ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներգրավվեց ոստիկանի նոր պաշտպանը 04/18/2013 16:47 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորների դեմ գործով այսօրվա դատական նիստում դատարանը ճանաչեց ամբաստանյալներից մեկի՝ Արտակ Բարսեղյանի, նոր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի լիազորությունները: Մինչ այդ Խաչիկ Բախբուդարյանի հետ մեկտեղ Արտակ Բարսեղյանին պաշտպանում էր փաստաբան Արայիկ Ալվանդյանը:
Նոր պաշտպանը՝ Լ.Սիմոնյանը, չէր ներկայացել դատական նիստին՝ տեղեկացնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որ չի կարող ներկայանալ դատարան նախապես նշանակված այլ նիստով զբաղված լինելու պատճառով: Պաշտպանը խնդրել էր դատարանից ժամանակ տրամադրել իրեն գործի նյութերին ծանոթանալու համար և համապատասխան գրությամբ հնարավորություն տալ իրեն քրեակատարողական հիմնարկում տեսակցել իր պաշտպանյալին:
Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 29-ը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելու հիմքերի բացակայության պայմաններում հարձակվել են գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված Ռոբերտ Հովսեփյանի վրա, բռնության գործադրմամբ պառկեցրել գետնին, ձեռնաշղթայով կապել ձեռքերը և նստեցնելով ավտոմեքենան՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Առանց արձանագրություն կազմելու և ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում գրանցելու՝ Ռոբերտ Հովսեփյանին և նրա հետ բերման ենթարկված անձանց տարել են առանձին աշխատասենյակներ՝ համապատասխան օպերատիվ աշխատանք իրականացնելու նպատակով։ Ռոբերտ Հովսեփյանի հետ օպերատիվ զրույց են ունեցել օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, հայտնել են իրենց ունեցած կասկածների մասին և Ռոբերտ Հովսեփյանից պահանջել են խոստովանել չբացահայտված գողությունների դեպքերը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ օպերատիվ զրույցի ընթացքում, երբ Ռոբերտ Հովսեփյանը հայտարարել է, որ գողություններ չի կատարել և գողություններից տեղեկություններ չունի, Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։
Ծեծի ժամանակ Խաչիկ Բախբուդարյանը ձեռքերի ափերով հարվածել է Ռոբերտ Հովսեփյանի ականջներին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում։ Գործադրված բռնության հետևանքով Ռոբերտ Հովսեփյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Ռոբերտ Հովսեփյանը, չդիմանալով գործադրված բռնությանը, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին ու հոգեբանական ճնշումներին, խոստովանել է, թե ինքն է կատարել հիշյալ չբացահայտված գողությունները։ Դրանից հետո Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, կատարելով պաշտոնեական կեղծիք, կազմել են ակնհայտ կեղծ արձանագրություն՝ իբրև Ռոբերտ Հովսեփյանին ոստիկանության բաժին բերման են ենթարկել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15-ին, և գրանցել բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում։
Նկարագրված արարքի համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, իսկ քննությամբ չպարզված ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից