ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Ղուկասյանի մեղսակցությունը հիմնավորող ապացույցներ կան 04/24/2013 20:17 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Նախաքննության ընթացքում արդեն իսկ ապացույցներ էին ձեռք բերվել, որ հանցագործությունը կատարել էր Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Ձեռնարկված միջոցառումներով նա այսօր հայտաբերվել, ներկայացել է ոստիկանության բաժին և ձերբակալվել է: Վահե Ղուկասյանի մարմնում նույնպես կան վնասվածքներ, էս պահին պարզվում է դրանց բնույթը: Վահե Ղուկասյանը խոստովանել է իր կողմից կատարված արարքը: Ձեռնարկված միջոցառումներով նա կամովին ներկայացել է»,- «Առավոտ» -ի փոխանցմամբ այսօր ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված՝ պարզելու, թե ի՞նչ տեսակի վնասվածքներ է ստացել Վահե Ղուկասյանը` հրազենայի՞ն, թե՞ այլ տեսակի:
Իսկ Վարդան Ղուկասյանի մյուս եղբորորդու` Նիկոլայի հետ կապված, դատախազը տեղեկացրեց, որ նա ոչ թե ձերբակալված է , այլ բերման է ենթարկվել,և նախաքննությունը կպարզի նա ներկա գտնվե՞լ է հանցագործության վայրում: Լրագրողների այն հարցին՝ ստացվեց, որ Կոլյա Ղուկասյանը անմե՞ղ է, դատախազն ասաց. «Դա կպարզի նախաքննությունը, մենք հիմա մեղավորության մասին չենք խոսում, էս պահին ունենք ձերբակալված մեկ անձ, երբ որ մեղավորության համար անհրաժեշտ ապացույցները ձեռք կբերվեն, կառաջադրվի մեղադրանք: Կոլյա Ղուկասյանը հայտնաբերվել է սահմանային կետը հատելիս, բերման է ենթարկվել, և նաև նրա այդ փորձը՝ դեպքից անմիջապես հետո հանրապետությունից անմիջապես դուրս գալու, նույնպես նախաքննության քննարկման առարկա է դառնում. ի՞նչ նպատակով էր մարդը փորձում դեպքից հետո դուրս գալ հանրապետությունից: Ապացույցների ձեռք բերման ընթացքում նոր միայն արարքին կտրվի գնահատական»:
Դատախազը մասնակիցների թվի քանակի հետ կապված ասաց, որ կան բազմաթիվ վարկածներ, սակայն դա կպարզի նախաքննությունը, բոլոր անձանց ցուցմունքները ստուգման են ենթարկվելու: Գյումրու նախկին քաղաքապետի ու նրա մերձավորների երեկ երեկոյան ոստիկանություն բերման ենթարկելու հետ կապված էլ, Կարեն Շահբազյանը տեղեկացրեց, որ նրանք հարցաքննվել են դեպքի առնչությամբ, և ոչ միայն Վարդան Ղուկասյանը, նրա որդին կամ կողմնակիցները , այլեւ բազմաթիվ անձիք, այդ թվում նաև տուժած կողմը: «Պետք չէ հարցերը ենթատեքստերով ուղղել Ղուկասյանների ընտանիք, ունենք կատարված հանցագործության դեպք՝ անկախ նրանից ով է կատարողը: Ինձ համար և իրավապահ մարմինների համար կա կատարված առանձնապես ծանր հանցագործություն` անկախ նրանից, թե կատարողներն ովքեր են: Պետք չէ եղանակ ստեղծել, և ազգաբնակչության մոտ ստեղծված իրավիճակը անհրաժեշտ է փարատել, որ Ղուկասյաններն են կատարողը, Պողոսյաններն են կատարողը և այլն, և այլն: Ունենք առանձնապես կատարված ծանր հանցագործության դեպք, էսօրվա դրությամբ հայտնաբերվել է այն կատարող անձը»:
Դատախազի տեղեկացմամբ, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Իսկ թե զենք եղե՞լ է տուժածներից մեկի` քավոր Հարութի մոտ, դատախազն ասաց, որ դեպքի վայրում երկու տեսակի, երկու տրամաչափի պարկուճներ են հայտնաբերվել, որը հիմք է տալիս հիմնավոր ասելու, որ դեպքի վայրում կրակոցներ են արձակվել երկու տեսակի զենքից: Դատախազի տեղեկացմամբ, հարցաքննվել են բազմաթիվ ականատեսներ-վկաներ , որոնք արդեն իսկ վստահություն են ցուցաբերում իրավապահ մարմինների նկատմամբ՝ցուցմունքներ տալով: Ստեղծվել է օպերատիվ խումբը, որը կազմված է հանրապետության ոստիկանության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության բաժնի կողմից:
Աղբյուրը` aravot.am
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել