Թեմաներ
Երկուշաբթի 11 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/18/2024   16:30 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ժպ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 11/18/2024   16:07 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց 11/18/2024   16:04 Արմեն Աշոտյանի գործով դատախազը պահանջում է կրկին կալանավորել Աշոտյանին, պաշտպանները՝ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց 11/18/2024   16:01 Գնացքը առանց ազդանշան տալու մոտեցել է ու բախվել ավտոմեքենային. վարորդը գլխի ու բազմաթիվ այլ վնասվածքներ է ստացել, իսկ ՔԿ-ն այդպես էլ վարույթ չի նախաձեռնել. ահազանգ 11/18/2024   15:52 Խաղադաշտը քանդում են, որ 18 հարկանի շենք կառուցեն, բա երեխաները որտե՞ղ խաղան. Լարված իրավիճակ Կոմիտասի անվան պանթեոնի մոտ (տեսանյութ) 11/18/2024   15:46 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար. ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդ 11/18/2024   15:36 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 11/18/2024   15:33 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 11/18/2024   15:30 Պաշտոնները հավերժ չեն զբաղեցնում. նորմալ պրոցես է. Արմեն Խաչատրյան 11/18/2024   15:07 Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել կամ ում պիտանելության ժամկետը սպառվել է. Աննա Մկրտչյանը՝ գիշերային հրաժարականների մասին 11/18/2024   14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան 11/18/2024   14:50 Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում է .ուղիղ 11/18/2024   14:46 Սանկտ Պետերբուրգում ջերմաքարշը ռելսերից դուրս է եկել 11/18/2024   14:46 Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ 11/18/2024   14:27 Բաքուն մեծացնում է ռազմական բյուջեն ու դա պատճառաբանում, իբր, Հայաստանի «ռազմականացմամբ» 11/18/2024   14:17 Չի բացառվում, որ գնան սեփական թիմակիցներին մատաղ անելու ճանապարհով. Աբրահամյան 11/18/2024   14:16 Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայում հակամարտության «սառեցումը» ճակատային գծի երկայնքով. Պեսկով 11/18/2024   14:15 Ստուգայց է կատարվել երևանյան մի քանի ակումբներում (տեսանյութ) 11/18/2024   14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 11/18/2024   14:00 Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան 11/18/2024   13:41 Եթե Փաշինյանն իր մեղքի բաժինը չընդուներ՝ դրա մասին ԱԺ-ում և կառավարությունում չէր խոսի. Վահագն Ալեքսանյան 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/18/2024   13:22 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 11/18/2024   13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել 11/18/2024   13:18 Էրդողանը G20 գագաթնաժողովում առաջարկելու է սառեցնել Ուկրաինայում պատերազմը. ԶԼՄ 11/18/2024   13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում 11/18/2024   12:55 ՔՊ-ականները խնդիր չեն տեսնում, որ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանության անկախ ճյուղ համարվող ԲԴԽ նախագահը ևս հրաժարական է տվել 11/18/2024   12:52 ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պաշտոնապես հաստատել է իր հրաժարականի լուրը 11/18/2024   12:41 Սոնա Ղազարյանը մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին 11/18/2024   12:33 Գնել Սանոսյանը ևս հաստատեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել 11/18/2024   12:31 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան 11/18/2024   12:23 Այդ պաշտոնյանը եղած- չեղած մեկ է, նրանց մեջ չկա մի ազատ մարդ, ով կարողանա Նիկոլի տեսակետներին հակադրվել. Աղվան Վարդանյան 11/18/2024   12:20 Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. քաղաքագետ 11/18/2024   12:13 Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի վերաբերյալ կարգապահական վարույթ կա․ կունենա հետևանք 11/18/2024   12:05 Փաշինյանը Քաջ Նազարի նման ասել է՝ գյադեք, ռադ եղեք, սրանք էլ ռադ են լինում. Աղվան Վարդանյան 11/18/2024   12:02 Որևէ բան անակնկալ չէր․ Կոնջորյանը՝ հրաժարականի շքերթների մասին 11/18/2024   11:55 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/18/2024   11:49 Այսօր պետք չեն, վաղը նրանց կփոխարինեն նորերը, անկախ նրանից, ինչ ծառայություններ են մատուցել. Աբրահամյանը մեկնաբանեց հրաժարականները 11/18/2024   11:46 Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան 11/18/2024   11:40 Փաշինյանը Վատիկանից կվերադառնա այսօր, Աննա Հակոբյանի այցը ավելի երկար կտեւի 11/18/2024   11:34 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք. Ավինյան 11/18/2024   11:27 Պաշտոնապես հաստատվեց՝ Վահե Ղազարյանը հրաժարական է ներկայացրել 11/18/2024   11:20 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Մելիքյան 11/18/2024   11:09 Աշակերտները դպրոց ավարտելիս պետք է բավարար անգլերեն իմանան. Երևանի դպրոցներում անգլերենի խմբակներ են ձևավորվել. Ավինյան 11/18/2024   11:05 Կառավարությունում հրաժարականների շքերթի ֆոնին ԱԺ-ում ճեպազրույցներ են. ուղիղ 11/18/2024   11:00 Կոչ եմ անում ՄԱԿ-ի ղեկավարությանը թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան հավաքական անտարբերության մեջ. Ռուբեն Վարդանյանի որդու հայտարարությունը 11/18/2024   10:58 Մանկապարտեզներին անորակ սննդի մատակարարում չենք հանդուժելու. հետևանքներ է ունենալու. Ավինյան 11/18/2024   10:45 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան 11/18/2024   10:33 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները, պատճառները անձնավորված չեն. Փաշինյանը խոսել է հրաժարականներից 11/18/2024   10:25 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի դիմում գրելու մասին օրվա ընթացքում հայտարարություն կլինի. ՔԿ-ից փաստացի չեն հերքում
11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/18/2024   00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ.  Համբարյան 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/18/2024   07:40 Գնում եմ առանց սկանդալի, մաղձի. Կարեն Անդրեասյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/18/2024   11:46 Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/18/2024   14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/17/2024   20:06 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 11/16/2024   17:28 Նորագավիթում երկու պատերազմների մասնակցի սպանության գործով մեղադրյալներից մեկը նախկինում դատապարտվել էր 56 մլն-ի գողության գործով, բայց չէր կալանավորվել, քննիչը չի կարողացել հիմքեր ներկայացնել 11/16/2024   19:45 Անցած երկու տարիներին կառավարությունը որեւէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում 11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը 11/17/2024   16:41 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Իջեւանում է ու տեսանյութ է հրապարակել, թե որտեղ էին մատաղ անում (տեսանյութ) 11/17/2024   10:19 Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր

Արագած Ախոյանի որդու վրա հարձակվողները եղել են դիմակներով 04/15/2013   15:38  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

‹‹Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել››,- այսօր ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում որդու հետ ապրիլի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ասաց ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ ս. թ. ապրիլի 14-ի գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում 4 դիմակավորված և առայժմ անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա: Ինչպես արդեն հայտնի է, հարձակվողները փախուստի են դիմել միայն այն բանից հետո, երբ պատգամավորի հարևաններից մեկը լսելով աղմուկի ձայնը, միացրել է լույսը:

Ի պատասխան մեր հարցին, թե որդին հարձակվողների մոտ էլեկտրաշոկից բացի, դանակ, ատրճանակ կամ որևէ այլ առարկա նկատե՞լ է արդյոք, Ա. Ախոյանն ասաց.

‹‹Չէ, չի նկատել, բավական մութ է եղել: Նրանք դիմակներով, ձեռնոցներով պատրաստված են եղել››:

Իսկ ավազակային հարձակում կատարողները Հայկ Ախոյանին ինչ-որ բան ասե՞լ են, որևէ պահանջ, սպառնալիք ներկայացրե՞լ են…

‹‹Ոչ, միայն ասել են` սուս›› ,- պատասխանեց պատգամավորը:

Ավելի վաղ Արագած Ախոյանը հայտնել էր, որ կատարվածը գողության նպատակով ավազակային հարձակում էր, և դրանում չպետք է քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել կամ կապել իր գործունեության հետ: Այնուամենայնիվ, ուշագրավ է այն հանգամանքը, որ պատգամավորի որդու` Հայաստանի Ճարտարապետագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձինք նրա դրամապանակը չեն տարել, այն գտնվել է դեպքի վայրում: Փոխարենը տարել են իրենից գրեթե նյութական արժեք չներկայացնող բանալիները, կարծում ենք, շատ լավ հասկանալով, որ դրանք անպետք են լինելու, քանի որ Ախոյանները հարձակումից կարճ ժամանակ անց կփոխեն տան դռան փականները:

Այո, տարել են նաև պատգամավորի որդու բջջային հեռախոսը, բայց դժվար է պատկերացնել, թե դիմակավորված, ձեռնոցներով հարձակում կատարած և ժամանակակից տեխնիկայով` էլեկտրաշոկով զինված չորս անձանցից որևէ մեկին հայտնի չէր, որ բջջային հեռախոսը նույնպես իրենց պետք չի գալու, քանի որ դրանով հենց առաջին զանգը կամ զանգին պատասխանելն իրավապահներին կարող է օգնել, որ բացահայտեն իրենց կամ գոնե պարզեն իրենց գտնվելու վայրը: Ախր դա այսօր հայտնի է նույնիսկ դպրոցում սովորող պատանիներից շատերին:

Վերը շարադրվածից ելնելով չե՞նք կարող արդյոք եզրակացնել, որ ավազակային հարձակում կատարողների բուն նպատակը Հ. Ախոյանի մոտից նյութական արժեքների հափշտակությունը չի եղել, և տան բանալիներն ու բջջային հեռախոսը վերցրել են սոսկ նյութական արժեքների հափշտակման նպատակով ավազակային հարձակման երևութականություն ստեղծելու միտումով:

Իհարկե, կարելի է մտածել, թե ավազակային հարձակում կատարողների հիմնական նպատակը պատգամավորի որդու դրամապանակը տանելն է եղել, բայց մթի մեջ ու խառն իրավիճակում (Հ. Ախոյանը դիմադրել է) դա չի հաջողվել, այն ընկել է գետնին ու կարճ ժամանակ անց հայտնաբերվել դեպքի վայրում: Բայց այս դեպքում մեկ այլ հարց է առաջանում` հարսանիքից ուշ գիշերով վերադարձող այդ ո՞ւմ, առավել ևս` ուսանողի դրամապանակում է մեծ գումար լինում, որ չորս հոգի նախապես խումբ կազմելով, նպատակադրվեն ավազակային հարձակմամբ հափշտակել այն: Դիմակավորված, ձեռնոցներ հագած, էլեկտրաշոկով զինված, այսինքն` հանցագործությունը նախապես պլանավորած անձինք դժվար թե Հայկ Ախոյանին հետևած չլինեին ու չիմանային, որ նա, ասենք, ոչ թե խաղատնից մեծ գումար շահած, այլ հարսանիքից է վերադառնում տուն:

Մեզ հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ որդու մոտ, իրոք, ո՛չ մեծ գումար է եղել, ո՛չ ոսկյա զարդեղեն, ո՛չ էլ որևէ բրենդային ֆիրմայի թանկարժեք ժամացույց: Նրա կարծիքով նույնպես` տրամաբանական չէր ակնկալելը, որ հարսանիքից վերադարձող մարդու մոտ կարող է մեծ գումար լինել:

‹‹Ուղղակի ինչ-որ մեկը, ինձ թվում է, սխալ ինֆորմացիա է տվել հարձակվողներին››,- կատարվածին իր բացատրությունը տվեց Ա. Ախոյանը, որն ավելի վաղ հայտնել էր նաև, որ հարսանիքի ժամանակ որևէ միջադեպ չի եղել, որդին թշնամիներ չունի:

Մեր հարցին, թե կատարվածն, այնուամենայնիվ, չի՞ կապում իր գործունեության հետ, հարձակումը չի՞ համարում վախեցնելու նպատակով ուղարկված ‹‹մեսիջ››, ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության անդամն ասաց.

‹‹Երբեք, որովհետև սա զուտ կենցաղային է, ‹‹մեսիջներն›› այլ կերպ են լինում, սա ‹‹մեսիջ›› չէ, սա թալանի նպատակով ավազակային հարձակում է ընդամենը:

Ա. Ախոյանի հավաստմամբ՝ որդու առողջական վիճակը նորմալ է, բուժհաստատություն դիմելու անհրաժեշտություն չի եղել, նա վաղը ներկայանալու է դատաբժշկական փորձաքննության:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Արագած Ախոյանի որդու նկատմամբ ավազակային հարձակում գործելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի («Ավազակությունը») հատկանիշներով: Ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Հիշյալ վարչությունից դժվարացան պատասխանել մեր այն հարցին, թե դեպքի վայրում կամ դրա մոտերքում արդյոք կա՞ որևէ տեսախցիկ:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]