ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Վճռաբեկ դատարանը և Արդարադատության խորհուրդը կոռուպցիայի կնքահոր դերո՞ւմ 04/23/2013 18:34 | Վերլուծություններ
Փաստաբաններին դատական համակարգից հաճախ են հարցնում` լավ, ինչո՞ւ եք բողոքում մեր դեմ, գործադուլ նախապատրաստում, մենք վատ չենք աշխատում, և այլն, այլն: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ‹‹Մեժլումյան և Պետրոսյան›› փաստաբանական գրասենյակի տնօրեն Կարեն Մեժլումյանը։
Սակայն, պարապությունից չէ, որ փաստաբանները նախապատրաստում են գործադուլ, ոչ էլ խնդիրն անձնավորված է: Այն, որ դատական համակարգում, ինչպես ասում են, դանակը ոսկորին են հասցրել և թույլ տրվող անօրինությունները հասել են հանցագործության աստիճանի, ՀՀ նախագահը և, ընդհանրապես, երկրի ղեկավարությունը կարող են համոզվել ևս մեկ անգամ` ծանոթանալով փաստաբաններին հայտնի ու ստորև ներկայացվող բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկին:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադառնալով խնդրին և իր համապատասխան որոշման մեջ անհրաժեշտ համարելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու վերաբերյալ որոշումների պատճառաբանված լինելը, միաժամանակ նշել էր, որ հիշյալ որոշումները չպատճառաբանելը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում: Դատական համակարգում կոռուպցիայի առկայությունը խոստովանել է նաև ՀՀ նախագահը: Ցավոք, ՀՀ վճռաբեկ դատարանը շարունակում է վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու իր որոշումները չպատճառաբանելու արատավոր, անօրինական ու մերժելի պրակտիկան, ինչը ստորադաս բազմաթիվ դատարանների թույլ է տալիս ամենակոպիտ ձևով օրենսդրությունը ոտնահարելով, վարվել այնպես, ինչպես ցանկանում են:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց մի օրինակ, որն առնչվում է ժառանգության գործի. հոր մահից հետո անչափահաս երեխաների և հորեղբոր միջև առաջացել է դատական վեճ։ Երեխաները դիմել են դատարան և սկզբում նրանց հայցը բավարարվել է, սակայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) բեկանել է ստորադաս դատական ատյան այդ վճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան։ Դատական լսումների պայմանականորեն ասած երկրորդ փուլի ժամանակ նրանց հայցը մերժվել է, իսկ հորեղբոր հայցը բավարարվել՝ վճռելով երեխաներին վտարել տանից: Վերջիններիս վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է:
- Վճռաբեկ բողոք բերելու համար դիմեցին ինձ,- ասաց Կարեն Մեժլումյանը:- Ես ուսումնասիրեցի առաջին ատյանի դատարանի վճիռը, տեսա, որ դատարանը թեև ոչ հիմնավոր, բայց ինչ-ինչ պատճառաբանություններով հայցը մերժել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմանը ծանոթանալիս պարզեցի, որ առաջին ատյանի դատարանի վճռի պատճառաբանական մասից, հաստատված փաստերի մասից չակերտներում մեջբերումներ են կատարված, որպիսիք մեզ տրամադրված վճռում չկային։ Ուսումնասիրեցի նաեւ ‹‹Դատալեքս››-ի կայքում տեղադրված վճիռը, որի բովանդակությունը համընկնում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ նշված փաստերին։ Փաստորեն գործ ունեինք նույն գործով նույն դատարանի կողմից նույն ամսաթվով ու համարով երկու տարբեր վճռի հետ: Դիմեցինք դատարան, թե մեր մոտ եղած վճիռը կորցրել ենք, խնդրում ենք մի օրինակ տվեք: Տրամադրեցին եւ արձանագրեցինք, որ դա նույնն է, ինչ ‹‹Դատալեքսում›› զետեղվածը: Վերջնականապես պարզ դարձավ, որ գործի մեջ մեկ այլ վճիռ է, բայց մեզ բովանդակությամբ այլ վճիռ է տրվել, մոտ երկուսուկես էջ տարբերություններ կան:
Ըստ փաստաբանի՝ հնարավոր է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նույնիսկ չի էլ իմացել, որ կողմին տրված առաջին ատյանի դատարանի վճիռը նույնը չէ, ինչ գործին կցվածը: Վերաքննիչ ատյանը նայել է վերաքննիչ բողոքը և իր որոշման մեջ գրել, թե առաջին ատյանի դատարանի վճռում այս փաստերն են նշված, որոնք չեն հերքվել, այս պատճառաբանությունները կան, որոնց դեմ առարկություն չի ներկայացվել, ու բողոքը մերժել է: Բայց այդ փաստերի, պատճառաբանությունների դեմ կողմը ինչպես կարող էր բողոք ներկայացնել, երբ դրանք կողմին տրված առաջին ատյանի դատարանի վճռի տարբերակում չկան ու նրան հայտնի չէին:
- Երբ այդ ամենը հայտնաբերեցի, վճռաբեկ բողոք ներկայացրեցի, քանի որ չեն կարող այդպիսի տարբեր վճիռներ լինել՝ նշելով, որ հիշյալ դատական ակտը պետք է բեկանվի, քանի որ հակառակ պարագայում խախտվում են կողմի բողոքարկման և այլ իրավունքները: Վճռաբեկ դատարանը, սակայն, առանց պատճառաբանության վերադարձրեց իմ վճռաբեկ բողոքը,- ասաց Կարեն Մեժլումյանը և ավելացրեց, - Փաստաբանների պալատի խորհուրդը որոշեց դիմել Արդարադատության խորհուրդ` այդպիսի երկու վճիռ կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Արդարադատության խորհուրդը Փաստաբանների պալատին գրավոր պատասխանեց, որ դա այնպիսի խախտում չէ, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն: Այսինքն` Վճռաբեկ դատարանն ու Արդարադատության խորհուրդն իրենց որոշումներով արտոնեցին դատարաններին, որ ինչ ուզում եք, արեք, կարող եք կողմին մեկ այլ վճիռ տալ, գործի մեջ մեկ ուրիշ վճիռ պահել, դա արգելված չէ, փաստորեն ոչ վճիռը բեկանելու հիմք է, ոչ էլ կարգապահական վարույթի:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամը համակարծիք էր տողերիս հեղինակի հետ այն հարցում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը և Արդարադատության խորհուրդն իրենց վերոնշյալ գործելակերպով, ըստ էության, հանդես են եկել կոռուպցիայի կնքահոր դերում:
Ըստ փաստաբանի, դատախազությունը կարող է ստուգել, թե այս ամենում քրեական գործի հատկանիշ կա՞ թե՞ չկա։ Խնդիրն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված դատական ակնհայտ անարդար ակտ կայացնելու համար, բայց այն չի կարող այդպիսին համարվել, եթե տվյալ ակտը Վճռաբեկ դատարանի կողմից չի բեկանվել: Այսինքն` ստացվում է մի փակ շղթա, որի դեմ այդ առումով ոչինչ չես կարող անել:
- Ես այդ մասին իմ հոդվածներում էլ եմ նշել. մարդիկ արդարության սուր պակաս ունեն, գրեթե ամեն քայլափոխի անարդարության են հանդիպում, և չեն տեսնում այն լույսը, որ հետո արդար կլինի,- ասաց Կարեն Մեժլումյանը:- Մարդը կարող է ինչ-որ չափով սովին էլ դիմանալ, եթե զգում է, որ արդար երկրում է ապրում, որտեղ եթե նույնիսկ ինչ-որ տեղ վեճ էլ լինի, դատարանում այն իր արդար լուծումը կստանա: Այդ վստահությունը չկա, և այդ պատճառով է նաև, որ մեր շատ հայրենակիցներ արտագաղթում են Հայաստանից:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից