Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

ՀՀ Վճռաբեկ դատարանը և Արդարադատության խորհուրդը կոռուպցիայի կնքահոր դերո՞ւմ 04/23/2013   18:34  |  Վերլուծություններ

Փաստաբաններին դատական համակարգից հաճախ են հարցնում` լավ, ինչո՞ւ եք բողոքում մեր դեմ, գործադուլ նախապատրաստում, մենք վատ չենք աշխատում, և այլն, այլն: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ‹‹Մեժլումյան և Պետրոսյան›› փաստաբանական գրասենյակի տնօրեն Կարեն Մեժլումյանը։

Սակայն, պարապությունից չէ, որ փաստաբանները նախապատրաստում են գործադուլ, ոչ էլ խնդիրն անձնավորված է: Այն, որ դատական համակարգում, ինչպես ասում են, դանակը ոսկորին են հասցրել և թույլ տրվող անօրինությունները հասել են հանցագործության աստիճանի, ՀՀ նախագահը և, ընդհանրապես, երկրի ղեկավարությունը կարող են համոզվել ևս մեկ անգամ` ծանոթանալով փաստաբաններին հայտնի ու ստորև ներկայացվող բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկին:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադառնալով խնդրին և իր համապատասխան որոշման մեջ անհրաժեշտ համարելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու վերաբերյալ որոշումների պատճառաբանված լինելը, միաժամանակ նշել էր, որ հիշյալ որոշումները չպատճառաբանելը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում: Դատական համակարգում կոռուպցիայի առկայությունը խոստովանել է նաև ՀՀ նախագահը: Ցավոք, ՀՀ վճռաբեկ դատարանը շարունակում է վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու իր որոշումները չպատճառաբանելու արատավոր, անօրինական ու մերժելի պրակտիկան, ինչը ստորադաս բազմաթիվ դատարանների թույլ է տալիս ամենակոպիտ ձևով օրենսդրությունը ոտնահարելով, վարվել այնպես, ինչպես ցանկանում են:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց մի օրինակ, որն առնչվում է ժառանգության գործի. հոր մահից հետո անչափահաս երեխաների և հորեղբոր միջև առաջացել է դատական վեճ։ Երեխաները դիմել են դատարան և սկզբում նրանց հայցը բավարարվել է, սակայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) բեկանել է ստորադաս դատական ատյան այդ վճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան։ Դատական լսումների պայմանականորեն ասած երկրորդ փուլի ժամանակ նրանց հայցը մերժվել է, իսկ հորեղբոր հայցը բավարարվել՝ վճռելով երեխաներին վտարել տանից: Վերջիններիս վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը  մերժել է:

- Վճռաբեկ բողոք բերելու համար դիմեցին ինձ,- ասաց Կարեն Մեժլումյանը:- Ես ուսումնասիրեցի առաջին ատյանի դատարանի վճիռը, տեսա, որ դատարանը թեև ոչ հիմնավոր, բայց ինչ-ինչ պատճառաբանություններով հայցը մերժել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմանը ծանոթանալիս պարզեցի, որ առաջին ատյանի դատարանի վճռի պատճառաբանական մասից, հաստատված փաստերի մասից չակերտներում մեջբերումներ են կատարված, որպիսիք մեզ տրամադրված վճռում չկային։ Ուսումնասիրեցի նաեւ ‹‹Դատալեքս››-ի կայքում տեղադրված վճիռը, որի բովանդակությունը համընկնում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ նշված փաստերին։ Փաստորեն գործ ունեինք նույն գործով նույն դատարանի կողմից նույն ամսաթվով ու համարով երկու տարբեր վճռի հետ: Դիմեցինք դատարան, թե մեր մոտ եղած վճիռը կորցրել ենք, խնդրում ենք մի օրինակ տվեք: Տրամադրեցին եւ արձանագրեցինք, որ դա նույնն է, ինչ ‹‹Դատալեքսում›› զետեղվածը: Վերջնականապես պարզ դարձավ, որ գործի մեջ մեկ այլ վճիռ է, բայց մեզ բովանդակությամբ այլ վճիռ է տրվել, մոտ երկուսուկես էջ տարբերություններ կան:

Ըստ փաստաբանի՝ հնարավոր է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նույնիսկ չի էլ իմացել, որ կողմին տրված առաջին ատյանի դատարանի վճիռը նույնը չէ, ինչ գործին կցվածը: Վերաքննիչ ատյանը նայել է վերաքննիչ բողոքը և իր որոշման մեջ գրել, թե առաջին ատյանի դատարանի վճռում այս փաստերն են նշված, որոնք չեն հերքվել, այս պատճառաբանությունները կան, որոնց դեմ առարկություն չի ներկայացվել, ու բողոքը մերժել է: Բայց այդ փաստերի, պատճառաբանությունների դեմ կողմը  ինչպես կարող էր բողոք ներկայացնել, երբ դրանք կողմին տրված առաջին ատյանի դատարանի վճռի տարբերակում չկան ու նրան հայտնի չէին:

- Երբ այդ ամենը հայտնաբերեցի, վճռաբեկ բողոք ներկայացրեցի, քանի որ չեն կարող այդպիսի տարբեր վճիռներ լինել՝ նշելով, որ հիշյալ դատական ակտը պետք է բեկանվի, քանի որ հակառակ պարագայում խախտվում են կողմի բողոքարկման և այլ իրավունքները: Վճռաբեկ դատարանը, սակայն, առանց պատճառաբանության վերադարձրեց իմ վճռաբեկ բողոքը,- ասաց Կարեն Մեժլումյանը և ավելացրեց, - Փաստաբանների պալատի խորհուրդը որոշեց դիմել Արդարադատության խորհուրդ` այդպիսի երկու վճիռ կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Արդարադատության խորհուրդը Փաստաբանների պալատին գրավոր պատասխանեց, որ դա այնպիսի խախտում չէ, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն: Այսինքն` Վճռաբեկ դատարանն ու Արդարադատության խորհուրդն իրենց որոշումներով արտոնեցին դատարաններին, որ ինչ ուզում եք, արեք, կարող եք կողմին մեկ այլ վճիռ տալ, գործի մեջ մեկ ուրիշ վճիռ պահել, դա արգելված չէ, փաստորեն ոչ վճիռը բեկանելու հիմք է, ոչ էլ կարգապահական վարույթի:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամը համակարծիք էր տողերիս հեղինակի հետ այն հարցում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը և Արդարադատության խորհուրդն իրենց վերոնշյալ գործելակերպով, ըստ էության, հանդես են եկել կոռուպցիայի կնքահոր դերում:

Ըստ փաստաբանի, դատախազությունը կարող է ստուգել, թե այս ամենում քրեական գործի հատկանիշ կա՞ թե՞ չկա։  Խնդիրն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված   դատական ակնհայտ անարդար  ակտ կայացնելու համար, բայց այն  չի կարող այդպիսին համարվել, եթե տվյալ ակտը Վճռաբեկ դատարանի կողմից չի բեկանվել: Այսինքն` ստացվում է մի փակ շղթա, որի դեմ այդ առումով ոչինչ չես կարող անել:

- Ես այդ մասին իմ հոդվածներում էլ եմ նշել. մարդիկ արդարության սուր պակաս ունեն, գրեթե ամեն քայլափոխի անարդարության են հանդիպում, և չեն տեսնում այն լույսը, որ հետո արդար կլինի,- ասաց Կարեն Մեժլումյանը:- Մարդը կարող է ինչ-որ չափով սովին էլ դիմանալ, եթե զգում է, որ արդար երկրում է ապրում, որտեղ եթե նույնիսկ ինչ-որ տեղ վեճ էլ լինի, դատարանում այն իր արդար լուծումը կստանա: Այդ վստահությունը չկա, և այդ պատճառով է նաև, որ մեր շատ հայրենակիցներ արտագաղթում են Հայաստանից:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]