն ընդունված օրենքի ‹‹հակասահմանադրականության›› հետ: Դիմումի հեղինակները շրջանցել են մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց վրա անհասկանալիորեն ‹‹աչք է փակել›› նաև Սահմանադրական խորհուրդը:
- Իսկ ի՞նչ հանգամանքներ նկատի ունեք:
- Մարդու իրավունքների և ազատությունների 1789թ. ֆրանսիական հռչակագրի նախաբանում միանգամայն դիպուկ ու հստակ ամրագրված է. ‹‹... մարդու իրավունքները հաշվի չառնելը, դրանց անտեսումը կամ արհամարհումը միակ պատճառն է հասարակական դժբախտությունների ու կառավարությունների այլասերման››: Հռչակագրի 2-րդ հոդվածն արդեն նվիրված է մարդու բնական և անօտարելի իրավունքների երաշխավորվածությանը. ‹‹Յուրաքանչյուր քաղաքական միության նպատակը մարդու բնական ու անօտարելի իրավունքների ապահովումն է››: Այսպիսով, երկու դեպքում էլ նկատի է առնվում ‹‹մարդու բնական ու անօտարելի իրավունքների›› ողջ համակարգը, ընդգծվում է դրանց տրամաբանական ներքին կապն ու համալիր բնույթը` դրանցից չառանձնացնելով որևէ մեկը և չհակադրելով մյուսներին, ինչը փորձել են անել դիմումի հեղինակ խորհրդարանականները:
Սահմանադրական իրավունքում, այդ թվում` ֆրանսիական, անվիճելի է համարվում հայեցակարգային այն մոտեցումը, ըստ որի, առկա են մարդու ինչպես բացարձակ, այնպես էլ` սահմանափակելի իրավունքներ: Այս տեսանկյունից հիշյալ հռչակագրի 4-րդ հոդվածն անվերապահորեն ու հստակ սահմանում է. ‹‹Ազատությունը հնարավորություն է անելու այն ամենը, ինչն ուրիշին չի վնասում, այսպիսով յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրացումն ունի միայն այն սահմանները, որոնք ապահովում են հասարակության մյուս անդամներին օգտվելու նույն իրավունքներից: Այդ սահմանները կարող են սահմանվել միայն օրենքով››: Այս հիմնադրույթը դարձել է արդի սահմանադրական իրավունքի անկյունաքարային արժեքներից մեկը:
Խոսքի ու կարծիքի ազատության սահմանափակման տեսանկյունից այս հիմնարար սկզբունքն իրացվել է հենց հռչակագրի 11-րդ հոդվածում, ինչի մասին փորձել են նշել Սահմանադրական խորհուրդ դիմողները: Սակայն, ցավոք, նրանք փորձել են վերը նշված դրույթը ներկայացնել բովանդակային լուրջ ձևախեղումներով:
Անդրադառնանք դիմումի 1-ին կետի ձևակերպմանն ու փորձենք պարզել, թե որքանո՞վ է այն համահունչ հռչակագրի դրույթներին: Դիմումում նշված է. ‹‹Մտքի և կարծիքի ազատ արտահայտումը, ինչպես նշված է 1789 թվականի հռչակագրի 11-րդ հոդվածում, ‹‹մարդու անենաթանկ իրավունքներից մեկն է››, և հենց դրա համար յուրաքանչյուրը կարող է ‹‹խոսել, գրել և հրատարակել ազատ, բացառությամբ այդ ազատության չարաշահման` օրենքով նախատեսված դեպքերում››: Այս պատճառաբանությունն է դարձել դիմողների հետագա ողջ փաստարկների հիմքը, ու նաև այս մեկնաբանությամբ է այն վերարտադրվել սահմանադրական խորհրդի եզրահանգման մեջ:
Անդրադառնանք նաև հռչակագրի 11-րդ հոդվածին. ‹‹Մտքի ու կարծիքի արտահայտման միջոցով ազատ հաղորդակցվելը հանդիսանում է մարդու ամենաթանկ իրավունքներից մեկը, ուստի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ խոսել, գրել ու տպագրել` կրելով պատասխանատվություն այդ ազատության չարաշահման համար` օրենքով սահմանված կարգով››: Այս հոդվածում հռչակագիրը, հատուկ կարևորելով խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքը, միաժամանակ առաջ է քաշում դրա չարաշահման համար պատասխանատվության անխուսափելիությունը: Ի դեպ, նման պատասխանատվության հանգամանքը հռչակագրում շեշտվում է միայն 11-րդ հոդվածով ամրագրված իրավունքների առնչությամբ: Այս կարևոր հանգամանքը, եթե դիմողները փորձել են քողարկված ձևով շրջանցել, ապա Սահմանադրական խորհուրդը որոշման 5-րդ կետում մեջբերելով հռչակագրի 11-րդ հոդվածն ամբողջությամբ, ցավոք, եզրահանգումների ժամանակ արդեն բացահայտ անտեսել է խոսքի ու արտահայտվելու ազատության չարաշահման համար օրենքով անհրաժեշտ պատասխանատվություն սահմանելու հանգամանքը, ինչը եղել էր օրենքի հեղինակների հիմնական խնդիրը:
- Վեճի առարկա և հակասահմանադրական համարված օրենքի համաձայն` քրեական պատասխանատվություն էր նախատեսվում նաև այն անձանց համար, ովքեր ‹‹... վիճարկում են կամ վիրավորելու աստիճան նվազեցնում են մեկ կամ մի քանի ցեղասպանության եղելությունը, ինչպես դրանք սահմանված են Քրեական օրենսգրքի 211-1 հոդվածում և որպես այդպիսին ճանաչված են Ֆրանսիայի օրենքով››: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
- Այո, խոսքն այստեղ օրենքով ճանաչված եղելության մասին է, որին համարժեք վերաբերմունք է անհրաժեշտ: Եթե Սահմանադրական խորհրդի հարգարժան անդամներն առաջնորդվեին հռչակագրի էությունից բխող այս հայեցակարգով, համարժեքորեն հաշվի առնեին նաև հռչակագրի 4-րդ հոդվածի պահանջները, անխուսափելիորեն կհանգեին այլ հետևության` խոսքի ազատության չարաշահման դեպքում իրավաչափ պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտության տեսանկյունից:
Օրենքի հեղինակները բացառապես առաջնորդվել են հռչակագրի 11-րդ հոդվածի պահանջներով և օրենքով պատասխանատվություն են սահմանել խոսքի ազատության չարաշահման համար` նկատի ունենալով, որ ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործության, օրենքով ճանաչված եղելության վիճարկումը կամ վիրավորելու աստիճան նվազեցումը դրա արդարացման ու նաև անուղղակի խրախուսման փորձ է, ինչն անհարիր է ֆրանսիական իրավունքի մշակույթի հիմնարար սկզբունքներին և մեծ վտանգ է ներկայացնում ներկա ու ապագա սերունդների համար:
Պետք է նկատի ունենալ նաև, որ խոսքն ընդունված և իրավական ուժ ունեցող օրենքի մասին է, և որևէ դատական ատյան իրավասու չէ կամայականորեն գնահատել դրա իրավաչափությունը և իր գնահատականները դնել իր կողմից ընդունվելիք որոշման հիմքում:
- Այնուամենայնիվ, Սահմանադրական խորհուրդը հանգեց տրամագծորեն հակառակ եզրակացության…
- Ցավոք, խորհուրդը ստեղծեց վտանգավոր իրավական նախադեպ: Ստվեր գցեց նաև հռչակագրի նորմերի սահմանադրաիրավական բովանդակության վրա: Իրավունքի ցանկացած չարաշահում վտանգում է այլոց իրավունքները: Տվյալ պարագայում ոտնձգություն է կատարվել մարդկության դեմ կատարված ոճրագործության զոհ դարձած բազմամիլիոն մարդկանց ու նրանց սերունդների իրավունքների հանդեպ: Նրանց իրավունքների հանդեպ, ովքեր այսօր չեն ցանկանում մարդատյացության զոհ դառնալ կամ հանդուրժել իրենց հանրային կյանքում այդպիսի մտայնության գոյության իրավունքը: Նման հարցերի անդրադառնալիս, երբեք չպետք է մոռանալ հռչակագրի նախաբանի ելակետային դրույթը. ‹‹... մարդու իրավունքները հաշվի չառնելը, դրանց անտեսումը կամ արհամարհումը միակ պատճառն է հասարակական դժբախտությունների և կառավարությունների այլասերման››:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից