ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկան ճնշել է ամբաստանյալին. հայտարարություն դատարանի դահլիճում 03/21/2013 18:26 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ, Ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի նախկին դեկան Խաչիկ Ազիզյանը հայտարարեց, որ նախօրեի դատական նիստից հետո վկա Էդուարդ Բարբարյանը թքել է իր վրա, «ավել-պակաս» խոսել, փորձել է հարվածել իրեն:
Գործով նախագահող, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ դիմելով գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Գրիգորյանին, ասաց՝ «ընդունեք որպես հաղորդում և ընթացքի մասին տեղեկացրեք դատարանին»:
Ըստ մեղադրանքի, «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գևորգյանը և Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012թ ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են ակադեմիայի դիմորդ Էդուարդ Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյան և Հ. Փայասլյանը Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար: Դիմորդն ընդունվել էր Ակադեմիա վճարովի ուսուցման կարգով՝ դիմորդի ծնողների պահանջով 2500 դոլարը վերադարձվել էր:
Մեղադրանքն, ի դեպ, հիշյալ ամբաստանյալն ընդունում է:
Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Խ.Ազիզյանը հայտնեց, որ «հրավիրվել է» ոստիկանություն, շուրջ 12 ժամ պահվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, ևս 3-4 ժամ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Ամբաստանյալը համենայն դեպս առերևույթ չդժգոհեց ոստիկաններից՝ իրեն հյուրասիրել են ուտելիքով, կոնֆետներով, իսկ «հրավերքի» ավարտին՝ գիշերվա 03-04-ի կողմերը իրեն տուն հասցրել: Ի տարբերություն նրա, ամբաստանյալ Հայկ Փայասլյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի գնահատականն այլ էր՝ «Խ.Ազիզյանը ապօրինի, տևական ժամանակ գտնվել է ոստիկանությունում», ուստի խնդրեց իր հայտարարությունը նույնպես ընդունել որպես «հաղորդում»:
Ապրիլի 9-ի հաջորդ դատական նիստում ըստ ամենայնի կսկսվի ամբաստանյալ Արմինե Ենոքյանի հարցաքննությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/05/2025 15:39 Սուրբծննդյան ուղերձը պատրաստելիս. վարչապետը տեսանյութ է հրապարակել
- 01/05/2025 15:36 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան
- 01/05/2025 13:35 Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- 01/05/2025 11:32 Փաստորեն ՀՀ ՔԿ-ն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք. Առաքելյանը՝ Տիրան Խաչատրյանի գործի մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/05/2025 16:23 Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ
- 01/05/2025 13:19 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար. ՆԳՆ ՓԾ
- 01/05/2025 10:44 Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
- 01/05/2025 10:30 Հրդեհ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/04/2025 19:04 Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկը դադարել է
- 01/02/2025 23:20 Գիտնականները նախազգուշացրել են սրտի համար միայնակության վտանգի մասին
- 01/02/2025 19:35 Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնք կարող են 2025 թվականին նոր համավարակներ առաջացնել
- 01/01/2025 23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը