ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պ.Հայրիկյան. Ամբողջական ապաքինման որևէ երաշխիք չի տրվում 04/09/2013 11:49 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը չի վիրահատվի և բուժումը կշարունակի դեղորայքային և ֆիզեո կոչված վերականգնողական մարզումային աշխատանքներով, սակայն ամբողջական ապաքինման երաշխիք չի տրվում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Պարույր Հայրիկյանը։
«Այսօր ուզում էի ձեզ հայտնել, որ երկարատև ստուգումներից ու քննարկումներից հետո հոլանդական հայտնի Էրազմուս բժշկական կենտրոնի մասնագետները եկան այն եզրակացության, որ ապաքինումս պետք է ընթանա առանց վիրահատության՝ դեղորայքային և ֆիզեո կոչված վերականգնողական մարզումային աշխատանքներով։ Սա այն դեպքում, երբ մեր Հայաստանցի մասնագետներն ի վերջո միահամուռ համաձայնեցին Հայֆայի Շեմեռ բժշկական կենտրոնի բժիշկների այն կարծիքի հետ, որ շտապ վիրահատում է պետք։ Ինձ սարսափեցնողն այն է, որ այդ ընթացքում ամբողջական ապաքինման որևէ երաշխիք չի տրվում, որ կիլոգրամներով ցավազրկողներ եմ ընդունելու և գործընթացը տևելու է մոտ երեք ամիս (գուցե և ավելի, ինչի մասին դեռ Երևանում ինձ զգուշացնում էր բարեկամս՝ այդ գործի մեծ մասնագետ Արտավազդ Սահակյանը)...
Հնարավորություն կա նաև մերձակա Բելգիայի մասնագետներին լսելու և արդեն նախնական քայլեր արել եմ, բայց վաղը չէ մյուս օրվանից սկսելու են բուժումները։ Եթե նկատեմ, որ հատուկ որակ չեն ներկայացնում եւ հիմնական գործոնը ժամանակն է, ապա ամեն բան կթողնեմ ու կվերադառնամ Հայաստան»,- նշել է Պ.Հայրիկյանը։
Նա միաժամանակ իր մտորումներն է ներկայացրել տեղի ունեցող քաղաքական զարգացումների մասին։
«Նկատում եմ, որ լրատվական միջավայրն արդարացված կամ չարդարացված ամբողջությամբ հագեցած է ապրիլի 9-ով։ Այդ օրվա հետ ինչ-որ հույսեր կապողները դժվար թե կարողանան հոդաբաշխ բացատրել, թե հատկապես ինչ են սպասում։ Վախեցողներն էլ, չգիտեն, թե ինչից են վախենում...
Եվ բոլորը միասնաբար լռում են մի կարևոր ու շատ ակնհայտ իրողության մասին։ Զանգվածաբար իրենց ավանակի տեղ դնելով ճշմարտության առաքյալ լինելու հայտ են ներկայացնում։
Հանրության հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես ավելացնում և մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտությանը, ավելին՝ հեռանում ես նրանից։
Եվ սա այն դեպքում, երբ ցանկացած մարդ գիտե, որ առանց Նրա ոչինչ տեղի չի ունենում...
Բավարարվեմ այսքանով. թող ես չլինեմ սրանց շքերթի ժամանակ անձրև բերողը։ Բայց հետո կխոսեմ, ուղղակի պարտավոր եմ խոսել»,- ավելացրել է Պ.Հայրիկյանը։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց. անհայտ անձը հրազենից կրակոցներ էր արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: Մահափորձը պատվիրելու համար մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից