ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտադիր քվոտա` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի համար 04/01/2013 14:09 | Քաղաքացիական իրավունք
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին կանցկացվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի խորհրդարանական լսումներ:
Օրինագծի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների սահմանումն է:
Ըստ պաշտոնական տվյալների, 2013թ.-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 186 384 հաշմանդամ, որից 11 101-ը 1-ին, 86 699-ը` 2-րդ, 80 506 -ը` 3-րդ խմբի: Մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների թիվը 8 078 է:
Օրինագիծը խորհրդարանականների կողմից ընդունվելու դեպքում կփոխարինի ներկայումս գործող` «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքին, որն արդեն ունի 20 տարվա պատմություն (ընդունվել է 1993 թ.-ի ապրիլի 14-ին):
Նոր օրենքի նախագծով, մասնավորապես, նախատեսվում է, որ շահագործված շենք-շինությունները, անկախ սեփականության ձևից, ենթակա են հարմարեցման հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այն դեպքերում, երբ հնարավոր չէ ապահովել մատչելիությունը, ապա ապահովվում են խելամիտ հարմարեցումներ: Նոր կառուցվող սոցիալական ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների, հասարակական տրանսպորտի օբյեկտների և նրանց շրջակա միջավայրի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման պահանջների խախտումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ` քվոտա, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար: Քվոտայի պահանջը սահմանվում է հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3 տոկոսի, հարյուր և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար` առնվազն 1 տոկոսի չափով:
Նախատեսվում է նաև, որ թափուր աշխատատեղ առաջանալուց հետո մեկ ամսվա ընթացքում քվոտայի պահանջը չկատարելու, ինչպես նաև ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեգրված երկու և ավելի թեկնածուներին մերժելու դեպքում, կազմակերպությունը կատարում է մասհանում: Այն կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի (150 հազար դրամ) չափով:
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգում, որպես մրցութային պայման, պետք է ամրագրվի հաշմանդամների համար հարմարեցված տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը: Տրանսպորտային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, անկախ սեփականության ձևից, պարտավոր են ապահովել տրանսպորտային միջոցների, կայարանների ու օդանավակայանների, տրանսպորտային միջոցների
կանգառների և հետիոտնային անցումների մատչելիությունը, ինչը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց առանց խոչընդոտների օգտվել այդ ծառայություններից:
Խորհրդարանական լսումներին ներկայացվելիք օրենսդրական փաթեթում ընդգրկված է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր 41.4 հոդվածով, համաձայն որի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքով նախատեսված տեղեկատվություն չներկայացնելը և մասհանումներ չկատատրելը` գործատուի մոտ առաջացած թափուր աշխատատեղ առաջանալուց հետո մեկ ամսվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմին տեղեկատվություն չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100 հազար դրամ) չափով:
Գործատուն ազատվում է տուգանքի վճարման ատասխանատվությունից, եթե մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմնին չի տեղեկացրել առաջացած թափուր աշխատատեղի մասին, սակայն այդ ժամանակահատվածում թափուր աշխատատեղը համալրել է հաշմանդամություն ունեցող համապատասխան անձով և այդ մասին տեղեկացրել է լիազոր մարմնին:
Մասհանում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից