Թեմաներ
Շաբաթ 01 / 11 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   23:52 ԵԱՏՄ-ից արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանին, Հայաստանին և Ղազախստանին․ Իրանի մաքսային ծառայության ղեկավար 01/10/2025   23:38 Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան 01/10/2025   23:25 «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը 01/10/2025   23:08 Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից 01/10/2025   22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները 01/10/2025   22:29 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր», հետևում էր. Բաբայան 01/10/2025   22:15 Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   22:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/10/2025   21:46 Մերձմոսկվայում ձերբակալել են երկու կանանց վրա դանակով հարձակում կատարած տղամարդուն 01/10/2025   21:30 Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 200 ընկերություններ և ֆիզիկական անձինք 01/10/2025   21:15 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/10/2025   20:43 Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ, ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. Գագիկ Մակարյան 01/10/2025   20:35 Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 01/10/2025   20:20 Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցության վերաբերյալ 01/10/2025   20:18 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/10/2025   20:11 Մարդուն բռնում, տանում են ապօրինի զենքի համար, պարզվում է զենք չկա. Մելիքյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել լիազորությունը չարաշահող իրավապահներին (տեսանյութ) 01/10/2025   20:02 Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինային կառաջարկի խաղաղապահ ուժեր մտցնել 01/10/2025   19:48 ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի փոխադրումը պայմանների պահպանման դեպքում 01/10/2025   19:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/10/2025   19:19 Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել, բայց որեւէ պատիժ չի նշանակել 01/10/2025   19:08 Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին 01/10/2025   18:33 Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/10/2025   18:15 Փաստաբան Արսեն Բաբայանին ազատ են արձակել 01/10/2025   18:09 Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է 01/10/2025   18:00 Տունը կորցրած Մել Գիբսոնը հրդեհը համեմատել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից 1945-ին ռմբակոծված Դրեզդենի հետ 01/10/2025   18:00 Փաստաբան Արսեն Բաբայանին ձերբակալել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով 01/10/2025   17:54 Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   17:36 Գագիկ Ծառուկյանը տպավորված է Իրանում հայկական համայնքի ունեցած հարգանքով ու կազմակերպվածությամբ (տեսանյութ) 01/10/2025   17:30 Ավստրիայի արտգործնախարար Շալենբերգը նշանակվել է կանցլերի պաշտոնակատար 01/10/2025   17:27 Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   17:15 Մեդվեդևին կասեմ՝ միայն հիմա՞ եք այդ մասին հիշել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, անպատասխանատու հայտարարություններ են. Ալխաս Ղազարյան 01/10/2025   17:02 Դամասկոսի մզկիթում հրմշտոց է տեղի ուենցել. առնվազն երեք մարդ է մահացել 01/10/2025   16:44 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 01/10/2025   16:43 ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանության ծախսերը. Reuters 01/10/2025   16:36 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ 01/10/2025   16:28 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025   16:20 Մուրճը ՔՊ նիստին տարել էի՝ գործընկերներիս ցույց տալու. դրանով ծառերի վրա նշումներ են արվում. Հակոբ Սիմիդյան 01/10/2025   16:11 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է․ ԴԱՀԿ 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի 01/10/2025   15:30 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ 01/10/2025   15:25 ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև հունվարի վերջ ժամանակ է տվել ՝ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն տրամադրելու համար 01/10/2025   15:17 Քաշքշուկ, բռունցքներ.... ի սեր աստծո, ժողովուրդ նման բաներ չի եղել. Ալխաս Ղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի լուրերի մասին
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/09/2025   13:46 Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան դերասաններ Հոփքինսի, Բրոդիի և Ֆարիսի շքեղ առանձնատները 01/09/2025   17:29 Լոս Անջելեսում կա ակտիվ հրդեհի 4 օջախ. Վերջին 27 տարում Կալիֆոռնիան նման արտակարգ իրավիճակում չէր հայտնվել (տեսանյութ)

Գ.Դանիելյան. Ցավոք, խորհուրդը ստեղծեց վտանգավոր իրավական նախադեպ 04/24/2013   13:27  |  Հարցազրույց

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը, ինչպես արդեն հայտնի է, իր 2012թ. փետրվարի 28-ի որոշմամբ գտավ, որ ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվության սահմանումը հակասահմանադրական ոտնձգություն է խոսքի և արտահայտվելու ազատության նկատմամբ: Այդ կապակցությամբ է մեր հարցազրույցը ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, ‹‹Սահմանադրական իրավունքի կենտրոն››-ի խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ:

- Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումն ուսումնասիրելուց հետո ի՞նչ եզրակացության եք հանգել:

- Այդ որոշումն ընդամենը 6 կետից բաղկացած 2 էջանոց փաստաթուղթ է, որի կետերից 5-ը սոսկ գործի հանգամանքների նկարագրությունն են, և միայն 6-րդ կետում, առանց համարժեք վերլուծության և հիմնավոր իրավական դիրքորոշումների, ներկայացված է խորհրդի այն եզրահանգումը, թե ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվության սահմանումը հակասահմանադրական ոտնձգություն է խոսքի և արտահայտվելու ազատության նկատմամբ: Ընդ որում, որպես հիմք է ընդունվել այն, որ խորհրդարանի կողմից նորմատիվային նշանակության օրենք ընդունելը ոչ իրավաչափորեն սահմանափակել է խոսքի և արտահայտվելու ազատությունը:

Սահմանադրական խորհրդի վերոհիշյալ որոշման բովանդակային կողմի առումով նախ նկատենք, որ Սահմանադրական խորհուրդ ներկայացրած դիմումում օրենքի սահմանադրականությունը վիճարկող խորհրդարանականները ներկայացրել են մի շարք փաստարկներ, որոնցից յուրաքանչյուրին առանձին անդրադառնալով, ակնհայտ է դառնում զուտ իրավական չափանիշներով դրանց անհիմն լինելը, միակողմանի ու անհարկի քաղաքականացված բնույթը, վտանգավոր նախադեպային նշանակությունը, ժողովրդավարական մնայուն արժեքներից նահանջը:

Շեշտելով, որ մտքի և կարծիքի ազատ արտահայտումը մարդու ամենաթանկ իրավունքներից է, այն ամրագրված է Մարդու իրավունքների ու ազատությունների 1789թ. ֆրանսիական հռչակագրի 11-րդ հոդվածում և հանդիսանում է ժողովրդավարության կարևոր պայմանը, վերջիններս միաժամանակ ընդգծել են, որ ազատության սահմանափակումները պետք է լինեն անհրաժեշտ ու համաչափ հետապնդվող նպատակին, բխեն սահմանադրական արժեքներից, չվնասեն դրանց:

Խնդրի էությունն էլ հենց այն է, որ նշված փաստարկները ճիշտ են և անառարկելի, ինչն արձանագրվել է Սահմանադրական խորհրդի կողմից, սակայն դրանք որևէ աղերս չունեն ընդունված օրենքի ‹‹հակասահմանադրականության›› հետ: Դիմումի հեղինակները շրջանցել են մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց վրա անհասկանալիորեն ‹‹աչք է փակել›› նաև Սահմանադրական խորհուրդը:

- Իսկ ի՞նչ հանգամանքներ նկատի ունեք:

- Մարդու իրավունքների և ազատությունների 1789թ. ֆրանսիական հռչակագրի նախաբանում միանգամայն դիպուկ ու հստակ ամրագրված է. ‹‹... մարդու իրավունքները հաշվի չառնելը, դրանց անտեսումը կամ արհամարհումը միակ պատճառն է հասարակական դժբախտությունների ու կառավարությունների այլասերման››: Հռչակագրի 2-րդ հոդվածն արդեն նվիրված է մարդու բնական և անօտարելի իրավունքների երաշխավորվածությանը. ‹‹Յուրաքանչյուր քաղաքական միության նպատակը մարդու բնական ու անօտարելի իրավունքների ապահովումն է››: Այսպիսով, երկու դեպքում էլ նկատի է առնվում ‹‹մարդու բնական ու անօտարելի իրավունքների›› ողջ համակարգը, ընդգծվում է դրանց տրամաբանական ներքին կապն ու համալիր բնույթը` դրանցից չառանձնացնելով որևէ մեկը և չհակադրելով մյուսներին, ինչը փորձել են անել դիմումի հեղինակ խորհրդարանականները:

Սահմանադրական իրավունքում, այդ թվում` ֆրանսիական, անվիճելի է համարվում հայեցակարգային այն մոտեցումը, ըստ որի, առկա են մարդու ինչպես բացարձակ, այնպես էլ` սահմանափակելի իրավունքներ: Այս տեսանկյունից հիշյալ հռչակագրի 4-րդ հոդվածն անվերապահորեն ու հստակ սահմանում է. ‹‹Ազատությունը հնարավորություն է անելու այն ամենը, ինչն ուրիշին չի վնասում, այսպիսով յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրացումն ունի միայն այն սահմանները, որոնք ապահովում են հասարակության մյուս անդամներին օգտվելու նույն իրավունքներից: Այդ սահմանները կարող են սահմանվել միայն օրենքով››: Այս հիմնադրույթը դարձել է արդի սահմանադրական իրավունքի անկյունաքարային արժեքներից մեկը:

Խոսքի ու կարծիքի ազատության սահմանափակման տեսանկյունից այս հիմնարար սկզբունքն իրացվել է հենց հռչակագրի 11-րդ հոդվածում, ինչի մասին փորձել են նշել Սահմանադրական խորհուրդ դիմողները: Սակայն, ցավոք, նրանք փորձել են վերը նշված դրույթը ներկայացնել բովանդակային լուրջ ձևախեղումներով:

Անդրադառնանք դիմումի 1-ին կետի ձևակերպմանն ու փորձենք պարզել, թե որքանո՞վ է այն համահունչ հռչակագրի դրույթներին: Դիմումում նշված է. ‹‹Մտքի և կարծիքի ազատ արտահայտումը, ինչպես նշված է 1789 թվականի հռչակագրի 11-րդ հոդվածում, ‹‹մարդու անենաթանկ իրավունքներից մեկն է››, և հենց դրա համար յուրաքանչյուրը կարող է ‹‹խոսել, գրել և հրատարակել ազատ, բացառությամբ այդ ազատության չարաշահման` օրենքով նախատեսված դեպքերում››: Այս պատճառաբանությունն է դարձել դիմողների հետագա ողջ փաստարկների հիմքը, ու նաև այս մեկնաբանությամբ է այն վերարտադրվել սահմանադրական խորհրդի եզրահանգման մեջ:

Անդրադառնանք նաև հռչակագրի 11-րդ հոդվածին. ‹‹Մտքի ու կարծիքի արտահայտման միջոցով ազատ հաղորդակցվելը հանդիսանում է մարդու ամենաթանկ իրավունքներից մեկը, ուստի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ խոսել, գրել ու տպագրել` կրելով պատասխանատվություն այդ ազատության չարաշահման համար` օրենքով սահմանված կարգով››: Այս հոդվածում հռչակագիրը, հատուկ կարևորելով խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքը, միաժամանակ առաջ է քաշում դրա չարաշահման համար պատասխանատվության անխուսափելիությունը: Ի դեպ, նման պատասխանատվության հանգամանքը հռչակագրում շեշտվում է միայն 11-րդ հոդվածով ամրագրված իրավունքների առնչությամբ: Այս կարևոր հանգամանքը, եթե դիմողները փորձել են քողարկված ձևով շրջանցել, ապա Սահմանադրական խորհուրդը որոշման 5-րդ կետում մեջբերելով հռչակագրի 11-րդ հոդվածն ամբողջությամբ, ցավոք, եզրահանգումների ժամանակ արդեն բացահայտ անտեսել է խոսքի ու արտահայտվելու ազատության չարաշահման համար օրենքով անհրաժեշտ պատասխանատվություն սահմանելու հանգամանքը, ինչը եղել էր օրենքի հեղինակների հիմնական խնդիրը:

- Վեճի առարկա և հակասահմանադրական համարված օրենքի համաձայն` քրեական պատասխանատվություն էր նախատեսվում նաև այն անձանց համար, ովքեր ‹‹... վիճարկում են կամ վիրավորելու աստիճան նվազեցնում են մեկ կամ մի քանի ցեղասպանության եղելությունը, ինչպես դրանք սահմանված են Քրեական օրենսգրքի 211-1 հոդվածում և որպես այդպիսին ճանաչված են Ֆրանսիայի օրենքով››: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

- Այո, խոսքն այստեղ օրենքով ճանաչված եղելության մասին է, որին համարժեք վերաբերմունք է անհրաժեշտ: Եթե Սահմանադրական խորհրդի հարգարժան անդամներն առաջնորդվեին հռչակագրի էությունից բխող այս հայեցակարգով, համարժեքորեն հաշվի առնեին նաև հռչակագրի 4-րդ հոդվածի պահանջները, անխուսափելիորեն կհանգեին այլ հետևության` խոսքի ազատության չարաշահման դեպքում իրավաչափ պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտության տեսանկյունից:

Օրենքի հեղինակները բացառապես առաջնորդվել են հռչակագրի 11-րդ հոդվածի պահանջներով և օրենքով պատասխանատվություն են սահմանել խոսքի ազատության չարաշահման համար` նկատի ունենալով, որ ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործության, օրենքով ճանաչված եղելության վիճարկումը կամ վիրավորելու աստիճան նվազեցումը դրա արդարացման ու նաև անուղղակի խրախուսման փորձ է, ինչն անհարիր է ֆրանսիական իրավունքի մշակույթի հիմնարար սկզբունքներին և մեծ վտանգ է ներկայացնում ներկա ու ապագա սերունդների համար:

Պետք է նկատի ունենալ նաև, որ խոսքն ընդունված և իրավական ուժ ունեցող օրենքի մասին է, և որևէ դատական ատյան իրավասու չէ կամայականորեն գնահատել դրա իրավաչափությունը և իր գնահատականները դնել իր կողմից ընդունվելիք որոշման հիմքում:

- Այնուամենայնիվ, Սահմանադրական խորհուրդը հանգեց տրամագծորեն հակառակ եզրակացության…

- Ցավոք, խորհուրդը ստեղծեց վտանգավոր իրավական նախադեպ: Ստվեր գցեց նաև հռչակագրի նորմերի սահմանադրաիրավական բովանդակության վրա: Իրավունքի ցանկացած չարաշահում վտանգում է այլոց իրավունքները: Տվյալ պարագայում ոտնձգություն է կատարվել մարդկության դեմ կատարված ոճրագործության զոհ դարձած բազմամիլիոն մարդկանց ու նրանց սերունդների իրավունքների հանդեպ: Նրանց իրավունքների հանդեպ, ովքեր այսօր չեն ցանկանում մարդատյացության զոհ դառնալ կամ հանդուրժել իրենց հանրային կյանքում այդպիսի մտայնության գոյության իրավունքը: Նման հարցերի անդրադառնալիս, երբեք չպետք է մոռանալ հռչակագրի նախաբանի ելակետային դրույթը. ‹‹... մարդու իրավունքները հաշվի չառնելը, դրանց անտեսումը կամ արհամարհումը միակ պատճառն է հասարակական դժբախտությունների և կառավարությունների այլասերման››:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]