Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

ՀԱԿ-ի ներկայացուցիչների դիմումների հիման վրա գործի դատաքննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 30-ը 03/26/2013   13:49  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ, 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործը: Դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

Գործով զեկուցող` ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դիմող կողմի լիազոր ներկայացուցիչները միջնորդել են դատաքննության օրը փոխադրել մոտակա այլ օր և գործի քննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով:

ՍԴ-ն խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննարկելու արդյունքում որոշեց գործով քննությունը հետաձգել մինչև ապրիլի 30-ը: Բանավոր ընթացակարգով դատաքննությունը կազմակերպելու մասով միջնորդությունը մերժվեց:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով` դատական ակտերի և գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով, նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

«Այս գործով մենք վիճարկում ենք այն նորմերի սահմանադրականությունը, որոնք թույլ չեն տալիս Սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա քրեական գործերով վերանայել դատական ակտերը և վերանայման արդյունքում դատական ակտերը բեկանել, ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ»,- «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչներից իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց նաև, որ իր և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ղազարյանի միջնորդությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ իրենք ներկայացրել են նաև Սահմանադրական դատարան մեկ այլ դիմում` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անունից, քաղաքացիական ոլորտում այս նույն նորմերի սահմանադրականության վերաբերյալ: Այս դիմումի վարույթ ընդունման հարցը դեռևս լուծված չէ:

Ըստ Ա.Զեյնալյանի՝ որոշակի հավանականությամբ այդ գործը կարող է վարույթ ընդունվել, և ավելի արդյունավետ կլինի, եթե մեկ վարույթում միավորվեն ՀԱԿ-ի ներկայացուցիչների և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումները, քանի որ դրանք «նույն ինստիտուտի բաղկացուցիչ մասերն են կազմում»:

«Մեր միջնորդությունը վերաբերում էր նրան, որ ինչ-որ տեղ բեռնաթափենք Սահմանադրական դատարանին և գործի քննությունը դարձնենք ավելի արդյունավետ, նաև ավելի շահագրգիռ քննարկում լինի»,- պարզաբանեց Ա.Զեյնալյանը:

Ըստ նրա՝ բացի այդ, Ազգային ժողովը որպես պատասխանող կողմ ներկայացրել է իրավական դիրքորոշումներ, որոնք հարցեր են առաջացնում: «Իրավական դիրքորոշումների էությունը հետևյալն է. այդ նորմը, այսպես թե այնպես, թույլ չի տալիս, որպեսզի օրինական ուժի մեջ մնա այն դատական ակտը, որով կիրառված նորմը կամ այն փաստերը, որոնց վրա հիմնվում է այդ դատական ակտը, գնահատվել են ՍԴ-ի կամ ՄԻԵԴ-ի կողմից և ճանաչվել են ոչ իրավաչափ, և այն պետք է բեկանվի: Սակայն իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ դեռևս ոչ մի դատական ակտ չի բեկանվել, կամ, եթե անգամ բեկանվել է, վերջերս մտած այդ նոր իրավակարգավորումից հետո որևէ ակտ չի բեկանվել: Այսինքն` պրակտիկայում բացարձակ արգելք է դրված, բացարձակ հնարավորություն է տալիս դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ, որով կիրառվել է հակասահմանադրական նորմ կամ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի խախտում է արձանագրվել: Դրա վերաբերյալ, մենք կարծում ենք, որ պետք է պարզաբանումներ տրվեն, նաև ասված է, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքում այդպիսի կարգավորումներ կան, որոնք, մեր կարծիքով, ինչ-որ տեղ կարող են հակասել Սահմանադրական դատարանի նախկինում կայացրած ակտերին, իրավական դիրքորոշումներին և կոնֆլիկտ առաջացնել առաջիկայում ևս: Հիշեցնեմ, որ այս ինստիտուտն արդեն 4-5 անգամ ՍԴ-ում վեճի առարկա է դարձել և որոշ նորմեր արդեն մի քանի անգամ Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել»,- ընդգծեց Ա.Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը ՍԴ-ի կողմից մերժելուն, ապա Ա.Զեյնալյանը կարծում է, այս գործում կարիք կա, որպեսզի ՍԴ-ն ուղղակիորեն լսի ԱԺ-ի ներկայացուցիչներին: «Նույնիսկ կարծում եմ` այնքան կարևոր հարց է քննարկվում, որ ճիշտ կլինի, եթե ԱԺ-ն ներկայացված լինի պատգամավորի մակարդակով, և ցանկալի է, որ նա լինի այն հանձնաժողովից, որը ստեղծվել է խորհրդարանում ՍԴ-ի որոշումները կատարելու խնդրով զբաղվելու համար»,-ասաց Ա.Զեյնալյանը:

Նշենք, որ ՍԴ-ում Ազգային ժողովի ներկայացուցիչներն են խորհրդարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության երկու մասնագետներ:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի


Արխիվ

[]