ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասնակիորեն բավարարվել են ՀՀ նախկին վարչապետի հայցապահանջները 04/12/2013 11:50 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ընկերության՝ պատվի և արժանապատվության պաշտպանության և վնասի հատուցման պահանջի մասին դատարանը մասնակիորեն բավարարել է:
Վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, պարտավորեցրել է «Քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Արմեն Դարբինյանին վիրավորանքների համար` ներողություն հայցելու տեքստը հրապարակել պատասխանողին պատկանող www.n-idea.am պորտալում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: «Ներողություն» վերտառությամբ տեքստը պետք է լինի հետևյալ բովանդակության. «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ն հայցում է Արմեն Դարբինյանի ներողամտությունը նրա վերաբերյալ 18.08.2012թ. www.n-idea.am պորտալում լույս տեսած «Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում, ինչու՞ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից» խորագրով հրապարակման մեջ արված վիրավորական արտահայտությունների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար։
Վճռով դատարանը պարտավորեցնում է պատասխանողին վճարել փոխհատուցում 200.000 ՀՀ դրամի չափով վիրավորանք հասցնելու, ևս 200.000 ՀՀ դրամի չափով՝ զրպարտության համար: Պատասխանողից հօգուտ հայցվոր Արմեն Դարբինյանի պետք է բռնագանձվի 150.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի վարձատրության ծախս և 8.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարից։
Հայցվոր կողմը դատարանից խնդրել էր պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքների համար, վճարել փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամի չափով վիրավորանք հասցնելու և 2.000.000 ՀՀ դրամի չափով՝ զրպարտության համար, պարտավորեցնել պատասխանողին վճարել վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասները, հայցվորի և հայցվորի ներկայացուցչի միջև կնքված պայմանագրին համապատասխան` 1.000.000 ՀՀ դրամ, պարտավորեցնել պատասխանողին վճարել ՀՀ պետական տուրքի գումարը` 84.000 ՀՀ դրամ։
Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից ներկայացված և հոդվածում տպագրված փաստացի տեղեկություններից «խղճուկ ցռանը», «ցռան», «ոչնչություն», «արմենչիկակերպ ուռոդներ»` արատավորում են անձի պատիվն ու արժանապատվությունը, ինչը որևէ կասկած չի հարուցում։ «... բնականաբար, եթե տվյալ արտահայտություններն արված են հրապարակային կերպով, ապա հետապնդում են մարդու պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ: Հոդվածի վերլուծությունից նաև հստակ երևում է, որ հեղինակն ի սկզբանե հետապնդում է անձի պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ, քանի որ ամբողջ հոդվածն ուղղված է հայցվորի դեմ, լի է անպարկեշտ և վիրավորական արտահայտություններով և, առհասարակ, հեղինակը դա չի թաքցնում»,- նշվում է վճռում։
Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից վկայակոչված «ապրել իրավական դաշտից դուրս», «ցրել», «անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը, նրանց նյութական վնաս հասցնել, սնվել է գողացած մսով և մսամթերքով /այսինքն անվճար/, քանի որ նրա պապան մսի կոմբինատն էր թալանում տնօրենի կարգավիճակում, խլել իմ երեխայի, Սերոբյանի ու էլի շատերի երեխաների հացը, հայհոյել ամենահետին խոսքերով և ծեծելով համարյա թե մահվան դուռը հասցրել» տեղեկությունները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետի իմաստով հանդիսանում են զրպարտություն, քանի որ նշված տեղեկությունները ևս ներկայացված են հրապարակային ձևով նույն հոդվածում, նույն կայքէջում և նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, որի վերաբերյալ առկա չէ որևէ ապացույց։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից