Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է

Ազգային ժողովի նիստերից մեկ անհարգելի բացակայությունն արդեն Սահմանադրության խախտում է 04/19/2013   17:09  |  Վերլուծություններ

2012թ. դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի թվով 34 պատգամավորներ դիմել էին սահմանադրական դատարան՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության առնչությամբ (այդ իրավական նորմով ամրագրված է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին): Պատգամավորները գտնում էին, որ նշված նորմը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին, քանզի դրանցով արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու քվորումի որևէ շեմ նախատեսված չէ, ուստի իրավաչափ չէ օրենսդրությամբ ընդհանուր կանոն սահմանելը:

Ս.թ. ապրիլի 16-ին սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ մերժվեց վերը նշված դիմումը, սակայն, միաժամանակ, Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին նույն օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ կետերը, որոնք առավել էական ու առանցքային նշանակություն ունեն քննարկվող դիմումում արծարծված հարցադրումների տեսանկյունից և միտված են լուծելու առավել խորքային խնդիրներ: Խոսքը վերաբերում է նստաշրջանի ընթացքում բացակայություններն անհարգելի ճանաչելու ընթացակարգին և դրանց հետևանքներին:

Տվյալ դեպքում սահմանադրական դատարանը գտել է, որ լիազորությունների դադարման ինստիտուտը ևս երաշխավորում է խորհրդարանական փոքրամասնության իրավունքները, մինչդեռ՝ առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում խորհրդարանական մեծամասնության կամաարտահայտմամբ այն. «... կորցնում է իր կանխարգելիչ նշանակությունը»:

Ընդ որում, սահմանադրական դատարանը չի բավարարվել սոսկ նշված նորմերը Սահմանադրությանը հակասող ճանաչելով, որոշմամբ ամրագրված է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի պատգամավորի բացակայությունը կարող է անհարգելի ճանաչվել ոչ թե մեծամասնության կամաարտահայտությամբ, այլ իրավունքի ուժով, այսինքն՝ օրենսդիրը հստակ և սպառի սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում արդեն իրավունքի ուժով բացակայությունն անհարգելի է համարվում՝ դրանից բխող իրավական հետևանքներով հանդերձ: Այսինքն, սահմանադրական դատարանը նախընտրել է քաղաքական մեծամասնության կողմից կամայական որևէ դրսևորում բացառելու տարբերակը:

Հավելենք, որ սահմանադրական դատարանի որոշման համաձայն, պատգամավորի կողմից Ազգային ժողովի անգամ մեկ նիստից անհարգելի բացակայելն ինքնըստինքյան Սահմանադրության խախտում է: Այն, որ սահմանադրական դատարանն իր հիշյալ որոշմամբ այսուհետ սահմանափակում է Ազգային ժողովի օրենսդրությամբ ամրագրված որոշ լիազորություններ, հարկ է դիտարկել Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի ծիրում, սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյանն իրավասու է որոշակի օրենսդրական ակտեր Սահմանադրությանը հակասող ճանաչելով սահմանափակել ընդհուպ օրենսդիր իշխանություն իրականացնող մարմնի իրավասությունը: Հենց սրանով է ընդգծվում քննարկման նյութ հանդիսացող որոշման առանցքային նշանակությունը:

Նշված իրավական դիրքորոշումներն առաջին հերթին միտված են հենց խորհրդարանական փոքրամասնության իրավունքների լիարժեք երաշխավորվածությանը, քանզի ակնհայտ է, որ այսուհետև սահմանափակվում են հենց քաղաքական մեծամասնության իրավական հնարավորությունները, սահմանադրական դատարանը որոշման էական հատվածը հատկացրել է բացառապես քաղաքական փոքրամասնության կարգավիճակի աննախադեպ վերանայման անհրաժեշտությանը: Մասնավորապես, վերլուծելով ինչպես Սահմանադրության խնդրո առարկա հիմնադրույթները, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերում արտացոլված մոտեցումները, սահմանադրական դատարանն ամրագրել է այնպիսի չափանիշներ, որոնք Ազգային ժողովին այսուհետ ուղղորդելու են խիստ կանխատեսելի իրավական բարելավումների:

Ի դեպ, սամանադրական դատարանի այս որոշումն արտառոց է նաև այն տեսանկյունից, որ դրանում անդրադարձ կա Սահմանադրության 62-րդ և 67-րդ հոդվածների միջև «առերևույթ անհամապատասխանությանը»։ Ընդ որում, ելակետ է ընդունվել այն, որ այդ բնույթի անհամապատասխանությունները «կարող են հաղթահարվել Սահմանադրության արժեբանության ու հիմնարար սկզբունքների վրա հենվելով». ըստ այդմ էլ սահմանադրական դատարանը գտել է, որ դրա համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումն օրենսդիր իշխանության գործունեության ապահովման կարևորագույն երաշխիքներից մեկն է:

Բնորոշ է նաև այն, որ սահմանադրական դատարանը հատուկ անդրադարձել է «քաղաքական բոյկոտ» եզրույթի և պատգամավորների նիստերից բացակայելու խնդրի փոխհարաբերությանը: Այս տեսանկյունից խիստ ուշագրավ միտք է արձանագրվել. «... իրավական առումով անհիմն է Ազգային ժողովի նիստերից բացակայելը որպես «քաղաքական բոյկոտ» ներկայացնելը»։

Այսպիսով, սահմանադրական դատարանն իր որոշմամբ ոչ միայն անդրադարձել է Սահմանադրությանը հակասող օրենսդրական դրույթներին, այլև իր սահմանդրաիրավական կարգավիճակի սահմաններում ամրագրել է իրավական դիրքորոշումներ, որոնք միտված են օրինաստեղծ մարմնի գործունեությունն առավել ժողովրդավար ու միջազգային չափանիշներին համարժեք դարձնելու գերխնդրի լուծմանը:

Գևորգ Դանիելյան
ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական,
«Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի
նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր


Արխիվ

[]