ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարուցվել է քրեական գործ` «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ 04/12/2013 17:55 | ԼՐԱՀՈՍ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ: Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2009-2012 թվականներին պետական գնումների շրջանակներում դեղորայքի, բժշկական պարագաների ձեռքբերման գործընթացում «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես` 2009 թվականի փետրվարի 10-ին «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության և «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության միջև կնքվել է բժշկական կենտրոնի կարիքների համար «Անհրաժեշտ դեղորայքի, բժշկական պարագաների ձեռքբերման» պայմանագիր:
Համաձայն պայմանագրի` նշված ընկերությունը մասնակցել է դեղորայքի ձեռքբերման համար հայտարարած մրցույթին, ճանաչվել հաղթող, մինչդեռ մրցույթը կայանալու վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2009 թվականի փետրվարի 13-ի թվագրմամբ, իսկ արդյունքներն ամփոփվել են փետրվարի 14-ի թվագրմամբ, այսինքն` պայմանագիրը կնքելուց 4 օր հետո:
Ըստ 2009 թվականի փետրվարի 13-ին կազմված մրցակցության բանակցությունների արձանագրության` մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն, որն էլ ճանաչվել է հաղթող:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ 2012 թվականին «Տաշիրի բժշկական կենտրոն»-ի կարիքների համար դեղորայք, բժշկական պարագաներ ու նյութեր ձեռք բերելու ընթացքում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է` բաց կամ սահմանափակ ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով մրցույթ չի հայտարարվել, այլ փոխարենը գնումը բաժանելով առանձին չափաբաժինների` 2012 թվականի մարտի 7-ին կնքվել են ապրանքների գնման թվով 26 պայմանագրեր` ընդհանուր 16.387.450 դրամ արժողությամբ դեղորայք և այլ բժշկական պարագաներ ձեռք բերելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազը հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ