ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԺԱՄԱՆԱԿ»: «Զինվորը կախվել էր դասակի հրամանտարի կողմից ստորացվելու և նվաստացվելու պատճառով» 03/21/2013 09:57 | Մամուլ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է շարքային զինծառայող Սամվել Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ. դեկտեմբերի 27-ի դատավճռով զինվորին ինքնասպանության հասցնելու համար մեղավոր էր ճանաչել դասակի հրամանատար, լեյտենանտ Ռաֆայել Մկրտչյանին, ջոկի հրամանատարներ, կոչումով կրտսեր սերժանտներ Տարոն Համբարձումյանին, Աշոտ Սարգսյանին, Արթուր Հովհաննիսյանին, ջոկի ավագ հրաձիգ, եֆրեյտոր Դավիթ Ղազարյանին, ջոկի վարորդ, շարքային Գևորգ Հարությունյանին, ջոկի հրաձիգ, շարքային Ծովակ Բարսեղյանին:
«Զիվորին հետապնդելու և ծեծի ենթարկելու առիթը չնչին է եղել: 2010թ. հոկտեմբերի 2-ին Ծովակը նկատել է, որ Սամվելը ձեռքերը լվանում է զորամասի ճաշարանում գտնվող լվացարանում` սպասքի վրա: Նա հայհոյել է, որին պատասխանել է նաև Սամվելը, ապա վերջինս հրաժարվել համածառայողների պահանջած պարզաբանումը տալուց: Ժամը 22 :00-ի սահմաններում զորամասի տարածքում զինվորի նկատմամբ «ինքնադատաստան» է սկսվել: Նրան ծեծել էին: Սամվելն, այլ ելք չգտնելով, վազել էր դեպի զորանոց, որտեղ վերոհիշյալ զինծառայողները շարունակել էին նրան ծեծել: Նա փախել էր զորանոցից, վազել դեպի հսկիչ անցագրային կետ, բայց ուշագնաց էր եղել»,- գրում է թերթը:
Ըստ դատավճռի` ծեծի ու ստորացումների պատճառով Ս.Խաչատրյանը հայտնվել է հոգեկան ճնշված ու նվաստացած վիճակում, որի արդյունքում` հաջորդ օրը` հոկտեմբերի 3-ին, կախվելու եղանակով ինքասպանություն է գործել:
Դատարանում յոթ ամբաստանյալներից և ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչել: Սակայն դատարանը նրանց առաջադրված մեղադրանքները հաստատված է համարել:
Ըստ դատավճռի` Ռ.Մկրտչյանը դատապարտվել է 7 տարվա, Տ.Համբարձումյանը, Ա.Հովհաննիսյանը, Գ.Հարությունյանը, Ծ.Բարսեղյանը` 5-ական տարվա, Ա.Սարգսյանը և Դ.Ղազարյանը` 4 տարի 6 ամսվա ազատազրկման:
Վերաքննիչ բողոքներում ամբաստանյալները դատարանից խնդրել են ավելի մեղմ պատիժ սահմանել, իսկ Ռ.Մկրտչյանի շահերի պաշտպանը խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, ինչը վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է և առաջին ատյանի դատարանի դատավճիռը Ռ. Մկրտչյանի մասով թողնվել է անփոփոխ: Ռ.Մկրտչյանի շահերի պաշտպանը հայտարարել է, որ դիմելու է Վճռաբեկ դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ