ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը փոփոխել է Ս.Սուրենյանցի մեղադրանքը 03/28/2013 12:00 | ԼՐԱՀՈՍ
2013թ. մարտի 28-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը փոփոխել է Սուրեն Սուրենյանցին ՀՀ քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը` նրան առաջադրելով նոր մեղադրանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ ԿԱ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննված քրեական գործի շրջանակներում Ս.Սուրենյանցին մեղադրանք էր առաջադրվել` 2011թ. մայիս-օգոստոս ամիսներին խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, վերջինիս դստերը աշխատանքի տեղավորելու, լրագրողական դասընթացների համար Ֆրանսիա ուղարկելու պատրվակով, ինչպես նաև բիզնեսով զբաղվելու համար ընդհանուր 508 000 դրամ գումար վերցնելու եւ դրան խարդախությամբ տիրանալու համար:
Նախաքննության ընթացքում Ս.Սուրենյանցը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ նշված գումարից 1000 ԱՄՆ դոլարը ինքը Գ.Ղասաբյանից պարտքով է վերցրել` թղթի բիզնես կազմակերպելու համար, իսկ մնացած 110 000 դրամը և 71 եվրոն` վերջինիս դստերն աշխատանքի տեղավորելու պատրվակով:
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև տուժող Գ.Ղասաբյանը և նախաքննության, և դատաքննության ընթացքում:
Դատաքննության ընթացքում Ս.Սուրենյանցը չի ընդունել 1000 ԱՄՆ դոլար գումարի` Գ. Ղասաբյանից հափշտակելու հանգամանքը, նշել, որ այդ գումարը 2011թ. մայիսին վերցրել է պարտքով` նույն թվականի օգոստոսին վերադարձնելու պայմանով:
110 000 ՀՀ դրամի և 71 եվրո գումարի մասով Ս.Սուրենյանցն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, և զղջացել է կատարածի համար` դատաքննության ընթացքում վերականգնելով տուժող Գ.Ղասաբյանին պատճառված վնասը:
Մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ` ակնհայտ է, որ Ս.Սուրենյանցը 2011թ. մայիսին Գ.Ղասաբյանից բիզնես կազմակերպելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 1000 ԱՄՆ դոլար, այնուհետև նույն թվականի օգոստոս ամսին նույն Ղասաբյանից խաբեությամբ հափշտակել է 110 000 ՀՀ դրամ և 71 եվրո գումար` վերջինիս դստերն աշխատանքի տեղավորելու պատրվակով:
Այսպիսով` ըստ դատախազի` Ս. Սուրենյանցի վերոհիշյալ գործողությունները կատարվել են առանձին դիտավորությամբ: Այսինքն` Ս. Սուրենյանցը կատարել է հանցավոր արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով(2 դրվագ):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով` դատավարական ղեկավարում իրականացնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը որոշում է կայացրել` Ս.Սուրենյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից