Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Սևան ազգային պարկ»-ի գործով դատապարտվեց նաև կադաստրի կառույցի ղեկավարը 04/07/2013   11:54  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

«Սևան ազգային պարկ»-ի հողամասերի պետական գրանցման գործընթացներում զանգվածային բնույթ կրող չարաշահումների համար 1999 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ը  Կադաստրի պետական կոմիտեի «Սևան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի  պաշտոնը զբաղեցրած  Էդիկ Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման  2  տարի 4  ամիս ժամկետով: Նա դատավճռով  2  տարի ժամկետով զրկվել է նաև  պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր  Սամվել Ասատրյանի նախագահությամբ, նրան մեղավոր է ճանաչել   ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով՝  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և  314-րդ  հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք, առաջադրված մեղադրանքում:

Ըստ մեղադրանքի, նա  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի   հողամասերի  պետական գրանցման գործընթացում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները: Ավելին, անձնական այլ շահագրգռվածությունից  և  խմբային շահերից ելնելով, տևական ժամանակ` 2005-2009 թվականներին, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Կադաստրի պաշտոնյան  նաև անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկատվություններ, հետին ամսաթվով գրառումներ  է կատարել, կեղծ փաստաթղթեր կազմել և տրամադրել, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում առանց գույքի գրանցման անօրինական կարգով անշարժ գույքի գրանցման (վարձակալության և կառուցապատման) վկայականներ տրամադրելով, տրամադրված վկայականների տվյալները համապատասխան մատյաններում չներառելու միջոցով ու այլ անօրինական եղանակներով, մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, նրանց տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ, որով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս է պատճառել պետական և հասարակության օրինական շահերին:  Դա  արտահայտվել է  «Սևան» ազգային պարկի որպես բնության հատուկ պահպանվող օբյեկտի, հողատարածքների օգտագործման, տիրապետման, պահպանման, վերականգնման ու վերարտադրության, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի տևական և կոպիտ խախտումներով:

Ամբաստանյալն, ի դեպ, ընդունել է մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ. միջնորդությունը բավարարվել է:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնեական կեղծիքի դրվագներն ընդհանուր առմամբ մեկ տասնյակից ավելին են:

Այսպես, Էդիկ Առաքելյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության իրավունքների գրանցման գործընթացում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները` առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման գրանցել է  քաղաքացի Ռուդիկ Ավետիսյանի` Սևան թերակղզում գտնվող 1500քմ. Հողատարածքի,   «Բյութի Ռոզալի» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության`  0.25 հա հողատարածքի, «Փայ Լուզ» ՍՊ ընկերության 1.0 հա հողամասի,  քաղաքացի Համլետ Պետրոսյանի  «Սիսուան» ռեստորանի հարևանությամբ գտնվող 0.3 հա հողատարածքի, քաղաքացի Վեներա Իվանյանի`  0.1 հա հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունքը:

Բացի այդ,  Կադաստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն  նաև կատարել է պաշտոնեական կեղծիքի մի շարք գործողություններ: Այսպես, առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու՝  հաստատել  է  քաղաքացի Հակոբ Քեհեյանի  0.19 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման  վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ  համար:

Նա նաև առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու,  հաստատել է  «Սիսուան» ՍՊ ընկերության կողմից Սևան-Դիլիջան ավտոճանապարի հարավային հատվածում գտնվող 0.63  հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման  վկայականը: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու,  հաստատել է  «Գա-Բեջ» ՍՊ ընկերության   0.36 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշվել է ակնհայտ կեղծ համար:  Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին դիմումի,  անշաժ գույքի պետական գրանցման  միասնական մատյանում գրանցվել է «Արթեմ» ՍՊ ընկերության 0.64 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը: Առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման,  Էդիկ Առաքելյանը հաստատել է  «Բյութի Ռոզալի» ՍՊ ընկերության  0.25 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման  վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել ակնհայտ կեղծ համար: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու, հաստատել է քաղաքացի Արարատ Մարտիրոսյանի  0.13 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի համար նշվել է ակնհայտ կեղծ  համար: Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման,  հաստատել է քաղաքացի Հակոբ Քեհեյանի  0.1 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, հաստատել է քաղաքացի Անուշ Խաչատրյանի  0.1  հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի  վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ համար:

Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գրանցման համարը հիմք հանդիսացած դիմումի հաշվառման և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման,  հաստատել է  «Դամառ» ՓԲ ընկերության Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածում գտնվող 1.42 հա հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ համար:

Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, անշաժ գույքի պետական գրանցման  միասնական մատյանում  գրանցել է  «Կարեն» արտադրական կոպերատիվ Նորաշեն-Ծովազարդ համայնքների վարչական սահմանների հարևանությամբ գտնվող 1.5  հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը:  Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու,  հաստատել է քաղաքացի Արա Սմբատյանին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ հատցածում գտնվող 10.3  հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել ակնհայտ կեղծ համար: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու, լրացրել ու տրամադրել է Հայրապետ Դավոյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Վիկտորիա Պետրոսյանի, Նորիկ Մուրադյանի, Աղասի Արզիևի, «Գագիկ-Կարեն» ՍՊ,  «Ծիլ Քարեր» ՍՊ և  «Կարկոմավտո» ՍՊ ընկերությունների անվամբ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանա լճի ափամերձ տարբեր հատվածներում կառուցապատման իրավունքի փաստը հաստատող վկայականներ։

Վերջերս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝  նույնպես դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ,  դատավճռով  դատապարտվել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը: Նա  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք և դատապարտվել երեքուկես տարվա ազատազրկման: Միաժամանակ համաներման կիրառմամբ նշանակված պատիժը կրճատվել է մեկ երրորդով։ Հաշվարկը պետք է կատարվի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Դատավճռով նա զրկվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով։

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]