ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվում է դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը 04/11/2013 21:32 | ԼՐԱՀՈՍ
Անկախ դատական համակարգ ունենալը մեկ օրվա գործ չէ, ԵԱՀԿ շատ անդամ պետություններում դեռ կան որոշ դժվարություններ՝ սահմանադրական երաշխիքները իրականացնելու առումով: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավուքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ և Եվրախորհրդի նախաձեռնությամբ այսօր մեկնարկած փորձագիտական աշխատաժողովի բացմանը այս մասին հայտարարեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, Դեսպան Անդրեյ Սորոկինը: Նա հավաստիացրեց, որ ԵԱՀԿ անդամ պետությունները պատրաստ են աջակցել անկախ դատարանների ու անկախ դատավորների կայացմանը՝ դատավորները և ամբողջ դատական իշխանությունը պետք է անօրինական ճնշումներից ու ազդեցություններից պաշտպանված լինեն:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ աշխատաժողովի շրջանակներում քննարկումները ժամանակին ու անհրաժեշտ են: Ըստ նրա, ԵԱՀԿ կիևյան հանձնարարականների շարքում անչափ կարևոր են դատավորների ներքին անկախության հարցերը՝ դատավորը լիարժեք անկախ լինելու համար պետք է ունենա նաև ներքին անկախություն: Ըստ Կիևի հանձնարարականների, դատարանների նախագահները պետք է որոշակի ժամկետով ընտրվեն: Դատարանի նախագահ դառնալու համար երկու կարգերից՝ ռոտացիոն ու ընտրությունների հիման վրա, Կիևի հանձնարարականներով նախապատվություն է տրվում երկրորդին:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Դ.Ավետիսյանը նշեց, որ կիևյան հանձնարարականները ամենահասուն իրավական փաստաթուղթն է, որը հաշվի է առել ամբողջ Եվրոպայի զարգացած իրավական ավանդույթները և դա ներառել է փաստաթղթում: 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագիրը պետք է հենվի Կիևյան հանձնարարականների դրույթների վրա, ըստ որոնց, մասնավորապես, դատարանների նախագահները պետք է պաշտոնավարեն որոշակի ժամկետով, ընդ որում՝ նրանք պետք է ընտրվեն: «Ես կարծում եմ, որ սա դատավորների ներքին անկախության համար շատ կարևոր գործոն կարող է հանդիսանալ»,- ասաց Դ.Ավետիսյանը՝ կարևորելով դատավորների առաջխաղացման հետ կապված կոնկրետ չափանիշների սահմանումը՝ օրենսդրության մակարդակով: Ըստ նրա, վերջինս կարևոր է դատավորի արդարադատական գործառույթի արդյունավետության ու նաև կանխատեսելիության տեսանկյունից. «Դատավորի համար պետք է նաև իր ապագա ճակատագիրը կանխատեսելի լինի և հիմնված լինի կոնկրետ չափանիշների վրա»,- ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ Կիևյան հանձնարարականներն ըստ էության դրված են Դատաիրավական բարեփոխումների քառամյա ռազմավարական ծրագրի հիմքում:
Ի դեպ երկօրյա փորձագիտական աշխատաժողովի ընթացքում կքննարկվի Հայաստանի Հանրապետությունում իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը: Քննարկման մասնակիցները կվերլուծեն դատական վարչարարության ու ինքնակառավարման մարմինների, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի ու հիմքերի բարեփոխումների, դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշների ու ընթացակարգերի ներմուծման հարցերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ