Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Գետամեջի սառեցված հավերում դարձյալ սալմոնելա՞ է հայտնաբերվել… 04/14/2013   21:09  |  Վերլուծություններ

Վերջերս զարմանալի զուգադիպությամբ պարզվեց, որ Հայաստանում հավի մսի իրացմամբ զբաղվող երկու մրցակից ընկերությունների որոշ արտադրատեսակներ վտանգավոր են մարդու առողջության համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի›› սուպերմարկետում իրացվող, դարձյալ նույն օլիգարխին պատկանող ‹‹Ալեքս Գրիգ›› ընկերության կողմից Հայաստան ներկրված սառեցված հավ «Սադիա›› և սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ›› (DOUX) սննդատեսակներում տեստոստերոն հորմոնի չափազանց բարձր (վտանգավոր) պարունակության հայտնաբերումից կարճ ժամանակ առաջ կատարել էր մեկ այլ բացահայտում. ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի (շուկայում առավել հայտնի որպես ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա››) արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին ‹‹սալմոնելա›› անվամբ հայտնի մանրէներ, որոնք աղիքային ինֆեկցիայի հարուցիչ են ու լուրջ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար:

Ըստ մասնագետների, այն առաջացնում է օրգանիզմի ընդհանուր թունավորում, սրտխառնոց, թուլություն, բարձր ջերմություն: Եթե դրանով վարակված երեխան ժամանակին բուժօգնություն չստանա, կարող է նույնիսկ ջրազրկվել ու մահանալ:

Aravot.am-ում արդեն հրապարակված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանի պարզաբանման համաձայն` ‹‹Սալմոնելան ախտածին մանրէ է, որն առաջացնում է աղիքային վարակիչ հիվանդություն և սննդային թունավորում` սալմոնելիոզ: Սննդային թունավորումն այն է, որն աճում է, բազմանում է սննդի մեջ, և սննդային թունավորման ժամանակ մարդը մարդուց չի վարակվում, իսկ աղիքային հիվանդության ժամանակ մարդը կարող է արտաքին միջավայրից վերցնել այդ մանրէն և վարակվել այդ հիվանդությամբ, այդ դեպքում մարդը կարող է դառնալ վարակի աղբյուր››:

Ծառայությունը հիշյալ ընկերությունում դիտարկման արդյունքների հիման վրա իրականացրած ստուգման ընթացքում պարզել էր, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասն ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:

Ավելին. պարզվել էր նաև, որ մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները պարբերական բժշկական զննություն չեն անցել: Այս պայմաններում ընկերության արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ‹‹սալմոնելա›› մանրէների հայտնաբերումը, կարծում ենք, զարմանալի, անհավատալի չպետք է համարել ու կասկածի տակ դնել, ինչպես օրեր առաջ վարվեց ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Սարգսյանը: Ըստ վերոնշյալ տեսչության մասնագետի, մանրէն սնունդ և մարդու օրգանիզմ կարող է թափանցել ոչ պատշաճ սանիտարական պայմանների դեպքում:

Նկատի ունենալով առկա փաստերը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ինչպես արդեն հայտնի է, արգելել է ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը, ընկերությունից պահանջել է արտադրանքը դուրս հանել շրջանառությունից, տեղեկացնել սպառողներին այդ մասին և սպառողներից հետ վերցնել արտադրանքը: Բնականաբար, հետաքրքիր է, թե ծառայությունը հետամուտ եղե՞լ է իր իսկ պահանջների կատարմանը, ընկերության հիշյալ արտադրանքն այլևս անվտա՞նգ է, լաբորատոր փորձաքննությամբ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի ‹‹սառեցված հավ›› արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ‹‹սալմոնելա›› մանրէներ հայտնաբերվե՞լ են, թե ոչ:

‹‹Քանի որ գործունեությունը կասեցվել է, մենք այլևս չենք շարունակել այդ թեմայով զբաղվել, և հետո ինքնուրույն իրենք իրենց նմուշները բերել են լաբորատորիա››,- «Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչ է պարզվել ընկերության կողմից լաբորատորիա բերված նմուշների փորձաքննության արդյունքում: Որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց. ‹‹Ունենք լաբորատոր փորձաքննության արդյունքները, բայց դա հրապարակման ենթակա չէ, քանի որ սեփական նախաձեռնությամբ է արվել տնտեսվարողի: Երբ որ գործունեությունը կվերականգնվի և մենք կունենանք այդ թեմայով ասելու բան, անպայման կհրապարակենք››: Հետաքրքիր է`սա կարդալուց հետո ի՞նչ կարող է մտածել ընթերցողը, եթե ոչ ենթադրել, որ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի ‹‹սառեցված հավ›› արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ևս հայտնաբերվել են ‹‹սալմոնելա›› մանրէներ, այլապես ծառայությունն ինչո՞ւ է հրաժարվում է հրապարակել լաբորատոր փորձաքննության արդյունքները, նախընտրում դրանք թաքցնել:

Ավելին. ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղեկացմամբ, ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ընկերությունում ‹‹նաև երկրորդ գերատեսչությունն է հիմա ստուգում իրականացնում, դրա համար նյութերը դեռևս հրապարակման ենթակա չեն››: Որևէ բացատրություն չեղավ և անհասկանալի մնաց, թե ի՞նչ կապ ունի երկրորդ գերատեսչության ստուգումը նյութերի հրապարակման օրենսդրական պահանջի հետ: Իսկ ընկերությունում ստուգում իրականացնող ո՞ր երկրորդ գերատեսչության մասին է խոսքը:

‹‹Դա նույնպես չեմ կարող ասել, որովհետև ինձ ընդամենն ասել են, որ համաձայն օրենսդրության, եթե… Այդպիսի պատասխան եմ ես ստացել››,- ասաց հիշյալ բաժնի ղեկավարը` ծառայությունում իր վերադասի հետ չիմանալով կամ անտեսելով, որ ընկերությունում ստուգում իրականացնող երկրորդ պետական մարմնի անվան հրապարակումից հրաժարվելը ոչ թե ‹‹համաձայն օրենսդրության›› է, այլ` հակառակ օրենսդրության:

Որոշ տեղեկություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ընկերությունում ստուգումներ են կատարում կամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, կամ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը: Վերջինս դեռ ավելի վաղ` 2011 թ. նոյեմբերին, ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա›› ընկերությանը վարչական պատասխանատվության է ենթարկել այն նույն խախտման համար, որը մոտ 2 ամիս առաջ հայտնաբերել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ստեղծված և դիտարկում իրականացնող աշխատանքային խումբը: Վերջինս այցելելով ‹‹Գրիգ էլ Մետ›› ՍՊԸ վերանվանված ‹‹Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա››, կազմել է արձանագրություն, որում, ի թիվս հայտնաբերված այլ խախտումների, նշված է նաև. ‹‹Պատրաստի արտադրանքի՝ սառեցված հավի փաթեթավորման վրա մակնշված չէ արտադրող ընկերության անվանումը, խմբաքանակի նույնականացման նշանը, փաթեթավորման վրա առկա չէ պիտանիության ժամկետը››: Ընկերությունը հանձնաժողովի տուգանքից, ցավոք, համապատասխան հետեւություններ չի կատարել:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի 2011թ. հուլիսի 26-ի ‹‹Հսկիչ գնում իրականացնելու մասին›› թիվ 106-Ա հրամանի հիման վրա 2011թ. հուլիսի  26-ին անհատ ձեռնարկատեր Աիդա Առաքելյանի մոտ (ք. Հրազդան, Միկրոշրջան Գ-1) իրականացվել է հսկիչ գնում: Գնվել է ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա›› ՍՊԸ-ի կողմից արտադրվող և իրացվող ‹‹Գետամեջ›› անվանումով բրոյլերի սառեցված ոտք, որի փաթեթավորման վրա բացակայել է ապրանքի արտադրության ժամկետի վերաբերյալ նշումը (մակնշումը): Հանձնաժողովն իր 09.11.2011թ. թիվ 514-Ա որոշմամբ հիշյալ խախտումը որակել է որպես հասարակության մոլորեցում` անբարեխիղճ մրցակցության գործողություն, ինչի համար ընկերության նկատմամբ նշանակել է 1մլն դրամի վարչական տուգանք:

Ծառայության կազմած հիշյալ արձանագրությունից պարզ է դառնում, որ ընկերությունն արհամարհել է հանձնաժողովի որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` ‹‹դադարեցնել և հետագայում բացառել Օրենքի խախտմամբ թռչնամսի արտադրությունը և իրացումը…››: Սա բավական լուրջ հիմք է, որպեսզի ՏՄՊՊ հանձնաժողովը, եթե, իհարկե, նա չէ ընկերությունում ստուգում սկսած պետական մարմինը, ստուգում իրականացնի ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ում:

 

 

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]