Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Քրեական գործ հարուցելու ինստիտուտը կվերանա 04/11/2013   17:47  |  Հարցազրույց

Նախատեսվող այս նորամուծությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել։ Այժմ քննարկման փուլում է գտնվում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Մասնագետների հետ զրույցները նախագծի դրական կողմերից, փաստաբանների, դատական և իրավապահ մարմինների աշխատանքներին նպաստող նորամուծություններից բացի, առավել հասկանալի են դարձնում նաև այն բացթողումները, հակասությունները, որոնք առաջիկայում կարող են խնդիրներ հարուցել, եթե նախագիծն ընդունվի իր ներկայիս շարադրանքով: Նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ է մեր հարցազրույցը փաստաբան Ժորա Խաչատրյանի հետ:

- Ի՞նչ է սպասվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն իր ներկայիս շարադրանքով ընդունելու պարագայում, դրակա՞ն են Ձեր ակնկալությունները, թե, որպես փաստաբան, մտահոգություններ ունեք:

- Իրոք, փորձ է արվում կատարելագործել այժմ գործող Քրեական դատավարության օրենսգիրքն այն առումով, որ առավել պաշտպանված լինեն մեղադրյալների իրավունքները: Փորձ է արվում լուծել նաև մի շարք այլ կարևոր հարցեր: Այնուամենայնիվ, այդ նախագիծը չի բավարարում այսօրվա պահանջները: Կան մի շարք նորարարություններ կամ նորամուծություններ, որոնք ոչ թե բարելավում, այլ ինչ-որ տեղ ստեղծում են և անորոշություն, և անթույլատրելի հակասություններ: Ինչ-որ տեղ էլ հաշվի չի առնվում այդ նորարարությունների, որոշ նոր դրույթների իրականացման հնարավորությունը:

- Կարո՞ղ եք որոշակի օրինակներ ներկայացնել:

- Օրինակ, առաջարկվում է քրեական գործ հարուցելու մասին որոշումն ասպարեզից հանել, այսինքն` նախատեսվում է որոշում չկայացնել: Դատախազը հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում կամ մերժելու է քրեական վարույթ սկսելու մասին արձանագրության կազմումը, կամ կազմելու է այդ արձանագրությունը և ուղարկելու է քննիչին: Անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է առաջարկվում այս փոփոխությունը: Քրեական գործ հարուցելու մասին որոշումը, նույնիսկ եթե տեխնիկական կողմը քննարկենք, այն սկիզբն է, որից հետո թույլատրվում է իրականացնել դատավարական գործողություններ: Ինչո՞ւ որոշումը դարձվի արձանագրություն, արձանագրության մեջ ի՞նչ է նշվելու… Նշվելու է, որ այսինչ անձը հաղորդում տվեց, որ տեղի է ունեցել այսինչ կամ այնինչ բա՞նը… Քրեական դատավարությունում ‹‹արձանագրություն›› հասկացությունը մենք ունենք, արձանագրություն կազմվում է այս կամ այն քրեադատավարական գործողության վերաբերյալ, և մասնակիցներ էլ են ներգրավվում, որպեսզի այն լինի օբյեկտիվ, մասնակիցների անուններն էլ նշվում են արձանագրության մեջ: Միակողմանի արձանագրությունը կարծես թե ընդունելի չէ, միակողմանի կարելի է կազմել տեղեկանք, դատախազը կամ քննիչը դա կարող է անել միայնակ, առանց այլ մասնակիցների: Եթե դատախազը կամ քննիչը որոշում է կայացնում, ինքնին հասկանալի է, որ նա այդ որոշման մեջ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու պատճառաբանությունը, հիմնավորումը պարտավոր է ներկայացնել ու ներկայացնում է, մինչդեռ արձանագրության մեջ նշվելու է միայն փաստը` առանց որևէ պատճառաբանության, հիմնավորման:

Այժմ գործող օրենսգրքի շրջանակներում ընդունվում է ոչ միայն որոշում քրեական գործ հարուցելու մասին, այլև որոշում քրեական գործը վարույթ ընդունելու մասին, պատկերացրեք` դատախազը հարուցեց, ուղարկեց քննիչին, քննիչը որոշում կայացրեց քրեական գործը վարույթ ընդունելու մասին, այսինքն` երևում է գործի շարժը: Երբ խոսում ենք խնդրի տեխնիկական կողմի մասին, արդեն հասկանալի է դառնում` նա երբ հարուցեց, նա երբ ընդունեց վարույթ, ժամկետների հարց է, չէ՞, առաջանում, ժամկետներ են հաշվարկվում, մինչդեռ նոր օրենսգրքի նախագծում վարույթ ընդունելու որոշման մասին էլ խոսք չկա: Տրամաբանություն չկա ու հիմնավորված չէ, թե ինչու ենք ուզում առաջիկայում համապատասխան որոշումներ չկայացնել, այլ ընդամենն արձանագրությամբ բավարարվել:

Նոր օրենսգրքի նախագծով վերացվում է նաև նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ‹‹նյութեր›› հասկացությունն ընդհանրապես վերանում է` այն դեպքում, երբ այսօրվա քրեադատավարական օրենսգիրքը նախատեսում է հանցագործության մասին հաղորդումը ստուգելու գործընթաց: Եթե ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին, հաղորդումն ընդունողն իրավունք ունի նյութեր նախապատրաստել, այսինքն` ստուգել քրեական հետապնդում սկսելու, քրեական գործ հարուցելու հիմքեր առկա՞ են, թե ոչ: Սա, կարծում եմ, ճիշտ և անհրաժեշտ է այն առումով, որ եթե ցանկացած հաղորդում միանգամից դարձվի քրեական գործ և դատավարական գործողություններով ստուգվի, չափից դուրս ծանրաբեռնված կլինի նախաքննական մարմինը:

- Նոր օրենսգրքի նախագծի ընդունման պարագայում հանցագործության մասին հաղորդումը չի՞ ստուգվելու…

- Հաղորդում ստանալու դեպքում քրեական գործը միանգամից համարվելու է սկսված: Ասեմ նաև, որ նախագծով ‹‹հետաքննություն›› հասկացությունն էլ է վերանում է այսօրվա դատավարական իմաստով: Հետաքննական մարմինն այլևս քրեական գործ հարուցելու իրավասություն չի ունենալու, իրականացնելու է միմիայն օպերատիվ միջոցառումներ:

Մենք խնդիր ունենք նաև նոր քրեական դատավարական օրենսգրքով որոշակիացնելու իրավիճակը` կապված ‹‹կասկածյալ›› հասկացության հետ, սակայն այդ խնդիրը նույնպես կարգավորված չէ: Եթե անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվելու, ապա նրան պետք է տրվի կարգավիճակ և անմիջապես էլ լուծվի կասկածյալի նրա իրավունքների ապահովման խնդիրը:

- Նախագծով նախատեսվում է նաև, որ անձին մեղադրանք առաջադրելու որոշումը պետք է կայացնի դատախազը, ի՞նչ կարծիք ունեք այս նորամուծության կապակցությամբ

 - Մի կողմից սա դրական է այն առումով, որ դատախազը գործնականում հարկադրված կլինի գործի նյութերն ամբողջովին ուսումնասիրել, գտնել այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մեղադրանք առաջադրել կամ հրաժարվել մեղադրանքի առաջադրումից: Այսօրվա դրությամբ դատախազը, ըստ էության, որևէ պատասխանատվություն չի կրում, քննիչն ինչ ներկայացնում է, նա էլ, որպես կանոն, ստորագրում է: Մինչդեռ, եթե մեղադրանքի որոշումն ինքն է կայացնելու, հարկադրված է լինելու ուսումնասիրել գործի ամբողջ նյութերը: Դա մի կողմից, ինչպես արդեն նշեցի, լավ է, սակայն տեխնիկական առումով այն գրեթե անհնարին է դառնում, քանի որ լուրջ դժվարություններ է առաջացնելու քննիչների աշխատանքում: Երբ անձին ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում նրան պետք է մեղադրանք առաջադրվի, ներկայացվի դատարան, լուծվի խափանման միջոցի հարցը, և սա պայմանավորվելու է դատախազի հնարավորություններով, հասկանալի է դառնում, որ հնարավոր չի լինելու ժամկետների մեջ տեղավորվել: Քննիչը կարող է, եթե ինքն է այդ հարցերը լուծողը, տեղավորվել այդ 72 ժամում, բայց եթե մեղադրանք առաջադրելու որոշումը կայացնելու է դատախազը, քննիչը շտապելու է դատախազի մոտ, նրանից վերցնելու է մեղադրանք առաջադրելու որոշումը, տանելու, ներկայացնելու է մեղադրյալին, նրան հարցաքննելու է և նոր միայն ներկայացնելու դատարան, չի հասցնելու այդ 72 ժամվա ընթացքում, քննիչի համար մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծվելու: Խնդիրն այն է, որ եթե ստեղծվում են բարդություններ, տեխնիկական հնարավորությունները հաշվի չեն առնվում, տեղ է թողնվում, որպեսզի խախտումներ կատարեն քննիչը, դատախազը, մյուսը, բնականաբար, հետին թվով գործողություններ կատարելու խնդիր է առաջանում, կեղծիքներ կատարելու հարց է առաջանում, ինչը խախտում է նույն մեղադրյալի իրավունքը: Բոլոր դեպքերում, եթե մեղադրանք առաջադրելու որոշում կայացնելու գործառույթը տրվի դատախազին, միևնույն է, դատախազը քննիչին, կարծում եմ, դարձյալ ասելու է` կազմի իմ անունից, բեր, ես կստորագրեմ, դու կտանես: Էլի այդպես է լինելու, հետևաբար ես այս նորամուծության իմաստը չեմ տեսնում:

Այլ բան է, եթե դատախազի պատասխանատվությունը բարձրացվի` քրեական գործի հետ կապված, բայց պետք է հաշվի առնվի նաև առկա խնդիրը: Այսօր գործող օրենսդրությամբ դատախազը մինչև մեղադրական եզրակացության հաստատումն ունենում է 5-օրյա ժամկետ, որի ընթացքում պետք է ծանոթանա գործի նյութերին և իր իրավասության շրջանակներում լուծի մեղադրանքը հաստատելու կամ չհաստատելու հարցը: Եթե քննիչը ներկայացնում է 15 հատորից, 30 հատորից բաղկացած քրեական գործ, և նա ընդամենը 5-օրյա ժամկետ ունի մեղադրանքը հաստատելու, բնական է, չի հասցնում ծանոթանալ, չի կարող հասցնել:

Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կա. պաշտպանության կողմը քննիչին միջնորդություն է ներկայացրել գործի նյութերին ծանոթանալուց հետո, և միջնորդությունը քննիչի կողմից մերժվել է: Դատախազին քննիչի այդ որոշումը բողոքարկելու համար պաշտպանն ունի ընդամենը 2-օրյա ժամկետ, իսկ դատախազը, եթե մեղադրանքը հաստատելու համար նրան 5-օրյա ժամկետ է տրված, կարող է ստանալու պահին կարող է ստորագրել և գործն ուղարկել դատարան: Այսինքն` դատախազին իմ բողոքն ուղարկելու պահին, նա գործն արդեն կարող է ուղարկած լինել դատարան, այսինքն` չի կարող այն հետ բերել, լուծման ենթակա խնդիրը լուծել և այլն:

Եվս մեկ խնդիր. ինչպես հայտնի է, քրեական գործին ծանոթացումը նախատեսված է գործի ավարտից հետո: Արդեն երկրորդ տարին է, պայքարում ենք, որ վարույթը կասեցված (օրինակ, երբ անձը փախուստի մեջ է գտնվում) քրեական գործի նյութերին իրավունք ունենան ծանոթանալ նաև տուժողը, քաղհայցվորը, սակայն այդ խնդիրն օրենսդրորեն չի լուծվում: Այժմ անհեթեթ իրավիճակ է. տուժողը կասեցված քրեական գործին իրավունք չունի ծանոթանալ, բայց իրավունք ունի կասեցման որոշումը բողոքարկել: Այսինքն` բողոքարկել առանց գործին ծանոթանալու, հնարավորություն չունենալով պարզել, թե մինչև կասեցումն արդյոք լիարժե՞ք են կատարվել քննչական գործողությունները, թե ոչ: Առանց դա պարզելու, հնարավորություն չունի բողոքարկելու, իրավունք ունի, բայց հնարավորություն չի տրվում:

Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ փորձաքննության եզրակացությանն իրավունք ունեն ծանոթանալու մեղադրյալը, պաշտպանը և այլք: Քննիչը կանչում, ասում է` դե ծանոթացի: Ասում ես` դե տուր ինձ դրա պատճեն, ու ստանում մերժում, որ օրենքով չի նախատեսված: Այսինքն սկսվում է տառակերությունը: Մեղադրյալը, պաշտպանը այդ եզրակացությունը բողոքարկելու, վիճարկելու իրավունքն ունեն, սակայն ինչպե՞ս են լիարժեք իրականացնելու իրենց այդ իրավունքը, եթե չեն կարողանում ստանալ փորձագետի եզրակացության պատճենը:

Այսպիսի բազմաթիվ այլ հարցեր էլ կան, որոնք հասունացել են և կարող էին լուծվել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, սակայն, ցավոք, չեն լուծվել, ընդհակառակը` նոր խնդիրներ են ասպարեզ բերվում:

- Իսկ որո՞նք են Քրեական դատավարության նոր օրենսգրքի դրական կողմերը:

- Հանրային գանգատի գործերով, երբ մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, տուժողի իրավունքն այսօր զրոյի է հավասարված: Նրան իրավունք է տրված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու, սակայն բողոքարկումը դառնում է անիմաստ: Թեև բողոքարկելու իրավունքը տրված է, սակայն այն ձևական է, որովհետև դատավորը, եթե դատախազը հրաժարվել է մեղադրանքից, պարտավոր է կարճել քրեական գործի վարույթը: Ի՞նչ իմաստով է տուժողը բողոքարկելու, հասկանալի չէ: Պետք է ասի, թե դատարանը սխա՞լ վարվեց… Բայց դատարանին իրավունք չի տրված չհամաձայնել մեղադրողի հետ, ի՞նչ անի դատարանը: Ստացվում է, որ տուժողը մեղադրողի գործողությունը պետք է բողոքարկի վերաքննիչ դատարան, ինչը դառնում է անիմաստ: Նոր քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ եթե մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, տուժողն իրավունք ունի շարունակել մեղադրանքի պաշտպանությունը` հանդես գալով որպես մեղադրող:

Բացի այդ, մասնավոր գանգատի գործերով ևս նոր օրենսգրքի նախագծում մոտեցումը ճիշտ է, քանի որ հնարավորություն է տրվում անմիջապես դիմել դատարան, և ոչ թե` հետաքննության, նախաքննության մարմնին: Այսինքն` համարվում է, որ մասնավոր գանգատի գործը տվյալ անձինն է, նրա շահի հետ է կապված, նա էլ դիմում է դատարան, այնտեղ հանդես գալիս և որպես տուժող, և մեղադրող: Նախագծով ընդարձակվում է նաև մասնավոր գանգատի գործերի շարքը, ինչին նույնպես համաձայն եմ:

 
 
Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

 


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]