ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶԼՄ-ն պատասխանատու չէ աղբյուրի տրամադրված տեղեկատվության համար 04/18/2013 12:48 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր կքննվի Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ «News.am» լրատվական վերլուծական գործակալության` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցադիմումի գործով վերաքննիչ բողոքը:
Գործը դատարանում քննվում է «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ի բողոքի հիման վրա, կողմը բողոքում է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացրած վճռի դեմ, որով մերժվել է հայցվոր կողմի հայցադիմումը:
Ըստ հայցվորի՝ 23.11.2010 թվականին «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ն «News.am» կայքում հրապարակել է «Սրտի արատով հիվանդին առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում ֆռռացրել են ու այլ սարք տեղադրել» վերտառությամբ հոդված, որում «պատասխանողը ողջամտության սահմաններում միջոցներ չի ձեռնարկել` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև` հավասարակշռված և բարեխղճորեն չի ներկայացրել այդ տվյալները»: Ուստի, ըստ կողմի, վերոհիշյալ հոդվածը զրպարտություն է՝ այն իր մեջ պարունակում է փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի գործարար համբավը:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ «Հովհաննես Կաթրջյանին Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ստորաբար խաբել է և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատության ընթացքում տեղադրել է նույն ընկերության, սակայն 6-7 տարի ծառայության ժամկետով մեկ այլ սարք»: Ըստ հոդվածի՝ «խաբեությունը բացահայտելուց» հետո հիվանդը գնացել է հիվանդանոց, ուր նրան ասել են՝ «լավ ենք արել, ում ուզում ես բողոքի, ինչ ուզում ես` արա»:
Հայցվոր կողմը կարծում է, որ հոդվածում չի ապահովվել բազմակողմանիությունը, բոլոր հնարավորությունները չեն ձեռնարկել` տեղեկատվությունն առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: Եվ դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել դրանց վերաբերյալ հայցվորի պատասխանը, ինչպես նաև` պատասխանողից բռնագանձել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում, նաև 300000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ողջամիտ վարձատրության գումար:
«Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանը և Դիանա Գրիգորյանը 25.05.2011 թվականին առարկություն են ներկայացրել դատարան, որով հայտնել են, որ Հովհաննես Կաթրջյանի կողմից հայտնած տեղեկության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ն հարցադրումներ է ուղղել «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Ջամալյանին, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել կոնկրետ հարցերին: Պատասխանողը նշել է նաև, որ հիշյալ հրապարակման մեջ ներկայացվել է նաև Սմբատ Ջամալյանի կողմից արտահայտված դիրքորոշումը, որով վերջինս հերքել է իրենց նախկին հիվանդի` Հովհաննես Կաթրջյանի ներկայացրած փաստարկները` դրանք որակելով որպես զրպարտանք: ԶԼՄ-ի ներկայացուցիչները գտել են, որ հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումն ակնհայտ անհիմն է ու անօրինական, ուստի և ենթակա է մերժման:
Դատարանում ցուցմունք է տվել վկա Հովհաննես Կաթրջյանը, ով հաստատել է լրատվական գործակալությանը հայտնած տեղեկությունները: Նա դատարանին հայտնել է նաև, որ բողոք-նամակներով դիմել է պատգամավորների, ամեն հինգշաբթի գնացել է ՀՀ կառավարության շենք և այդ մասին հրապարակային հայտարարություններ արել: Այցերից մեկի ժամանակ մոտեցել է պատասխանող լրատվական միջոցի թղթակցին, ապա` գնացել գործակալություն և խնդրել է հրապարակել իր հետ կատարվածը, որպեսզի այլ անձինք ևս չտուժեն: Հոդվածն ամբողջությամբ, ներառյալ վերնագիրը, բովանդակում են իր խոսքերը: Նշել է նաև, որ դիմել է նաև այլ լրատվական միջոցների:
Դատարանը գտել է, որ պատասխանող «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ն «News.am» կայքում հիշյալ հոդվածի հրապարակման համար ազատվում է պատասխանատվությունից, քանի որ հոդվածում հղում է կատարված տեղեկատվության աղբյուրին, միաժամանակ` հոդվածը բովանդակում է տեղեկատվության բառացի վերարտադրումը:
Նման պարագայում դատարանը փաստում է, որ միաժամանակ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերով անձի պատասխանատվությունից ազատելու հիմքերը, որպիսի պայմաններում հայցն ամբողջությամբ անհիմն է:
14-12-2012թ. կայացված վճռով առաջին ատյանի դատարանը մերժել էր բուժհիմնարկի ներկայացուցչի հայցադիմումը: Վճռով Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 44000 ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրքի գումար: Հայցվորից հօգուտ «Մեդիա Կոնսալտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետք է բռնագանձվի նաև 200 000 ՀՀ դրամ` որպես փաuտաբանի վարձատրության գումար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից