ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վ.Օսկանյան. ԲՀԿ-ն լավագույնս պատրաստվում է ընտրություններին և գնում է հաղթելու 03/29/2013 13:40 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Ես գլխավորելու եմ ԲՀԿ ցուցակը: Ասեմ, որ կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները և կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը։
Ըստ Վ.Օսկանյանի՝ այս ընտրությունները թեև ֆորմալ առումով քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում: «Երևանն իր ներուժով և կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերվեր այս ընտրություններին և այն անպայմանորեն դիտարկեր և՛ քաղաքական, և՛ քաղաքային հարթություններում:
Սա քաղաքական ընտրություն է․
Նախ, որովհետև քաղաքապետի պաշտոնում ոչ իշխանական կուսակցությունից քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ անձը փաստացի դառնում է հանրապետության երկրորդ կարևորագույն դերակատարը:
Երկրորդ, որովհետև ԲՀԿ-ի կողմից առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ միասին քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծվի իշխող կուսակցությանը, որից միանշանակորեն կշահի երկիրը, ժողովրդավարությունը և քաղաքացին:
Երրորդ, որովհետև այս ընտրությունները տեղի են ունենալու այն պահին, երբ թերևս նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հանգուցալուծված չի լինելու, ուստի ժողովրդի բողոքի կանչը և պահանջատիրությունը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաև այս ընտրությունների ընթացքում:
Վերջապես, որովհետև այս ընտրությունների ընթացքում ոչ իշխանական ուժերի համագործակցությունը և միասնական հաղթանակը առավել լայն հնարավորություն կստեղծեն այդ համագործակցությունը տեղափոխելու Ազգային ժողով՝ այնտեղ ձևավորվող համապետական օրակարգի իրականացման շուրջ:
Ինչ վերաբերում է ընտրությունների քաղաքային բնույթին, ապա քաղաքի վիճակը մոտավորապես այն է, ինչ ընդհանուր հանրապետությանը: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բացթողումներ, չարաշահումներ, ոչ թափանցիկ գործարքներ և ընթացակարգեր, որոնք բացասական էական ազդեցություն ունեն Երևանի բնակիչների վրա:
Նախքան այդ խնդիրների մասին խոսելը՝ կուզենայի ընդհանրական մի դիտարկում անել քաղաքի մասին. Երևանի նկատմամբ կարծեք գյուղապետական մոտեցում կա: Դա արտահայտվում է ամեն ինչում՝ հրապարակային միջոցառումներում, շինարարության որակում և քաղաքի զարդարանքներում: Երևանի նկատմամբ մեր փիլիսոփայական մոտեցումը պետք է փոխենք և քաղաքին վերաբերվենք որպես ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն հայության մայրաքաղաքի և օտարազգի այցելուների համակրելի վայրի: Նման փիլիսոփայությամբ մենք էապես նպաստած կլինենք ոչ միայն քաղաքի տեսքի և որակի փոփոխությանը, այլ նաև բնակչության նույնիսկ ամենատարրական առօրյային վերաբերող խնդիրների արդյունավետ լուծմանը:
Քաղաքի խնդիրները ես դիտարկում եմ չորս հարթություններում.
Առաջինը Երևանի բնակիչների առօրյային վերաբերող հարցերն են՝ ջրամատակարարում, աղբահանություն, տրանսպորտ, կրթություն, առողջապահություն, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հնարավորությունների ստեղծում, կանաչ գոտիներ, ապահով շենքեր և վերելակներ և այլն: Այս բոլոր ոլորտներում էլ լրջագույն խնդիրներ կան, և հաճախ ոչ միայն առաջընթաց չկա, այլև նույնիսկ վատթարացում կա: Սակայն խնդիրն այն է, որ ճիշտ և արդյունավետ կառավարման դեպքում բոլոր խնդիրները լուծելի են:
Երկրորդը քաղաքի ճարտարապետական տեսքն է: Այստեղ միանշանակորեն մենք հետընթաց ունենք: Ապօրինի շինարարություն, շենքերի կտուրների անճաշակ և վտանգավոր ավելացումներ ու կցակառույցներ, ազգայինին անհարիր ճարտարապետական կառույցներ և այլն: Քաղաքապետի առաջին խնդիրը պետք է լինի նախ կասեցնել Երևանի դիմագծի աղճատումն ու աղավաղումը և հետո լրջորեն մտածել վերականգնելու այն, ինչ այս տարիների ընթացքում կորցրել ենք:
Երրորդը քաղաքապետարանում և թաղապետարաններում բյուրոկրատական քաշքշուկներն են: Այստեղ քաղաքացիների շփումը քաղաքային իշխանությունների հետ պետք է հնարավորինս հեշտացնել, դարձնել թափանցիկ, կրճատել թույլտվություններ ստանալու ընթացակարգերը և այլն:
Վերջապես, Երևան քաղաքում փոխել գործարար մթնոլորտը, բոլոր բիզնեսների համար հավասար պայմաններ ստեղծել մասնակցելու և շահելու քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Նոր մթնոլորտում մեծացնել քաղաքի ֆինանսական եկամուտների հնարավորությունները և խնդիր դնել Երևանը դարձնել ֆինանսապես լիովին ինքնաբավ»,- ֆեյսբուքում նշել է Օսկանյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից