ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վալերի Բուայեն հայերի հետ միասին կոգեկոչի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը 04/23/2013 16:23 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա բազմակողմ հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել պատգամավորին՝ նշելով, որ ուրախությամբ հյուրընկալում են մի անձնավորության, որն իր մոտեցումներով և գործունեությամբ ցույց է տվել, թե ինչ վերաբերմունք ունի Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ:
Վալերի Բուայեն իր հերթին շնորհակալություն է հայտնել խորհրդարանի իր գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան, և իր համար Հայաստանն արդեն հարազատ ընտանիք է: Նա նշել է, որ եկել է Երևան՝ հայերի հետ միասին ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Պատգամավոր Բուայեն նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիայում ստեղծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ, որի գործունեությանը մասնակցում են նաև Ֆրանսիայի նախկին պատգամավորներ: Նա հույս է հայտնել, որ ԼՂՀ-ի հետ բարեկամությունն արդյունավետ կլինի և կնպաստի այլ ոլորտներում գործակցության ամրապնդմանը:
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Մարգարիտ Եսայանը, Խաչատուր Քոքոբելյանը, Կարինե Աճեմյանը, Մնացական Մնացականյանը ողջունել են ֆրանսիացի պատգամավորի այցը Հայաստան ապրիլի 24-ի նախաշեմին և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի, ինչպես նաև հայանպաստ գործունեության համար: Հայ պատգամավորները նաև վերահաստատել են, որ անելու են ամեն բան՝ երկու երկրների միջև առկա բարեկամությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:
Վալերի Բուայեն ցավով նշել է, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին կստեղծեն մեկ այլ շրջանակ և իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանի և Մարգարիտ Եսայանի առաջարկով հյուրին ներկայացվել է հայ երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ծրագրի նախագիծը՝ նվիրված Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցման 850-ամյակին: Ներկայացվել է նաև ծրագրի վերաբերյալ 15 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/05/2024 08:19 Փողի «բազառ»՝ քաղաքապետի եւ նախարարի միջեւ․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:16 Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:14 Իշխանությունը գտել է բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
- 11/05/2024 08:10 Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել․«Հրապարակ»
- 11/05/2024 08:06 Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ»
- 11/05/2024 07:59 Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ»
- 11/05/2024 07:56 Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/04/2024 11:48 Նախանձ մարդը գիշերը հանգիստ քնել չի կարող․ Ծառուկյան (տեսանյութ)
- 11/04/2024 10:45 Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան
- 11/02/2024 21:19 Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան
- 11/02/2024 20:32 Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/05/2024 13:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 11/05/2024 12:29 Արմավիրի մարզում․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին նախ վրաերթի է ենթարկել «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը
- 11/05/2024 10:49 Ողբերգական վթարից ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև երկրորդ ուղևորը
- 11/05/2024 10:14 Ապարանի հուշարձանի մոտ անհետացած 31-ամյա քաղաքացու դին են գտել՝ ծառից կախված վիճակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
- 11/04/2024 17:21 Խարդախները վերականգնել են հանգուցյալի eSIM քարտը և հանել ավելի քան 1,2 միլիոն ռուբլի շորթել
- 11/04/2024 16:57 Մահացել է Գրեմմիի 28-ակի մրցանակակիր Քուինսի Ջոնսը
- 11/02/2024 13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից