ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական նիստը հետաձգվեց պաշտպանի «անհետաձգելի անձնական գործերի պատճառով» 03/29/2013 15:12 | ԼՐԱՀՈՍ
Կոնդ թաղամասում խուլիգանական դրդումներով կատարված սպանության գործով ամբաստանյալ Հարություն Թանապուրյանի պաշտպան Ավագ Լալայանն այսօր դատական նիստին չէր ներկայացել «անձնական պատճառներից ելնելով»։ Վերջինս դատարանին հասցեագրված դիմումում այդպես էր բացատրել իր դատարան չներկայանալու պատճառը և որ անհետաձգելի անձնական գործերի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին՝ խնդրելով նիստը հետաձգել:
Դատարանը հարկ համարեց պարզաբանել, որ դատավարության ոչ մի մասնակից չի կարող իր անձնական պատճառներից ելնելով դատական նիստերին չներկայանալ, քանի որ այդ հանգամանքը կարող է դիտարկվել անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, ինչը կարող է ավարտվել պաշտպանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ:
Նշենք, որ այսօրվա դատական նիստում պետք է լսվեր ամբաստանյալների պաշտպանների ճառը, այդ իսկ պատճառով դատարանը դիմեց ամբաստանյալ Հարություն Թանապուրյանին հարցով, արդյո՞ք վերջինս չի առարկում, որ մյուս ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը հանդես գա ճառով, իսկ դատարանն այդ ամբողջ ձայնագրությունը կտրամադրի Թանապուրյանի պաշտպանին՝ իր գործընկերոջ ճառը լսելու համար: Ամբաստանյալն առարկեց առանց իր պաշտպանի դատական նիստը շարունակելու կապակցությամբ:
Դատարանն ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանին խնդրեց փոխանցել պաշտպան Ավագ Լալայանին , որ վերջինս դատարանին պատշաճ տեղեկատվություն ներկայացնի այդ անձնական գործի վերաբերյալ, հակառակ դեպքում նրա նկատմամբ կկիրառվի սանկցիա: Ինչպես նաև դատարանը հարկ համարեց ամբաստանյալ Թանապուրյանին տեղեկացնել, որ դատական նիստերը չեն կարող հետաձգվել պաշտպանի բացակայության պատճառով և որ վերջինս մտածի մեկ այլ պաշտպան ունենալու մասին կամ դիմի հանրային պաշտպանի պահանջով:
Այնուամենայնիվ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 4-ին:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Հայկ Էյրամջյանը միջնորդել էր հիմնական ամբաստանյալ Հարություն Թանապուրյանին հանցավոր ճանաչել և դատապարտել 19 տարվա ազատազրկման, իսկ գործով մյուս ամբաստանյալ Հարություն Մկրտչյանին դատապարտել 4,5 տարվա ազատազրկման: Միաժամանակ մեղադրողը միջնորդեց ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը փոփոխել կալանավորման և նրան արգելանքի վերցնել դատական նիստերի դահլիճից:
Հարություն Թանապուրյանը մեղադրվում է 2012թ. հունվարի լույս 4-ի գիշերը, ժամը 01.00-ի սահմաններում Հարություն Մկրտչյանի հետ Կոնդ թաղամասում դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով Մերուժան Մինասյանին դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից: Իսկ Հարություն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել նույն օրը ժամը 01.00-ի սահմաններում Հարություն Թանապուրյանի հետ Կոնդ թաղամասում դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 14:00 Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան
- 11/18/2024 12:31 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան
- 11/18/2024 12:20 Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. քաղաքագետ
- 11/18/2024 11:55 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
- 11/18/2024 13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել
- 11/18/2024 13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
- 11/18/2024 10:14 ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները