ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱՌԱՎՈՏ»: «ԿԸՀ են ուղարկվել անձնական բնույթի տեսագրություններ» 03/29/2013 11:21 | Մամուլ
Թիվ 17/05 ընտրատեղամասում լցոնումների, լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը լայն զարգացում է ստացել։ Խնդրահարույց գործի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը։
Նա թերթին տեղեկացրել է. «Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում ստացվել են որպես 17/05 ընտրատեղամասում տեղի ունեցած ընտրախախտումների հիմնավորում «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից` մի շարք դիտորդների /այդ թվում՝ Նարինե Իսմայիլի բողոքին կից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված լազերային սկավառակներ:
Նշված լազերային սկավառակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում շուրջ 5 ժամ 30 րոպե տևողությամբ նկարահանված է հավանաբար Նարինե Իսմայիլի բնակարանի լոգարանի մի հատվածը, և մի քանի դրվագներում երևում է Նարինե Իսմայիլը կիսամերկ վիճակում /վարտիքը մինչև ծնկներն իջեցրած/:
Նկատի ունենալով, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից տրամադրված լազերային սկավառակներում առկա են եղել Նարինե Իսմայիլի անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր, վերջինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ տեսագրության այդ հատվածները նրա իսկ համաձայնությամբ և ներկայությամբ ջնջելու նպատակով, այդ իսկ պատճառով էլ նրան ծանուցագիր չի ուղարկվել: Չգիտեմ, ինչու էին այդ տեսագրությունները ևս ուղարկել ԿԸՀ, բայց ցանկանում էինք ուղղակի իր համաձայնությամբ արձանագրել, որ կոնկրետ քանակի տեսասկավառակները ընտրախախտումների վերաբերյալ որևէ տեսանյութ չեն պարունակում, այդիսկ պատճառով չեն կցվում քրեական գործին և վերադարձվում են Նարինե Իսմայիլիին։
Ա.Նադիրյանը հերքել է, թե լուսանկարները ոստիկանության աշխատակիցների ձեռքի գործն է:
«Նարինե Իսմայիլի այդ հայտարարությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը:
Լազերային սկավառակներում առկա տեսագրություններում հստակ երևում է, որ դրանք կատարվել է, ոչ թե պատուհանից, այլ` անմիջապես բնակարանի ներսից: Այն հանգամանքը, որ տեսագրություններում երկարատև ժամանակ պատկերված է շինության ներսի մի հատված և էլեկտրական հոսանքին միացված էլեկտրալար, թույլ է տալիս ենթադրել, որ Նարինե Իսմայիլը կամ լիցքավորման է դրել իր իսկ տեսախցիկը, կամ էլ փորձարկել է այն, սակայն մոռացել է անջատել տեսախցիկը, որի արդյուքում այն շարունակել է նկարահանել:
Բացի այդ, տեսանկարահանումը սկսվել է 2013 թվականի փետրվարի 18-ին` ժամը 00:22-ին, և շարունակվել ամբողջ օրվա ընթացքում: Անմիջապես Նարինե Իսմայիլի անձնական կյանքին վերաբերող տեսանյութերին հաջորդում են նրա և Արտակ Համբարձումյանի կողմից 17/05 ընտրատեղամասում կատարված տեսագրությունները, որպիսի փաստը հիմնավորվում է նաև դրվագների տեսագրման հերթական համարներով: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ տեսագրությունները կատարվել են նույն տեսագրող սարքով, հետևաբար ինչպես ոստիկանության, այնպես էլ այլ որևէ ուժային կառույցի աշխատակիցները չէին կարող կատարել լազերային սկավառակներում պատկերված տեսագրությունները: Անհրաժեշտության դեպքում կարող ենք նշանակել նաև փորձաքննություն։
Իհարկե, վկաների նման վարքագիծը ավելորդ խոչընդոտներ է հարուցում քննության համար, քանի որ ակնկալում էինք, որ լինելով շահագրգիռ վկաներ կօգնեն նախաքննական մարմնին պարզելու բոլոր մանրամասները, բայց մարտավարության ընտրությունն իրենցն է։ Նախաքննական մարմնի խնդիրն է ապահովել քրեական գործով քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները։ Առգրավվել է նշված ընտրատեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը, որը կենթարկվի զննության»,- նշել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Ա.Նադիրյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան