ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական դեպարտամենտը փորձում է կանխարգելել փաստաբանների գործադուլը 04/16/2013 15:53 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է Փաստաբանների պալատի առաջարկությունները՝ ընդունելով նոր որոշում և նոր խմբագրությամբ շարադրելով Խորհրդի թիվ 130-րդ որոշման վիճահարույց 6-րդ կետը, այն է՝ «Իրավաբանական խորհրդատվություն և օգնություն մատուցող իրավաբանական անձինք ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանությունն իրականացնում են փաստաբանի արտոնագիր ունեցող անձանց միջոցով, այդ թվում նաև՝ իրենց ընկերությունում աշխատող: Այդ հանգամանքը հաստատված համարելու նպատակով՝ դատարան պետք է ներկայացնել գործին մասնակցող անձի կողմից փաստաբանին տրված լիազորագիրը և փաստաբանի արտոնագրի պատճենը»:
Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտի կայքէջից, որտեղ տեղադրված հաղորդագրության համաձայն, այսօրինակ դիրքորոշումն արտացոլված է թիվ 130 որոշման մեջ, որը ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն ընդունել է դեռևս 2013 թվականի հունվարի 29-ին՝ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկան, ներառյալ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերը: Գուցեև այս որոշումը պայմանավորված է փաստաբանների կողմից նախապատրաստվող բողոքի ակցիայով։ Ինչպես հայտնի է, շուրջ 30 փաստաբաններ ձեռնամուխ են եղել ընդդեմ Վճռաբեկ դատարանի փաստաբանների գործադուլի նախապատրաստմանը՝ բողոքելով Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման դեմ։
Ինչևէ այսօր հրապարակված տեղեկատվության համաձայն, ԴՆԽ որոշման 6-րդ կետով պարզաբանվել էր, որ իրավաբանական խորհրդատվություն և օգնություն մատուցող անձինք ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանությունն իրականացնում են փաստաբանի արտոնագիր ունեցող անձանց միջոցով, այդ թվում նաև՝ իրենց ընկերությունում աշխատողների:
«Այս հանգամանքը հաստատված համարելու նպատակով, Որոշմամբ սահմանվել էր, որ դատարան պետք է ներկայացնել.
ա) գործին մասնակցող անձի կողմից փաստաբանին տրված լիազորագիր, որում պետք է հստակ նշվի, թե որ դատական գործով է իրականացվելու դատական ներկայացուցչությունը.
բ) գործին մասնակցող անձի և վերջինիս ներկայացուցչի (փաստաբանի) միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որում պետք է հստակ նշվի, թե որ դատական գործով է իրականացվելու դատական ներկայացուցչությունը.
գ) փաստաբանի արտոնագրի պատճենը, որի վրա պարտադիր պետք է լինի փաստաբանի գրառումը՝ արտոնագիրը դատարան ներկայացնելու պահի դրությամբ կասեցված կամ դադարեցված չլինելու վերաբերյալ, փաստաբանի ստորագրությունը և ներկայացնելու ամսաթիվը.
դ) փաստաբանին գումար վճարված լինելու դեպքում՝ գումարի վճարված փաստը հաստատող ապացույց:
Խորհրդի վերոգրյալ որոշման վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից գրությամբ ներկայացվել են
Որոշման 6-րդ կետի հետ կապված փաստաբանների մտահոգություններն ու առաջարկությունները:
Մասնավորապես, «ա» ենթակետի առնչությամբ փաստաբանները գտել են, որ կարող են առաջանալ բարդություններ, քանի որ շատ դեպքերում լիազորագիր տվող քաղաքացին օտարերկրյա պետությունում է լիազորագիրը կազմում՝ ընդհանուր ձևով, և լիազորագիր տալու ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում կանխատեսել գործը, օրինակ` լիազորագիր տվող և հետագայում Հայաստանից բացակայող քաղաքացու դեպքում՝ այդ գործի հետ կապված այլ գործով, (որը կարող է ծագել այդ գործից), հնարավոր չի լինի ներկայացնել վստահորդի շահերը:
Բացի այդ, Փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնել, որ նշված Որոշման 6-րդ կետի «բ» և «դ» ենթակետերը նույնպես կարող են անհարկի ծանրաբեռնել փաստաբաններին՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի կիրառման իմաստով այդ մեկնաբանությունը չի վերաբերվում դատական ներկայացուցչի լիազորություններին, հետևաբար առաջարկվել է հանել նշված ենթակետերը:
Պալատն անդրադառնալով «գ» ենթակետին, գտել է, որ դրանով ծանրաբեռնվում է փաստաբանի աշխատանքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաստաբանների պալատը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ՀՀ դատական դեպարտամենտին կարող է ներկայացնել կասեցված փաստաբանների ցուցակը:
Խորհուրդը, 2013 թվականի ապրիլի 11-ի նիստում քննարկելով Փաստաբանների պալատի կողմից ներկայացված մտահոգությունների պատճառաբանությունները, գտել է, որ դրանք օբյեկտիվ են, իսկ առաջարկությունները ողջամիտ:
Այսպիսով, ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է Փաստաբանների պալատի առաջարկությունները՝ ընդունելով նոր որոշում և նոր խմբագրությամբ շարադրելով Խորհրդի թիվ 130-րդ որոշման վիճահարույց 6-րդ կետը, այն է՝ «Իրավաբանական խորհրդատվություն և օգնություն մատուցող իրավաբանական անձինք ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանությունն իրականացնում են փաստաբանի արտոնագիր ունեցող անձանց միջոցով, այդ թվում նաև՝ իրենց ընկերությունում աշխատող: Այդ հանգամանքը հաստատված համարելու նպատակով՝ դատարան պետք է ներկայացնել գործին մասնակցող անձի կողմից փաստաբանին տրված լիազորագիրը և փաստաբանի արտոնագրի պատճենը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ