ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուզան Մինասյան. Ես պատասխան չպետք է տամ զրուցակցի ասածների համար 04/19/2013 13:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նարինե Իսմաիլիի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը բողոք են ներկայացրել Տեղեկատվական վեճերի խորհուրդ՝ ընդդեմ «Առավոտ» օրաթերթում տպագրված մի հարցազրույցի՝ խնդրելով «հնարավորինս սեղմ ժամկետներում» տալ եզրակացություն իրենց բողոքի կապակցությամբ:
Բողոքի բովանդակությունը հետևյալն է՝ մարտի 29-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է Ռուզան Մինասյանի հարցազրույցը ՀՀ հատուկ քննչական ծառայության /հետայսու` ՀՔԾ/ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի հետ` «ԿԸՀ են ուղարկվել անձնական բնույթի տեսագրություններ» վերտառությամբ: Ըստ բողոքաբերների, հարցազրույցում, «ի թիվս այլ ապատեղեկատվության, Արմեն Նադիրյանը ենթադրաբար հայտնել է հետևյալը.
«Նշված լազերային սկավառակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում շուրջ 5 ժամ 30 րոպե տևողությամբ նկարահանված է հավանաբար Նարինե Իսմայիլի բնակարանի լոգարանի մի հատվածը, և մի քանի դրվագներում երևում է Նարինե Իսմայիլը կիսամերկ վիճակում (վարտիքը մինչև ծնկներն իջեցրած)»:
Դիտորդի ներկայացուցիչները հղում են կատարում ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածին, որն ասում է «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը։
Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով»։
Փաստաբանները լրագրողից ակնկալում են ներողություն՝ հարցազրույց տված անձի մեկնաբանությունների համար։ Ինչը հիրավի կարող է վատ նախադեպ դառնալ, քանզի փաստաբանները փորձ են անում լրագրողին վերագրել զրուցակցի խոսքը գրաքննելու գործառույթ։
Ռուզան Մինասյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ ինքը բարեխիղճ ինֆորմացիա ձեռք բերող է և պատասխան չպիտի տա իր զրուցակցի, որը իրավաբան է, բարձրագույն որակավորմամբ, ասածների և փաստարկների համար: Ըստ ԶԼՄ մասին օրենքի, լրատվամիջոցը պատասխանատվություն չպիտի կրի, քանի որ սահմանված է, որ լրատվամիջոցը պատասխանատվությունից ազատվում է, եթե բառացի վերարատադրել է այն, ինչ ասվել է: «Ինձ ներքաշելով այս պատմության մեջ՝ նախադեպ են ստեղծում. դառնալ «սրբագրիչ», դառնալ ցենզոր, աղավաղել այն, ինչն իմ զրուցակիցը փոխանցում է: Ուշադրություն եմ ուզում նաև հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը ՍԴ կողմից անվավեր ճանաչված ընտրատեղամասի դիտորդի մասին է, մեկի, ով արդեն իսկ «Հետք» լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել էր այդ տեսագրությունների մասին՝ դրանց տալով հանրային հնչեղություն»,- նշեց մեր հետ զրույցում Ռ.Մինասյանը:
Նույն Սահմանադրությանը վկայակոչած իրավաբաններին, լրագրողը նույնպես կարող է վկայակոչել. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով արգելվում է մարդուն հակադրել հրաժարվելու իր կարծիքից կամ ՓՈԽԵԼ այն: «Այո, նույն Սահմանադրությամբ, յուրաքանչյուր ոք ունի հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և ՏԻՄ մարմիններից պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Շատ հարցերի պատասխաններ պատրաստ եմ տալու այն ժամանակ, երբ դիտորդ մարմինը հարկ համարի լսել, առանց էմոցիոնալ վերաբերմունքի»,- ասաց Ռուզան Մինասյանը:
Ի դեպ, «Փաստինֆո»-ն ևս փաստում է Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ «News.am» լրատվական վերլուծական գործակալության` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցադիմումի գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացրած վճռում գտել է, որ «պատասխանող «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ն «News.am» կայքում հոդվածի հրապարակման համար ազատվում է պատասխանատվությունից, քանի որ հոդվածում հղում է կատարված տեղեկատվության աղբյուրին, միաժամանակ` հոդվածը բովանդակում է տեղեկատվության բառացի վերարտադրումը:
Նման պարագայում դատարանը փաստում է, որ միաժամանակ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերով անձի պատասխանատվությունից ազատելու հիմքերը, որպիսի պայմաններում հայցն ամբողջությամբ անհիմն է»,- նշվում է հիշյալ վճռում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը