ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հարսնաքար»-ի ամբաստանյալները ցուցմունքներ կտան առանց տեսանկարահանվելու 03/29/2013 17:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով այսօրվա նիստում բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը ցուցմունք տալու ընթացքում ամբաստանյալներին չտեսանկարահանելու մասին: Դատարանն ընդգծեց, որ հասարակական հնչեղություն ունեցող գործը կարելի է լուսաբանել նաև առանց տեսախցիկն ամբաստանյալների վրա ուղղելու:
Դատարանն այս որոշումն ընդունեց՝ բավարարելով ամբաստանյալ Արման Խաչատրյանի միջնորդությունը: Նա հայտարարեց, որ ինքը պատրաստ է ցուցմունքներ տալ՝ տեսախցիկների բացակայությամբ:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանը հայտնեց, որ ինքը չի մասնակցել ծեծին, իսկ մյուս ամբաստանյալների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել՝ չի տեսել: Ըստ նրա՝ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը նախատում էր մատուցող Դավիթ Ադամյանին՝ տուժող, բռնարարքի հետևանքով 12 օր անց մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանին հարվածելու համար: Իրենք հավաստիացնում էին, որ Դ.Ադամյանը կպատժվի, առաջարկում հաճախորդների ներկայությամբ խոսակցությունը չշարունակել, և այն հետաձգել վաղվան:
Ամբաստանյալը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում նշել է, որ ինքը համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, ինչը սխալ է, ինքը համալիրի աշխատակիցն է, իսկ համալիրը պատկանում է Ռ.Հայրապետյանին:
Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների պատճառով հրապարակվեցին Ա.Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները: Ըստ դրանց՝ ինքը որևէ մեկին չի հարվածել, միայն բաժանել է: Ըստ նրա՝ տուժողները խմած էին, իրենց ագրեսիվ էին պահում, «ոտքերով-ձեռքերով հարվածող մարդկանց» չի նկատել:
Մեղադրող Արթուր Դավթյանը հարցրեց, թե ինչո՞վ է բացատրում հակասությունը՝ նախաքննության ընթացքում ասել է «Գարիկն ու մատուցող Ալիկը կռվում էին» (ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանն ու Դավիթ Ադամյանը), իսկ հիմա ասում է՝ կռվում էին Ալիկի հետ, իսկ Գարիկը «բաժանում էր»՝ ամբաստանյալը հայտարարեց, որ որևէ հակասություն չկա, ինքը պարզապես դատարանում ավելի մանրամասն ցուցմունք է տվել:
Այսօրվա նիստում, ի դեպ, Գարիկ Մարգարյանը հրաժարվեց ցուցմունքեր տալուց: Դատարանում հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Որպես վկա հարցաքննվելիս նա հայտնել էր, որ մոտենալով համալիրի ավտոկայանատեղիին՝ նկատել է, որ «Ալիկին քաշքշում են, երևում էր, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ էին, չեմ վիճել, բաժանել եմ և գնացել»: Իսկ որպես կասկածյալ տված ցուցմունքում նա հայտնել էր, որ միջամտել է և թույլ չի տվել, որ կռիվը շարունակվի, Ալիկին ասել է, որ տղաներին՝ տուժողներին, համոզել է, որ հեռանան, պատահական տաքսի է կանգնեցրել ու կեսգիշերին մոտ գնացել տուն: Գ.Մարգարյանը, որպես մեղադրյալ, առաջին ցուցմունքում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չէր հայտնել, ասելով, որ հետագայում կհայտնի և օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել էր ցուցմունքներ տալուց, իսկ որպես մեղադրյալ հաջորդ ցուցմունքում իրեն մեղավոր չէր ճանաչել առաջադրված մեղադրանքում: Որպես մեղադրյալ նրա լրացուցիչ ցուցմունքում Գ.Մարգարյանն իր վրա առկա վնասվածքների վերաբերյալ հայտնել էր, որ դրանք ստացել է մինչև ձերբակալվելը ըմբշամարտի պարապմունքների ժամանակ: Նա հրաժարվել էր պատասխանել հարցին, թե Ռուբեն Հայրապետյանին տեսե՞լ է «Հարսնաքար»-ում, սակայն այսօր միայն այդ մասով ցուցմունք տվեց և հայտնեց, որ Ռ.Հայրապետյանին դեպքի օրը համալիրի տարածքում չի տեսել:
Հաջորդը պետք է ցուցմունք տար ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, սակայն նա և ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը հայտնեցին, որ իրենց վատ են զգում, ունեն գլխացավ ու գլխապտույտ: Նրանց բուժօգնություն ցույց տալուց հետո դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 9-ը: Ըստ ամենայնի՝ այդ օրը ցուցմունքներ կտա Նորայր Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ