ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավարության մասնակիցները ՀՔԾ-ից պատասխան են ակնկալում 03/28/2013 16:33 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հայտարարեց, որ ըստ ամենայնի հաջորդ դատական նիստին կներկայացնի փաստեր նախաքննության ընթացքում քննության խորթ մեթոդների կիրառման մասին:
Սպանության պատվեր տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հիշեցրեց նաև, որ նախաքննական մարմնի կողմից խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին դատարանում (գործը քննվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ) հայտարարություններ են արել գործով վկաներ Ահարոն Հակոբյանը, Արամայիս Սեդրակյանն ու բուն սպանության գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանը, դատարանն այդ հայտարարությունների կապակցությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, սակայն դեռևս պատասխան չի ստացել: Իսկ տուժող Սեդրակ Զատիկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՀՔԾ-ն տեղյակ պահի դատավարության կողմերին մինչև այժմ ինչ է արվել հիշյալ հայտարարությունների առնչությամբ և երբ է ավարտվում հայտարարություններն ուսումնասիրելու և եզրահանգման հանգելու ողջամիտ ժամկետը:
Այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեց գործով վկա, Ստեփան Հակոբյանի ընկեր Արմեն Բեկջանյանը և հայտարարեց, որ սպանության օրը՝ 2006թ. հունիսի 22-ին իրեն զանգահարել է իր և Ստեփան Հակոբյանի ընդհանուր ընկեր Նարեկ Խաչատրյանը (նա հետախուզվում է սպանության պատվեր տալու մեղադրանքով ) և խնդրել Ս.Հակոբյանի ամառանոց գալու ճանապարհին վերցնել մեքենայի մաքսազերծման փաստաթղթերը՝ Նարեկ Խաչատրյանը զբաղվում էր արտերկրից մեքենաներ ներկրելով: Ա.Բեկջանյանին այդ փաստաթղթերը փոխանցել են, իսկ վկա Ահարոն Հակոբյանն իր հերթին դրանք փոխանցել է մի երրորդ անձի (ըստ նախաքննական մարմնի, իրականում երրորդ անձին գումար է փոխանցվել՝ սպանության դիմաց): Վկան հայտարարեց, որ ինքը փաթեթից ներս չի նայել, ուստի պարունակությունը չի տեսել:
Ա.Բեկջանյանը հայտնեց նաև, որ նույն օրը ամառանոցում ճաշելուց հետո Ստեփան Հակոբյանը հայտնել է, որ սպանված Ս.Զատիկյանի հարազատներն իրեն են վերագրում սպանությունը, հայտարարություններ անում՝ «չի լուսացնի», ուստի ինքը նպատակ ունի քաղաքից առժամանակ հեռանալ՝ մինչև նրանք հանդարտվեն:
Վկան պնդեց իր նախաքննական ցուցմունքները՝ հայտարարելով, որ ցուցմունքներ է տվել իր փաստաբանի ներկայությամբ և որ իր հարցաքննության ժամանակ «ամեն ինչ նորմալ է եղել»:
Հատկանշական է, որ դեռևս 2007թ. վկա Ահարոն Հակոբյանը նախաքննական մարմնին ցուցմունք է տվել և հայտնել, որ ինքը Արմեն Բեկջանյանի հետ գումար է փոխանցել, ըստ ամենայնի Արմեն Բեկջանյանը պետք է, որ նախաքննական մարմնի կողմից կարևոր վկա համարվեր, սակայն վերջինս հարցաքննվել է միայն 2012թ.:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից