Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Ինչու է Հայաստանը պարտվում ՄԻԵԴ-ում 03/31/2013   13:24  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Ինչու է Հայաստանը պարտվում ՄԻԵԴ-ում

Արա Ղազարյան
«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն.

-    Պատճառներից մեկն օրենսդրության անկատարությունն է, բայց ոչ հիմնական պատճառը:

Այո, հիմնական գործերով ՄԻԵԴ-ի վճիռները կարծեք թե ուշացած են: Այն համակարգային հարցը, որը բարձրացվում է տվյալ դատական ակտում, Հայաստանը արդեն դրանք լուծել է  2009 կամ 2010 թվականին: Որոշ առումով դրանք ուշացած են: Սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով դա լավ է՝ անձի խախտված իրավունքը հնարավորինս վերականգնվել է, բայց պետության ներսում դրական փոփոխություններ մտցնելու տեսանկյունից դրանք ուշացած են, որովհետև Հայաստանը արդեն դրանք կատարել է: Այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կիրառվում է ոչ միայն ՄԻԵԴ-ի վճիռների, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատական ակտերի տեսքով:

Ինչու է Հայաստանը պարտվում:

Բնականաբար պետք է պարտվի, որովհետև իրավունքը ամբողջ Եվրոպայում զարգացման մեջ է. այն, ինչ 10 տարի առաջ իրավունք չէր, այսօր կարող է իրավունք ամրագրվել, և դա չի նշանակում, որ մենք պիտի տեսնենք, թե արդյոք տասը տարի առաջ մենք իրավունք խախտե՞լ ենք, թե ոչ: Օրինակ հենց թեկուզ Եհովայի վկայի գործով, երբ որ դատարանն ըստ էության նոր իրավունք սահմանեց:

Կամ՝ հաճախ եվրոպական դատարանը նոր որոշում է կայացնում, նոր նախադեպեր, որով մարդու իրավունքների շրջանակն ընդլայնում է, որովհետև հասարակական կյանքում նոր իրավահարաբերություններ են առաջ գալիս, նոր երևույթներ: Օրինակ՝ սոցիալական ցանցերը իբրև ազատ արտահայտման իրավունքի միջոց: Բնականաբար, պետք է վերանայել զրպարտության և վիրավորանքի հիմքերը: Եվ քանի որ եվրոպական դատարանում շատ երկար է տևում գործերի քննությունը, այդ ընթացքում նոր իրավունք է զարգանում, և դատարանը կարծեք թե հետին հայացքով նոր որոշում է կայացնում:

Այսինքն, մի բան եթե անընդհատ զարգացման մեջ է, չի կարող խախտում չարձանագրվել, որովհետև պրոցեսը դատարանում շատ երկար է տևում:

Սա պատճառներից մեկն է. օրենսդրությունը և իրավունքը դինամիկ զարգացման մեջ են. միջազգային իրավունքում ասվում է մի բան, որը, ստացվում է, մենք հետադարձ ուժով  պետք է կիրառենք:

Երկրորդ պատճառն արդեն իրավասու մարմնի՝ ոստիկանի, դատավորի բացահայտ կամայականությունն է: Այս որոշումները շատ քիչ տոկոս են կազմում:

Բայց մի երևույթ կա. չէ՞ որ երբ փաստաբանը փաստարկ է ներկայացնում դատարանին ասենք 2006 թվականին, նա վկայակոչում է նաև կոնվենցիան և թե այն ինչպես է կարգավորում տվյալ խնդիրը: Հինգ տարի հետո մենք տեսնում ենք, որ փաստաբանը ճիշտ դուրս եկավ եվրոպական դատարանում: Ինչ է՝ հինգ տարի առաջ դատավորն ավելի քիչ գիտեր, քան փաստաբա՞նը, չէ՞ որ կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է 2002-ից, և ոչինչ չէր խանգարում, որ դատավորը կիրառեր կոնվենցիան: Սակայն տարբեր պատճառներից ելնելով չի կիրառում, երբեմն էլ խիստ կամայական կերպով որոշում է կայացնում: Ահա այս դեպքում ես կարծում եմ, որ անձն է պատճառը՝ դատավորը, ոստիկանը կամ նախաքննական մարմինը, կամ դատախազությունը: Այսինքն բոլոր այն անձինք, ովքեր իրականացնում են պետության սուվերեն կամքը: Այստեղ արդեն բոլոր այդ խախտումները վերագրվում են պետությանը:

Օրինակ՝ հենց «Ա1+»-ի գործով. երբ վերաբացման վարույթով մենք դիմեցինք վճռաբեկ դատարան, վճռաբեկ դատարանի նախագահը վարույթի ընթացքում հարցրեց ինձ, թե՝ ցույց տվեք եվրոպական դատարանի որոշման մեջ այն հատվածը, որտեղ նշված է, որ Հայաստանի դատարանները խախտել են եվրոպական կոնվենցիան: Սակայն այնտեղ նշված է, որ ՀՌԱՀ-ը խախտել է 10-րդ հոդվածը, որովհետև կոնվենցիան սխալ է կիրառել:

Բայց չէ՞ որ ցանկացած գործ մինչև Ստրասբուրգ հասնելն անցնում է մեր դատական համակարգով և ենթարկվում դատական ստուգման: Հիմա, Հայաստանի դատարանները դատական ստուգման են ենթարկել և որոշել, որ կոնվենցիան ճիշտ է կիրառվել ՀՌԱՀ-ի կողմից, սակայն հինգ տարի հետո Եվրոպական դատարանը գտավ, որ ՀՌԱՀ-ը սխալ է կիրառել կոնվենցիան: Նշանակում է՝ Հայաստանի դատական ստուգումը սխալ է կատարվել, կոնվենցիան սխալ է կիրառվել, որովհետև եթե ճիշտ կիրառվեր, չէր հասնի եվրոպական դատարան:

Սա ոչ կամայականության արդյունք է, ոչ էլ հնացած օրենսդրության: Սա, իմ կարծիքով, չիմանալու արդյունք է: Եվ դա է պատճառը, որ թե՛ փաստաբանները, թե՛ դատախազներն ու դատավորներն անընդհատ շարունակական կրթությամբ են զբաղվում: Եվ այն, ինչ նախկինում ընդունվում էր որպես պոստուլատ, որ չի կարելի, օրինակ՝ գրավը կիրառել ծանր հանցագործությունների գործով , տասնամյակներ շարունակ մենք այդ կերպ ենք ապրել կամ որ խափանման միջոց կալանքը մտովի ընկալվում է որպես պատժի եղանակ, այսօր արդեն տարածված կարծիք է, որ ծանր հանցագործությունների գործերով կարելի է կիրառել գրավը: Սա արդյունք է միայն և միայն սովորելու:

Կամ՝ մինչև վերջերս քննիչները խափանման միջոց կիրառելու միջնորդության մեջ գրում էին. «Անձը կատարել է հանցագործություն»: Այսօր այդ մշակույթն այլևս չկա և ասում են. «Անձը մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ»: Մենք տեսնում ենք, որ մշակույթ է փոխվում: Մենք բոլորս պետք է սովորենք:

Այլ կերպ ասած՝ կոնվենցիան խախտվում է նաև այն պատճառով, որ դեռ շատ բաներ կան, որ մենք չգիտենք և պետք է սովորենք: Բոլորս: Մի փոքր դեկլարատիվ է ստացվում, բայց դա այդպես է:



 
 


Արխիվ

[]