ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գետամեջի սառեցված հավերում դարձյալ սալմոնելա՞ է հայտնաբերվել… 04/14/2013 21:09 | Վերլուծություններ
Վերջերս զարմանալի զուգադիպությամբ պարզվեց, որ Հայաստանում հավի մսի իրացմամբ զբաղվող երկու մրցակից ընկերությունների որոշ արտադրատեսակներ վտանգավոր են մարդու առողջության համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի›› սուպերմարկետում իրացվող, դարձյալ նույն օլիգարխին պատկանող ‹‹Ալեքս Գրիգ›› ընկերության կողմից Հայաստան ներկրված սառեցված հավ «Սադիա›› և սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ›› (DOUX) սննդատեսակներում տեստոստերոն հորմոնի չափազանց բարձր (վտանգավոր) պարունակության հայտնաբերումից կարճ ժամանակ առաջ կատարել էր մեկ այլ բացահայտում. ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի (շուկայում առավել հայտնի որպես ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա››) արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին ‹‹սալմոնելա›› անվամբ հայտնի մանրէներ, որոնք աղիքային ինֆեկցիայի հարուցիչ են ու լուրջ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար:
Ըստ մասնագետների, այն առաջացնում է օրգանիզմի ընդհանուր թունավորում, սրտխառնոց, թուլություն, բարձր ջերմություն: Եթե դրանով վարակված երեխան ժամանակին բուժօգնություն չստանա, կարող է նույնիսկ ջրազրկվել ու մահանալ:
Aravot.am-ում արդեն հրապարակված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանի պարզաբանման համաձայն` ‹‹Սալմոնելան ախտածին մանրէ է, որն առաջացնում է աղիքային վարակիչ հիվանդություն և սննդային թունավորում` սալմոնելիոզ: Սննդային թունավորումն այն է, որն աճում է, բազմանում է սննդի մեջ, և սննդային թունավորման ժամանակ մարդը մարդուց չի վարակվում, իսկ աղիքային հիվանդության ժամանակ մարդը կարող է արտաքին միջավայրից վերցնել այդ մանրէն և վարակվել այդ հիվանդությամբ, այդ դեպքում մարդը կարող է դառնալ վարակի աղբյուր››:
Ծառայությունը հիշյալ ընկերությունում դիտարկման արդյունքների հիման վրա իրականացրած ստուգման ընթացքում պարզել էր, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասն ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:
Ավելին. պարզվել էր նաև, որ մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները պարբերական բժշկական զննություն չեն անցել: Այս պայմաններում ընկերության արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ‹‹սալմոնելա›› մանրէների հայտնաբերումը, կարծում ենք, զարմանալի, անհավատալի չպետք է համարել ու կասկածի տակ դնել, ինչպես օրեր առաջ վարվեց ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Սարգսյանը: Ըստ վերոնշյալ տեսչության մասնագետի, մանրէն սնունդ և մարդու օրգանիզմ կարող է թափանցել ոչ պատշաճ սանիտարական պայմանների դեպքում:
Նկատի ունենալով առկա փաստերը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ինչպես արդեն հայտնի է, արգելել է ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը, ընկերությունից պահանջել է արտադրանքը դուրս հանել շրջանառությունից, տեղեկացնել սպառողներին այդ մասին և սպառողներից հետ վերցնել արտադրանքը: Բնականաբար, հետաքրքիր է, թե ծառայությունը հետամուտ եղե՞լ է իր իսկ պահանջների կատարմանը, ընկերության հիշյալ արտադրանքն այլևս անվտա՞նգ է, լաբորատոր փորձաքննությամբ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի ‹‹սառեցված հավ›› արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ‹‹սալմոնելա›› մանրէներ հայտնաբերվե՞լ են, թե ոչ:
‹‹Քանի որ գործունեությունը կասեցվել է, մենք այլևս չենք շարունակել այդ թեմայով զբաղվել, և հետո ինքնուրույն իրենք իրենց նմուշները բերել են լաբորատորիա››,- «Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչ է պարզվել ընկերության կողմից լաբորատորիա բերված նմուշների փորձաքննության արդյունքում: Որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց. ‹‹Ունենք լաբորատոր փորձաքննության արդյունքները, բայց դա հրապարակման ենթակա չէ, քանի որ սեփական նախաձեռնությամբ է արվել տնտեսվարողի: Երբ որ գործունեությունը կվերականգնվի և մենք կունենանք այդ թեմայով ասելու բան, անպայման կհրապարակենք››: Հետաքրքիր է`սա կարդալուց հետո ի՞նչ կարող է մտածել ընթերցողը, եթե ոչ ենթադրել, որ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի ‹‹սառեցված հավ›› արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ևս հայտնաբերվել են ‹‹սալմոնելա›› մանրէներ, այլապես ծառայությունն ինչո՞ւ է հրաժարվում է հրապարակել լաբորատոր փորձաքննության արդյունքները, նախընտրում դրանք թաքցնել:
Ավելին. ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղեկացմամբ, ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ընկերությունում ‹‹նաև երկրորդ գերատեսչությունն է հիմա ստուգում իրականացնում, դրա համար նյութերը դեռևս հրապարակման ենթակա չեն››: Որևէ բացատրություն չեղավ և անհասկանալի մնաց, թե ի՞նչ կապ ունի երկրորդ գերատեսչության ստուգումը նյութերի հրապարակման օրենսդրական պահանջի հետ: Իսկ ընկերությունում ստուգում իրականացնող ո՞ր երկրորդ գերատեսչության մասին է խոսքը:
‹‹Դա նույնպես չեմ կարող ասել, որովհետև ինձ ընդամենն ասել են, որ համաձայն օրենսդրության, եթե… Այդպիսի պատասխան եմ ես ստացել››,- ասաց հիշյալ բաժնի ղեկավարը` ծառայությունում իր վերադասի հետ չիմանալով կամ անտեսելով, որ ընկերությունում ստուգում իրականացնող երկրորդ պետական մարմնի անվան հրապարակումից հրաժարվելը ոչ թե ‹‹համաձայն օրենսդրության›› է, այլ` հակառակ օրենսդրության:
Որոշ տեղեկություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ընկերությունում ստուգումներ են կատարում կամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, կամ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը: Վերջինս դեռ ավելի վաղ` 2011 թ. նոյեմբերին, ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա›› ընկերությանը վարչական պատասխանատվության է ենթարկել այն նույն խախտման համար, որը մոտ 2 ամիս առաջ հայտնաբերել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ստեղծված և դիտարկում իրականացնող աշխատանքային խումբը: Վերջինս այցելելով ‹‹Գրիգ էլ Մետ›› ՍՊԸ վերանվանված ‹‹Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա››, կազմել է արձանագրություն, որում, ի թիվս հայտնաբերված այլ խախտումների, նշված է նաև. ‹‹Պատրաստի արտադրանքի՝ սառեցված հավի փաթեթավորման վրա մակնշված չէ արտադրող ընկերության անվանումը, խմբաքանակի նույնականացման նշանը, փաթեթավորման վրա առկա չէ պիտանիության ժամկետը››: Ընկերությունը հանձնաժողովի տուգանքից, ցավոք, համապատասխան հետեւություններ չի կատարել:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի 2011թ. հուլիսի 26-ի ‹‹Հսկիչ գնում իրականացնելու մասին›› թիվ 106-Ա հրամանի հիման վրա 2011թ. հուլիսի 26-ին անհատ ձեռնարկատեր Աիդա Առաքելյանի մոտ (ք. Հրազդան, Միկրոշրջան Գ-1) իրականացվել է հսկիչ գնում: Գնվել է ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա›› ՍՊԸ-ի կողմից արտադրվող և իրացվող ‹‹Գետամեջ›› անվանումով բրոյլերի սառեցված ոտք, որի փաթեթավորման վրա բացակայել է ապրանքի արտադրության ժամկետի վերաբերյալ նշումը (մակնշումը): Հանձնաժողովն իր 09.11.2011թ. թիվ 514-Ա որոշմամբ հիշյալ խախտումը որակել է որպես հասարակության մոլորեցում` անբարեխիղճ մրցակցության գործողություն, ինչի համար ընկերության նկատմամբ նշանակել է 1մլն դրամի վարչական տուգանք:
Ծառայության կազմած հիշյալ արձանագրությունից պարզ է դառնում, որ ընկերությունն արհամարհել է հանձնաժողովի որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` ‹‹դադարեցնել և հետագայում բացառել Օրենքի խախտմամբ թռչնամսի արտադրությունը և իրացումը…››: Սա բավական լուրջ հիմք է, որպեսզի ՏՄՊՊ հանձնաժողովը, եթե, իհարկե, նա չէ ընկերությունում ստուգում սկսած պետական մարմինը, ստուգում իրականացնի ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից