Թեմաներ
Հինգշաբթի 12 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/25/2024   23:55 Բժիշկը կոչ է արել Ամանորից առաջ կատարյալ մաքրություն չանել՝ դեպրեսիայից փրկվելու համար 12/25/2024   23:43 Սիրիայի նոր կառավարությունը հաշիվ է ներկայացրել Իրանին 12/25/2024   23:32 Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետի մոտ 12/25/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/25/2024   23:06 Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը 12/25/2024   22:47 Այս իշխանությունը Երևանը դարձնում է միայն ունևորների ապրելու համար քաղաք. Թաթուլ Մանասերյանը՝ Երևանի ծառայությունների թանկացման մասին 12/25/2024   22:33 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ 12/25/2024   22:15 Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում 12/25/2024   21:54 Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները 12/25/2024   21:42 Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները 12/25/2024   21:32 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չուն․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին 12/25/2024   21:10 Մահվան ելքով ավտովթար՝ Գառնի գյուղում 12/25/2024   20:56 Մոսկվայում բժիշկները դեռահասի ականջից խավարասեր են հանել 12/25/2024   20:42 Ռուսական ոստիկանները ոչնչացրել են տարածաշրջանին հաշիշի մատակարարման ուղիները 12/25/2024   20:32 ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել շենքային պայմաններին 12/25/2024   20:20 Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ 12/25/2024   20:17 Տիգրան Ավինյանը չի վճարել պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե 150,000 դրամը մեծ գումար է, դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ հիմնավոր չհամարելով պնդումը 12/25/2024   20:02 Երևանի կենտրոնը աղետի գոտու է վերածվել. Վարդանյան 12/25/2024   19:51 Արարատի մարզում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր․ ճանապարհը դարձել է միակողմանի 12/25/2024   19:39 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/25/2024   19:30 Բժիշկները նշել են Ամանորին ցանկություններ պահելու արդյունավետությունը 12/25/2024   19:23 Ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով հաղորդվում է 38 զոհի մասին 12/25/2024   19:18 Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ ավտոմեքենաներից մեկը հայտնվել է մայթին. կա տուժած 12/25/2024   19:00 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացված տոնական միջոցառմանը 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/25/2024   18:43 Ասադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա մահվան եզրին է.The Telegraph 12/25/2024   18:31 Ռուսաստանը դեռ որևէ շփում չի ունեցել Թրամփի թիմի հետ. Զախարովա 12/25/2024   18:25 Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում 12/25/2024   18:15 Սիրիայում բնակչությունը շատ ավելի մեծ վախեր ուներ, որ արյուն է թափվելու. Գաբրիելյան 12/25/2024   18:11 Բաքվում բազմահարկ շենք է այրվում 12/25/2024   17:59 Եթե ռեկետ անեինք՝ Աննայի նամակներին ընկերությունների 95% կարձագանքեր, ոչ թե միայն 20%-ը գումար կփոխանցեր. Փաշինյան 12/25/2024   17:47 Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը 12/25/2024   17:43 Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/25/2024   17:23 Տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է. ՀՀ իշխանությունների «ջայլամային քաղաքականությունը», թե, իբր, քովիդի դրական պատասխան կա՝ ամենառացիոնալ ու լավագույն տարբերակը չէ. Բաղդասարյան 12/25/2024   17:13 Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի 12/25/2024   16:52 Ալրաղացի Լյովիկի գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ․ Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման 12/25/2024   16:49 Սահմանային վերահսկողության խնդիրները կլուծվեն արագորեն՝ աշխատանքային ընթացակարգերով 12/25/2024   16:42 Նա կմեռնի, երբ մեդիաներն ու մարդիկ նրա մասին այլևս չեն խոսի. Ալեն Ղեւոնդյան 12/25/2024   16:23 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը անիծել է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 12/25/2024   16:05 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 12/25/2024   15:57 Հայաստանի երեք հաղթած նախագահներից ոչ մեկը ժողովրդի քվեն չի ստացել, ժողովուրդը պարտված վարչապետին է ընտրել․ Կոնջորյան 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/25/2024   15:32 Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 12/25/2024   15:21 ՔՊ-ն Արցախի հարցում շարունակում է մեղադրել ՌԴ-ին՝ անվտանգություն չապահովելու, իսկ Արցախի ղեկավարությանը՝ «փոփոխությունների ընթացքը չհասկանալու» մեջ 12/25/2024   15:20 Թուրքիան Հալեպում գլխավոր հյուպատոսություն է բացում 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/25/2024   15:06 Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են 12/25/2024   14:42 Պետք չէ մութ սենյակում կատու փնտրել․ Կոնջորյանը՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմեկնելու մասին
12/25/2024   13:09 Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարից հետո 28 մարդու են ողջ գտել. հայտնի են վթարի նախնական պատճառները 12/25/2024   08:29 «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ» 12/25/2024   08:27 Նոր առաջարկներ է ստացել` մտածում է․ «Հրապարակ» 12/24/2024   07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ» 12/25/2024   11:42 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում 67 մարդ է եղել, կան ողջ մնացածներ 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   23:45 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/24/2024   22:45 Նախկին նախագահները, այո, անուղղելի սխալ են գործել. պարտավոր էին առաջնորդվել խելագարության կանխավարկածով 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած 12/25/2024   13:41 Փաշինյանը շտապել է ցավակցել Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 12/24/2024   22:34 Ամուսնալուծության գործը վերաճել է դատավորի դեմ բողոքի. կարգապահական վարույթ է հարուցվել 12/25/2024   18:43 Ասադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա մահվան եզրին է.The Telegraph 12/25/2024   10:37 Վաղ առավոտյան 45 համարի ավտոբուսի մանսակցությամբ վթար է եղել, կան վիրավորներ. shamshyan.com

Կքննվի Սամսոն Ղազարյանի վերաքննիչ բողոքը 03/30/2013   11:56  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, ապրիլի 8-ին կքննի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի իր դեմ կայացրած մեղադրական դատավճռի: Մասնավորապես, նա խնդրում է բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ փետրվարի 13-ի դատավճիռը և իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ` հանցակազմի բացակայության հիմքով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հաստատված էր համարել Ս. Ղազարյանին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակել էր նույն հոդվածի 1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատել՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշման կիրառմամբ:

Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված էր համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանյալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը: Այն, ըստ մեղադրողի, ապացուցված է գործի փաստական ապացույցներով՝ տուժողի, վկաների ցուցմունքներով, նաև նախաքննության գրեթե ավարտական փուլում ամբաստանյալի մասնակի խոստովանական ցուցմունքով:

Ս. Հարությունյանը հաստատված էր համարել, որ տուժող, նույնպես նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը Ս. Ղազարյանից պարտքով վերցրած գումարի դիմաց պարտաճանաչ վճարել է 3.5-5-10 տոկոս, ինչպես նաև մարել պարտքի մայր գումարը: «Եվ այս ամենից հետո Սամսոն Ղազարյանի մոտ մնացել է ցանկություն մի փոքր էլ ավելին ստանալ՝ 10 հազար ԱՄՆ դոլար, սակայն չհասնելով իր նպատակին, այսինքն՝ չստանալով հավելյալ 10 հազար ԱՄՆ դոլարը, ամբաստանյալը մեղմ ասած՝ զայրացել է և հավանաբար այս պատճառով, չմտածելով հետևանքների մասին, իր մոտ պահած, ըստ էության ոչնչացման ենթակա ստացականը ներկայացրել է դատարան և պահանջել ոչ ավել, ոչ պակաս՝ 60 հազար ԱՄՆ դոլար և իրավունք է ձեռք բերել տուժողի գույքի նկատմամբ»,- ասաց մեղադրողը, հավելելով՝ ամբաստանյալը կատարել է հափշտակություն խարդախության եղանակով:

Ս. Հարությունյանն ընդգծել էր, որ վկաները միաբերան հաստատել են, որ Ս. Ղազարյանը տոկոսով գումար է տվել և ամբողջությամբ ստացել մայր գումարն ու տոկոսները, ընդ որում, վճարված տոկոսների գումարը գերազանցել է մայր գումարը:

Ըստ մեղադրողի՝ Սամսոն Ղազարյանը կատարել է ծանր և միջին ծանրության հանցագործություններ, որոնք «վերջին շրջանում լայն տարածում են ստացել մեր կյանքում» և հասարակական վտանգավորություն են ներկայացնում, ուստի միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում էր, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր կայացնել արդարացման դատավճիռ: Ամբաստանյալն իր վերջին խոսքում հայտարարել էր, որ նախաքննությունն անց է կացվել միակողմանի, խոչընդոտվել է իր պաշտպանվելու հնարավորությունները, նախաքննական ցուցմունքներ տվել է իր նախաձեռնությամբ, իսկ նախաքննության ավարտվելու որոշման դեմ իր բողոքը մերժվել է ՀՀ Սահմանադրության ու Պարույր Հայրիկյանի ծննդյան օրը և գործը «հապճեպ ուղարկվել է դատարան»:


Արխիվ

[]