ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Է.Մարուքյան. ՄԻՊ-ն ի սկզբանե սահմանափակել է իր հնարավորությունները 04/12/2013 09:52 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«2012 թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցն իր կազմման ձևով մարդու իրավունքների զեկույց չի: Կա հստակ ստանդարտ, այն պետք է պահպանվի: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս կարծիքը հայտնեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ զեկույցում կան բարձրացված բազմաթիվ խնդիրներ, բայց կան նաև այնպիսիք, որոնք չեն բարձրացվել: «Այն խնդիրները, որոնք բարձրացրել է ՄԻՊ-ը, ես չեմ կարծում, որ դա մարդու իրավունքների հետ կապ ունի, դրա փոխարեն կարևոր խնդիրները պետք է բարձրացվեին, որոնց մասին իմ ելույթներում նշել եմ՝ թե անհատական գործեր, մասնավորապես, կյանքի իրավունքի հետ կապված, թե թերթերի դեմ հարուցված դատական գործեր:
Պատգամավորի համոզմամբ՝ նման ոճով խորհրդարանում Կարեն Անդրեասյանի ներկայացրած զեկույցում մարդու խնդիրները չեն հասցեականացվում, հետևաբար՝ արդյունավետ չէ: Է.Մարուքյանը հատուկ ընդգծեց, որ որևէ անձնական խնդիր չկա, և միակ մտայնությունն այն է, որ լինի զեկույց, որն անխոցելի լինի, լինի փաստարկված:
Է.Մարուքյանը նշեց, որ հիմնական տարաձայնությունը կապված է զեկույցի կառուցվածքի հետ: «Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը կազմված է գերատեսչությունների բաշխվածությամբ, որը, իմ կարծիքով, նաև միջազգային փորձն է ցույց տալիս, այդպես չպետք է կազմվեր: Նման ձևով զեկույցի կազմման արդյունքում մարդու խնդիրները կորում են: Օրինակ՝ եթե փորձեք փնտրել անմարդկային վերաբերմունքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, խոշտանգումների հետ կապված գործեր, կամ, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում, շատ դժվարությամբ կարող եք գտնել: Եթե փնտրեք, օրինակ, խոսքի ազատության, հավաքների ազատության վերաբերյալ իրավիճակը, չեք կարող գտնել, որովհետև ոչ միայն ցրված են զեկույցի տարբեր հատվածներում, այլև՝ որոշ դեպքերում պարզապես չկան»,-ասաց պատգամավորը՝ եզրակացնելով, որ ՄԻՊ-ն ի սկզբանե սահմանափակել է մարդու իրավունքներին անդրադառնալու առումով իր հնարավորությունները:
Նա նշեց նաև, թե Կ.Անդրեասյանը հորդորում է անդրադառնալ բովանդակությանը: Այս դեպքում էլ պատգամավորը կարող է ասել, որ բովանդակության մեջ էլ կան մարդու իրավունքների հետ կապ չունեցող արձանագրումներ: Օրինակ, մնջախաղի թատրոնի խնդիրների հետ կապված: «Մարդու իրավունքների խնդիրները, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված հայեցակարգի շրջանակներում եմ ասում, պետության և մարդու միջև եղած ուղղահայաց հարաբերություններն են, այսինքն՝ մարդ- պետություն, մարդ-տեղական ինքնակառավարման մարմին, մարդ-պետական պաշտոնատար անձ և ոչ թե Էկոնոմիկայի նախարարության գործունեության ուսունասիրություն»,-ընդգծեց նա:
Է.Մարուքյանի համոզմամբ՝ դրա փոխարեն ՄԻՊ-ը կարող էր զեկույցում նշել, թե քանի մարդ կա քրեակատարողական հիմնարկներում, որոնք տառապում են ծանր հիվանդություններով, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով ազատ արձակվեն, կամ կարող էր գրել ոստիկանության բաժիններում իրավապաշտպանների կողմից անընդհատ նշվող բռնությունների մասին: Ըստ նրա, իհարկե, կա անդրադարձ ոստիկանության վերաբերյալ, որը հաջողված է, բայց հասցեագրվածությունը, գրելու ոճը և կոնկրետ գործերի մասին չգրելը թույլ է տալիս, որ իրեն քննադատեն և ասեն, թե կոնկրետ բաներ չի ասում: Մինրդեռ՝ եթե ՄԻՊ-ը, իր նախորդների փորձով, յուրաքանչյուր իրավունքի խախտման վերաբերյալ մի կոնկրետ գործի օրինակ բերեր, նրան չէին կարող հակադարձել այդ կերպ:
Պատգամավորի կարծիքով՝ օրինակ, ոստիկանության կողմից համաչափ ուժի կիրառման տեսանկյունից կարելի էր անդրադառնալ Արման Ենգիբարյանի գործին, ով սպանվեց Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանության կողմից հետապնդվելու ժամանակ: Կարելի էր անդրադառնալ Սլավիկ Պողոսյանի գործին, ով ոչ պատշաճ բժշկական օգնության պայմաններում մահացել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ըստ Է.Մարուքյանի, այս գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են գտնվում, և այս գործերի մասին ամբողջ մամուլը հեղեղված է եղել նյութերով:
Է.Մարուքյանը նշեց նաև, որ, իհարկե, զեկույցում կան նաև հաջողված մասեր. «Ոստիկանության, դատարանների մասը բավականին հաջողված է, չնայած համաձայն չեմ, որ վերջինս Արդարադատության նախարարության տակ է ներառված»:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան «Pastinfo.am»-ի թղթակցի հարցի, թե արդյոք ինքն ընդունում է զեկույցի կառուցվածքի վերաբերյալ պատգամավորների քննադատությունը, նշեց. «Մի մասը՝ այո: Կարող ենք շատ կարճ անփոփել. մյուս տարի այն, ինչ որ արել ենք, նույն բովանդակությունը մի հատ էլ կշարենք ըստ իրավունքի ճյուղերի: Իրենք ընդամենը տեխնիկական պահանջ են ներկայացնում: Մյուս տարի կունենանք և այս ձևով, և այն ձևով, որ հանկարծ որևէ մեկը տեխնիական խնդիրներով չանհանգստանա, խոսեն բովանդակությունից»:
Ինչ վերաբերում է այն քննադատությանը, թե կոնկրետ գործեր ներկայացված չեն, ապա, ըստ Կ.Անդրեասյանի, կոնկրետ օրինակները կախված են ոչ թե կառուցվածքից, այլ նրանից, թե որքանով ինքը կունենա փաստեր: «Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի զրպարտի, մարդը, պատգամավորը միգուցե ավելի ազատ են իրենց կարծիքները հայտնելու, իսկ Պաշտպանը պետք է ունենա գոնե հստակ բողոք կոնկրետ անձի դեմ, որ կարողանա անձի անուն հնչեցնի»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից