Թեմաներ
Երկուշաբթի 12 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/23/2024   12:17 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին 12/23/2024   12:03 Հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվողները վճարելու են բացառապես անկանխիկ եղանակով. Ավինյան 12/23/2024   11:59 Դատախազությունն ընթացք է տվել Թագուհի Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ 12/23/2024   11:55 10 տարի Երևանի աղբավայրի թեման ծամծմվել է, մի գերատեսչությունից՝ մյուս գերատեսչություն է անցել, պտտվել է և կանգնել նույն տեղում. Ավինյան 12/23/2024   11:49 Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին 12/23/2024   11:43 Մաhացել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը 12/23/2024   11:38 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն 12/23/2024   11:29 Պուշկինի վրա արագ սննդի մի կետ կա, գիշերները ինչ-որ պրոցեսներ են լինում, աշխատելու թույլտվություն չպետք է լինի. Ավինյան 12/23/2024   11:20 Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է. Արցախի պատգամավոր 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/23/2024   10:56 Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ն անցանել ենք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. Ավինյան 12/23/2024   10:41 Որոշում եմ այդ ծախսն ամբողջությամբ փոխհատուցել ինքնուրույն. Ավինյանը՝ 20 հազար դոլարանոց տոմսերով ԱՄՆ մեկնելու մասին 12/23/2024   10:29 Գյումրիում գիշերվանից սկսվել են ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքները 12/23/2024   10:25 Միասնական տոմսային համակարգը դեռևս քաոտիկ վիճակում է. ինչ է քննարկվում Ավինյանի գլխավորությամբ այսօր՝ ուղիղ 12/23/2024   10:22 Մինչ ՀՀ իշխանությունը խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման մեջ է. Աբրահամյան 12/23/2024   10:17 Կա փակ ավտոճանապարհ 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան 12/22/2024   20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան 12/22/2024   19:50 Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/22/2024   19:01 Այրվել է ավտոմեքենա 12/22/2024   18:57 Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի 12/22/2024   18:45 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը 12/22/2024   18:37 Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները 12/22/2024   18:13 Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/22/2024   17:33 Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 12/22/2024   17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   15:58 Մագնեզիում, ֆոսֆոր, բարձրորակ սպիտակուց, յոդ և ֆոլաթթու, A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ․ Կարմիր խավիարի օգտակար հատկությունները 12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան 12/22/2024   15:00 Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել 12/22/2024   14:32 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/22/2024   13:49 «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ 12/22/2024   13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են 12/22/2024   12:48 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան շնորհավորել է էներգետիկի մասնագիտական օրը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   12:17 Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփում է տարվա արդյունքները 12/22/2024   12:13 Պուտինը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը 12/22/2024   11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի 12/22/2024   11:41 Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/22/2024   11:05 Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում․ նոր տեսանյութ՝ Փաշինյանից 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել
12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/21/2024   12:41 Անբարոյականության գերագույն դրսեւորում է. իրենք են իրենց ընտանիքը դարձրել հանրային քննարկման առարկա 12/21/2024   14:23 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/21/2024   12:58 Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին 12/21/2024   16:16 Տղամարդը կողոպտիչ է ձեւացել եւ ծեծել նախկին կնոջը՝ հանուն նրա հետ վերամիավորվելու 12/21/2024   17:04 Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՀՀ ներկայիս իշխանության մասին․ Նաիրա Կարապետյան

Դատավորները խոցելի են՝ պաշտոնանկ լինելու հարցում 04/03/2013   18:57  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հայաստանի դատական համակարգի անկախությանն ու անկողմնակալությանը հասնելու խոչընդոտները արմատացած են ոչ միայն օրենսդրությունում, այլև՝ պրակտիկայում: Այս մասին նշվում է 2010թ. մայիս-2012թ. դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի համընդհանուր պարբերական վերանայման Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (NHC) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) միջանկյալ զեկույցում:

Իրավապաշտպան կազմակերպությունները ողջունում են ՀՀ կառավարության կողմից 2012 թվականին դատաիրավական բարեփոխումների քառամյա ռազմավարական ծրագրի ընդունումը, միաժամանակ նշելով, որ դեռևս կան մտահոգություններ՝ կապված համակարգի թերություների հետ։

Ըստ զեկույցի հեղինակների, անորոշ են մնում դատավորների նշանակման և նրանց պաշտոնից ազատելու չափանիշները՝ Նախագահը պարտավոր չէ հիմնավորել իր որոշումները։ Հետևաբար, ԱԽ-ն ունի զուտ խորհրդատվական, այլ ոչ թե որոշումներ կայացնելու իրական լիազորություն։ Այսպիսի կարգավորումը չի համապատասխանում դատավորների նշանակման եվրոպական և միջազգային չափանիշներին։

Դատական օրենսգրքի համաձայն՝ ԱԽ-ն խորհրդի անդամների կազմից ընտրում է կարգապահական հանձնաժողով, որն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ կարգապահական վարույթ հարուցել դատավորների դեմ։ Սակայն նույն լիազորություններով է օժտված նաև ՀՀ արդարադատության նախարարը՝ «Դատավորների դեմ կարգապահական վարույթները սովորաբար դիտարկվում են որպես ինքնակառավարման հարց և այս ոլորտում գործադիրի ներգրավումն անընդունելի է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ վկայակոչելով Դատական օրենսգրքի 156-րդ հոդվածն, ըստ որի ՀՀ արդարադատության նախարարը կարող է դատարանում ծանոթանալ ցանկացած գործի նյութերի հետ, որոնց կապակցությամբ  դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ «Այս դրույթը նպաստում է դատական քննության ժամանակ դատավորների նկատմամբ անհարկի ճնշումներ գործադրելուն, և լուրջ մտահոգություններ է առաջացնում դատարանների անկախության վերաբերյալ։ Այս հարցը մանրամասն կերպով քննարկվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության զեկույցում»,- նշում են իրավապաշտպան կազմակերպությունները։

Դատարանների անկախությունը վտանգի է ենթարկվում նաև ստորադաս դատարանների որոշումների կայացման հարցում Վճռաբեկ դատարանի մշտական և ուղղակի ներգրավմամբ։ Որպես ասվածի վառ օրինակ հիշատակվում է 2011թ. հուլիսի 11-ին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի պաշտոնից հեռացումը։ Իրավապաշտպանները հիշեցնում են, որ դատավորի պաշտոնանկության պատճառ էր հանդիսացել նրա կողմից՝ անձի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության բավարարումը՝ առանց նախօրոք Վճռաբեկ դատարանի թույլտվությունը ստանալու։ Որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց 2 օր անց, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դիմել էր ԱԽ՝ դատավոր Մնացականյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։ ԱԽ-ն իր հերթին միջնորդել էր ՀՀ նախագահին՝ պաշտոնից ազատել դատավոր Մնացականյանին։ Միջնորդությունը բավարարվել է նախագահի կողմից չնայած այն հանգամանքին, որ դատախազը չէր առարկել գրավի դեմ և մեղադրյալը, վերջ ի վերջո, արդարացվել էր և ազատ արձակվել։

Ըստ զեկույցի, պաշտոնանկ լինելու հարցում դատավորների խոցելիությունը և նման որոշումների կապակցությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունը (ԱԽ որոշումները ենթակա չեն վերանայման) դատական համակարգի վրա ունենում են ուժեղ զսպիչ ազդեցություն։ Խստորեն դատապարտելով այս իրադարձությունները՝ ՀՀ փաստաբանների պալատը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում էր, որ նման գործողությունները ոչնչացնում են Հայաստանում անկախ դատական համակարգ կառուցելու բոլոր հույսերը։ «Օրենքի միատեսակ կիրառությունը ապահովելու սահմանադրական գործառույթն իրականացնելու փոխարեն Վճռաբեկ դատարանը խթանում է իր սեփական նախադեպերին հակասող որոշումների կայացմանը, մի փաստ, որն ինքնին սպառնում է դատական համակարգի անկախությանը և նպաստում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բացասական պրակտիկայի ամրապնդմանը»,- նշվում է զեկույցում:

Ողջունելով ՀՀ կառավարության ջանքերը նոր քրեական դատավարության օրենսգիրք մշակելու ուղղությամբ, իրավապաշտպանները միաժամանակ գտնում են, որ արդար դատաքննության երաշխիքների ապահովումը, հատկապես քրեական դատավարության ընթացքում, մնում է լուրջ մտահոգություն։ Դատարանները շարունակում են դրսևորել կողմնակալ վերաբերմունք հօգուտ մեղադրանքի կողմի՝ խախտելով անմեղության կանխավարկածի և դատախազության ու պաշտպանության միջև հավասարության սկզբունքները, ինչպես նաև ոտնահարում են դատավարության մրցակցային բնույթը։ «Դատավորների կողմից մեղադրյալների հարցաքննությունը հաճախ ունենում է մեղադրական ենթատեքստ։ Պաշտպանության կողմի փաստաբանները սովորաբար անբարենպաստ իրավիճակում են գտնվում իրենց փաստերը և փաստարկները ներկայացնելու առումով»։ Քանի որ Ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն ցուցմունք տալ իրենց ծառայողական պարտականությունների հետ կապված հարցերով, բացառությամբ, երբ նրանք գործով տուժող կամ վկա են եղել, պաշտպանության կողմի փաստաբանները զրկված են հանցանքի վայրում գտնված փաստերի կամ մեղադրյալի խոստովանության վերաբերյալ ոստիկանության զեկույցների վավերականությունը ստուգելու հնարավորությունից։ Վերջիններս հաճախ ընդունվում են որպես ապացույց՝ առանց համապատասխան ցուցմունքների առկայության։ Ավելին, ի լրումն առանց հիմնավորման պաշտպանության ներկայացրած միջնորդությունների բավարարումը մերժելուն, դատավորները չեն ցանկանում ստիպել դատախազությանը քրեական գործերով ապահովել ապացուցման անհրաժեշտ բարձր շեմ (ողջամիտ կասկածներից վեր)։ Սա ևս վտանգի է ենթարկում վստահելի պաշտպանություն կառուցելու պաշտպանության կողմի փաստաբանների կարողությունը:


Արխիվ

[]