ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անիի նախկին ոստիկանապետին դատարանն արդարացրեց 04/23/2013 09:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանն արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ, կայացրած դատավճռի համաձայն՝ նրա արարքում հանցակազմը բացակայում է:
Հիշեցնենք, որ նրա որդին` Հարություն Սարգսյանը մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ, իսկ Սամվել Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել նույն այդ քրեական գործով քննիչի գործունեությանը միջամտելու, ցուցմունք չտալու մասին վկային ուղղված պահանջների համար:
Այսպես, ըստ Սամվել Սարգսյանին առաջադրված մեղադրանքի, 2012թ-ի ապրիլի 12-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննչական խմբի քննիչ Է.Ալեքսանյանը 2012թ. սեպտեմբերի 13-ին մեղադրյալ Հարություն Սարգսյանի ազգական Աննա Գրիգորյանին հրավիրել է ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժին և հարցաքննել որպես վկա: Այդ ընթացքում քննիչի աշխատասենյակ է մտել մեղադրյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը և, գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտելով քննիչի գործունեությանը, իր բարեկամ, վկա Աննա Գրիգորյանին կոչ է արել և նրանից պահանջել, որ այլևս ցուցմունք չտալ, չպատասխանել քննիչի հարցերին եւ չստորագրել որևէ փաստաթուղթ, որի արդյունքում Աննա Գրիգորյանն առանց քննիչի կողմից տրվելիք հարցերին պատասխանելու և առանց ստորագրելու վկայի հարցաքննության արձանագրությունը՝ լքել է քննիչ Է.Ալեքսանյանի աշխատասենյակը:
Քննիչ Է.Ալեքսանյանը քննչական բանավոր հանձնարարություն է ստացել հարցաքննելու Գյումրու քաղաքի բնակիչ Աննա Գրիգորյանին՝ պարզելու նրա անվամբ եղած «Մերսեդես» մակնիշի 32 ՍՄ 542 պետհամարանիշի ավտոմեքենան սպանության մեջ մեղադրվող կողմից դեպքի օրը վարելու հանգամանքը (ընդ որում նկատենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարդում տեղադրված դատական ակտի մեջ որպես սպանության մեջ մեղադրվող նշվել է տուժողի` Կ.Եսայանի անունը ամենայնի, դատարանն ի նկատի է ունեցել սպանության մեջ մեղադրվող Հ.Սարգսյանին): Քննիչ Է.Ալեքսանյանն առանց գրավոր ծանուցման ոստիկանների և հեռախոսային խոսակցության միջոցով 2012թ-ի սեպտեմբերի 13-ին ( չնայած հարցաքննության արձանագրությունը թվագրված է սեպտեմբերի 14-ին) իր մոտ է հրավիրել վկա Աննա Գրիգորյանին և ըստ արձանագրությամբ նշված ժամանակի 16:30-ից մինչև 18:10 րոպե հանձնարարված հարցի շուրջ հարցաքննել նրան, որը սպառիչ պատասխաններ է տվել մեքենան իր անվամբ ձևակերպված լինելու փաստի շուրջ:
Աննա Գրիգորյանի ցուցմունքի արձանագրության ուսումնասիրությամբ դատարանը պարզել է, որ Ա.Գրիգորյանը որպես վկա հայտնել է, որ մեքենան փաստացի պատկանում է Սարգսյաններին, և որ իր անվամբ այն ձևակերպվել է նրանց խնդրանքով, իրականում մեքենան ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի կողմից ոչ մի անգամ չի օգտագործվել, ընդ որում «Ա.Գրիգորյանը պատասխանել է նաև քննիչի Կ.Եսայանի կողմից սպանություն կատարելու փաստի շուրջ տրված հարցերին» (նորից դատարանը մեղադրյալին շփոթել է տուժողի հետ): Նույն արձանագրության վերջնամասում Ա.Գրիգորյանի ցուցմունքն առանց ստորագրելու քննիչի աշխատասենյակից հեռանալուց հետո, քննիչ Է.Ալեքսանյանը իր ձեռքով արձանագրել է. «Ա.Գրիգորյանը իր ցուցմունքը գրել է անձամբ, ժամը 18:10-ին իր աշխատասենյակ են մտել Սամվել Սարգսյանը և նրա ավագ դուստրը ու Աննա Գրիգորյանին կոչ են արել չստորագրել որևէ բան, որից հետո վերջինս նրանց հետ դուրս եկավ աշխատասենյակից և որևէ ստորագրություն չդրեց ցուցմունքի տակ»:
Դատարանը հետևություն է անում, որ ըստ էության քննիչի այդ գրառումից երևում է, որ Ա.Գրիգորյանը ընդամենը չի ստորագրել իր ցուցմունքի տակ ( վկայի արձանագրության մեջ բացակայում է նաև մինչ ցուցմունք տալը ՀՀ քր.օր-ի 338-339 հոդվածներում նախատեսված քրեական պատասխանատվության մասին իրազեկելու վերաբերյալ ստորագրությունը):
Ամբաստանյալ Ս.Սարգսյանը, նրա աղջիկը` վկա Մ.Սարգսյանը, վկա Ա.Գրիգորյանը և նրա 13 ամյա անչափահաս որդին Գ.Նիկոլյանը դատաքննությամբ,դատարանի գնահատմամբ, Ս.Սարգսյանի մեղադրանքը հիմնավորող որևէ ցուցմունք չեն տվել, նշել են, որ Ս.Սարգսյանի քննիչի աշխատասենյակ գնալը կապված է եղել այն բանի հետ, որ քննիչը Ա.Գրիգորյանին տևական ժամանակով (ըստ վկաների ցուցմունքի շուրջ 4 ժամ) հարցաքննել է, որի ընթացքում թույլ չի տվել պատասխանելու նրա բջջային հեռախոսի զանգերին և քանի որ Ա.Գրիգորյանի հարազատները անհանգստացել են, Ս.Սարգսյանը գնացել է քննչական բաժին ճշտելու Ա.Գրիգորյանի ուշանալու պատճառը:
Թեև նախաքննական մարմնի կողմից Սամվել Սարգսյանի վերոհիշյալ գործողությունը դիտարկվել է որպես նշված հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող պարտադիր հատկանիշ, այսինքն՝ հանրորեն վտանգավոր արարք, սակայն Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ս.Սարգսյանի նշված գործողությունը չի կարող համարվել որպես քննիչի գործունեությանը միջմատություն:
Աննա Գրիգորյանի հարցաքննության` գործով իրեղեն ապացույց ճանաչված արձանագրությունից երևում է,որ վկա Ա.Գրիգորյանի հարցաքննությունը փաստացի արդեն իսկ ավարտված է եղել/ արձանագրության վերջնամասում նշված է. «Ավելացնելու ոչինչ չունեմ»/, երբ քննիչ Է.Ալեքսանյանի աշխատասենյակ է մտել ամբաստանյալ Ս.Սարգսյանը և կոչ արել վկա Ա.Գրիգորյանին, որ չստորագրի որևէ փաստաթղթի տակ:
Նախաքննական մարմնի կողմից վկա Ա.Գրիգորյանը չի կանչվել լրացուցիչ հարցաքննության, ցուցմունքում մատնանշված հանգամանքները որպես ավարտուն ցուցմունք մատնանշված են նաև Հարություն Սարգսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության ապացույցների ցանկում, ինչն, ըստ Դատարանի, հաստատում է այն, որ 2012 թվականի սեպտեմբերի 13-ի հարցաքննության ժամանակ վկան պատասխանել է քննիչի բոլոր հարցերին, նրա հարցաքննությունն իրոք ավարտված է եղել և լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն չի եղել:
Շիրակի մարզային դատարանը գտել է նաև, որ նախաքննությամբ և դատաքննությամբ չի հաստատվել ամբաստանյալ Ս.Սարգսյանի կողմից հանցակազմի պարտադիր հատկանիշ հանդիսացող սուբյեկտիվ կողմը՝ ուղղակի դիտավորությամբ հանցանքը կատարելու հանգամանքը: «Գործի քննությամբ ակնհայտ է դառնում, որ ամբաստանյալ Ս.Սարգսյանը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակ չի ունեցել և անգամ վկա Ա.Գրիգորյանի ցուցմունք տալու ընթացքում ինչ-որ ձևով խոչընդոտելու պարագայում նա չէր կարող նպատակ հետապնդել խոչընդոտել գործի քննությանը այն պարզ պատճառով, որ Ա.Գրիգորյանի տված ցուցմունքը Կ.Եսայանի սպանության գործի տեսակետից որևէ էական նշանակություն չունի և չէր էլ կարող ունենալ, որի մասին վկայում է Աննա Գրիգորյանի հարցաքննության արձանագրության բովանդակությունը: Այսպիսով, դատարանը գտնում է, որ հիշյալ վկայի հարցաքննությանը միջամտած որևէ անձ չէր կարող դրանով նպատակ ունենալ խոչընդոտել Կ.Եսայանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը, մանավանդ որ, ըստ վկայի ցուցմունքի արձանագրության այն արդեն ավարտված է եղել»,- նշվում է դատարանի հիմնավորումներում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից