ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
60 հազար երևանցիներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից 03/26/2013 20:47 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններից առաջ իրականացված դիտարկման արդյունքների համաձայն` Երևանի բոլոր ընտրատեղամասերից թեքահարթակով ապահովված և լիովին մատչելի էին միայն 31-ը (6%), իսկ մասամբ մատչելի` 44-ը (9%): Այս մասին մարտի 26-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, առաջարկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկում-ասուլիսի ժամանակ հայտնել է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:
«Իրականում սա բավական փոքր տոկոս է, և քաղաքապետարան ենք ներկայացրել ընտրատեղամասերը հարմարավետ դարձնելու վերաբերյալ մեր առաջարկները: Կարծում ենք, որ մինչ Երևանի ավագանու ընտրություններն այդ փոփոխություններն իրականացնելը լիովին հնարավոր է»,- ընդգծել է Ա. Ալավերդյանը:
«Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանն էլ շեշտել է, որ դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից ի վեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է տեսողական խնդիրներ ունեցողների ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը՝ տեղադրելով բրալյան համակարգով ստվարաթղթե կաղապարներ և խոշորացույցեր: Ըստ նրա, դրանք լայնորեն կիրառվել են. «Ինքս օգտվել եմ այդ կաղապարից, ինքնուրույն քվեարկել և պահպանել գաղտնիությունը»,- ասել է նա:
«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի հավաստմամբ` վերջին մի քանի տարիներին պետական այրերի հետ հանդիպումներն ու համագործակցությունն առավել արդյունավետ են դարձել, բայց հիմնականում դրանք կրում են ձևական բնույթ. «Երբ հաշմանդամություն չունեցող մարդիկ են որոշումներ կայացնում, ապա հակված են մոռանալու դրանց մասին, իսկ մեր երկրում հիմնականում նրանք են որոշումներ կայացնում»:
«Մենք ամեն անգամ լավ խոստումներ ենք լսում, բայց գտնվում են դրանք շրջանցելու տարբերակներ»,- դժգոհել է Ա.Մուշեղյանը` փաստելով, որ մեկ տարի առաջ, երբ Երևան էին ներկրվում նոր ավտոբուսներ, խոստումներ էին հնչել` դրանք հարմարեցնելու կամ ներկրելու արդեն իսկ հաշմանդամների համար նախատեսված հարմարություններով, «սակայն դա տարբեր պատճառաբանություններով կրկին չարվեց»:
Բանախոսները նշել են, որ չնայած Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, օրենսդրական դաշտում պաշտպանված են նրանց իրավունքները, սակայն օրենքները հիմնականում դեռ թղթի վրա են և բազում հիմնախնդիրների պատճառով Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել:
Քննարկման մասնակիցները հույս են հայտնել, որ Երևան քաղաքի նոր ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել սերտ` նպաստելով հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից