Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Կիսամերկ թուրքի «սոված հայացքը» տեսնելուց հետո... 03/21/2013   12:50  |  ԳՈՐԾ #

Թուրքիայում սեռական շահագործման ենթարկված անչափահաս աղջկա` Մոնիկա Գրիգորյանի (անունը փոխված է) դատաքննական ցուցմունքի համաձայն` «Առաջին անգամ ինքն այն ժամանակ է հասկացել, որ պետք է զբաղվի մարմնավաճառությամբ, երբ կիսամերկ տղամարդը «սոված հայացքով» մոտեցել է իրենց»: Ի դեպ, ըստ ամբաստանյալ Լուսինե Ներսիսյանի դատաքննական ցուցմունքի, Թուրքիայի Մարմարիս քաղաքում գտնվող հյուրանոցի լողավազանում Մոնիկան սեռական հարաբերություն է ունեցել հյուրանոցի աշխատակցի հետ, որի պատճառով իրենց դուրս են հանել հյուրանոցից և իրենք տեղափոխվել են մեկ այլ հյուրանոց: «Խայտառակություն» բառն այս դեպքում, կարծում ենք, շատ մեղմ է…

Թրաֆիքինգի առնչությամբ հարուցված քրեական գործով համեմատաբար վերջերս կայացված դատավճիռն իր մանրամասներով մեկ անգամ ևս առիթ է մտորելու, որ մեր հասարակության մեջ բարոյական արժեհամակարգը լրջորեն խաթարված է: 25 տարի առաջ այսպիսի պատմություն, որը, ցավոք, մեր օրերում եզակի չէ, դժվար էր նույնիսկ երևակայել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Մ. Պապոյան) 18.12.2012թ. դատավճռում ներկայացված է Երևանի բնակիչ, 1970թ. ծնված Լուսինե Ներսիսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, որը ներկայացնում ենք սոսկ մասնակիորեն: Ըստ այդմ, նա արտերկրում բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստումներով, խարդախությամբ, պոռնկության շահագործման դիտավորությամբ 2010-2011թթ. Հայաստանի հավաքագրել է երեխայի և ՀՀ քաղաքացիների, որոնց փոխադրել է Թուրքիա, ուր օգտագործելով ետդարձի ճանապարհածախսի գումար չունենալու, անձնագրերն իրենց մոտ չլինելու առումով վերջինների մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նյութական օգուտ ստանալով, նրանց ենթարկել է սեռական շահագործման:

Մասնավորապես` Լ. Ներսիսյանը Թուրքիայում մոդելավորողի, վարսահարդարի և բնակարանների մաքրությամբ զբաղվողի բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստումներով, խարդախությամբ, պոռնկության շահագործման նպատակով 2010 թ. Երևանում նախ հավաքագրել է նույն քաղաքի բնակչուհիներ Էմմա Ավդալբեկյանին և երեխայի` անչափահաս Մոնիկա Գրիգորյանին (թրաֆիքինգի զոհերի անուն-ազգանունները փոխված ենք ներկայացնում):

Այնուհետև, ինչպես պարզվել է նախաքննությամբ, Լ. Ներսիսյանը 2010թ. օգոստոսի 7-ին և 11-ին կազմակերպել է Է. Ավդալբեկյանի և Մ. Գրիգորյանի տեղափոխումը Թուրքիայի Մարմարիս քաղաք, որտեղ օգտագործելով նրանց կողմից ետդարձի ճանապարհածախսի գումար չունենալու, ինչպես նաև անձնագրերն իրենց մոտ չլինելու առումով վերջինների մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նյութական օգուտ ստանալու նպատակով 2010 թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին նրանց ենթարկել է սեռական շահագործման` ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և տիրանալով դրանից գոյացած գումարներին:

Տուժող Է. Ավդալբեկյանի դատաքննական ցուցմունքի համաձայն` ինքը Լ. Ներսիսյանի հետ ծանոթացել է հագուստի առևտրով զբաղվելու ընթացքում: Լուսինեն իմացել է, որ ինքն իր ամուսնու հետ խնդիրներ ունի, ինչի պատճառով նա իրեն առաջարկել է գնալ Թուրքիա աշխատելու: Լուսինեն ասել է, որ այնտեղ շատ ռեստորաններ կան, որտեղ կարող են աշխատել, և այդ նպատակով ինքը նրա հետ գնացել է Թուրքիա: Այնտեղ ինքը կարող էր աշխատել վարսահարդար, մերսող, դերձակ և նույնիսկ սպասք լվացող: Լուսինեի հետ եղել են երկու աղջիկ և մեկ տղա: Աղջիկներից մեկը եղել է նրա դուստրը` Նարեն, մյուսը` դստեր ընկերուհին` Մոնիկան, իսկ տղամարդը եղել է Լուսինեի ամուսինը` Ռուստամը: Սկզբում Լուսինեն ասել է, որ Ռուստամը գալիս է, որպեսզի հետևի աղջիկներին, իսկ հետո ասել է, որ աղջիկներին բերել է Երևան քաղաքի Ծերեթելի փողոցից: Մարմարիս քաղաքում իր մոտ գումար չի եղել, քանի որ իր մոտ եղած վերջին գումարով ինքը մինչ այդ վճարել է Ստամբուլում գտնվող հյուրանոցի համար: Այդ մասին տեղյակ է եղել նաև Լուսինեն:

Մարմարիս քաղաքում գտնվելու սկզբնական շրջանում մարմնավաճառությամբ զբաղվելու համար, դարձյալ ըստ նույն ցուցմունքի, Լուսինեն ուղարկել է Նարեին և Մոնիկային: Որոշ ժամանակ հետո, երբ ինքն ու Ռուստամը միայնակ են եղել, Ռուստամն իրեն ասել է, որ Լուսինեն իրեն մարմնավաճառի աշխատանք է առաջարկելու, որից ինքը չի կարող հրաժարվել, քանի որ, եթե ինքը Լուսինեի «դուդուկի տակ չպարի››, ապա նա իր «գլուխը կուտի››: Այդ ժամանակ ինքը չէր կարող ետ վերադառնալ, քանի որ գումար չի ունեցել, և պետք է նրա ուզածով շարժվեր: Լուսինեին անընդհատ հարցրել է աշխատանքի մասին, սակայն նա պատասխանել է, որ աշխատանք չկա: Ի վերջո, Լուսինեն իրեն մարմնավաճառի աշխատանք է առաջարկել: Նրա ու Ռուստամի զրույցներից, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում նրանց պոռթկումներից ինքը վախեցած և սարսափած է եղել, որի պատճառով մտածել է, որ ավելի լավ է շարժվի Լուսինեի ուզածով, մինչև նրա պարտքերը մարի ու փախչի այդտեղից: Ըստ Է. Ավդալբեկյանի, այլ ելք չունենալու պատճառով է զբաղվել է մարմնավաճառությամբ, որպեսզի կարողանա Թուրքիայից ետ վերադառնալ, իսկ մինչ այդ մարմնավաճառությամբ չի զբաղվել, և Լուսինեն տեղյակ է եղել, թե յուրաքանչյուր անգամ ինքն ինչպիսի հոգեվիճակի մեջ է հայտնվել: Մարմնավաճառությամբ զբաղվելու համար հաճախորդներին գտել է Լուսինեն:

Տուժողի նույն ցուցմունքի համաձայն` Լուսինեն նստել է սրճարանում, իսկ իրեն ուղարկել մարմնավաճառությամբ զբաղվելու, որպեսզի գումար վաստակեն: Իր կողմից մեկ անգամ մարմնավաճառությամբ զբաղվելու դիմաց Լուսինեն հաճախորդից վերցրել է 100 թուրքական լիրա, որից իրեն տվել է ընդամենը 50 լիրա: Յուրաքանչյուր օր ինքը մարմնավաճառությամբ պետք է զբաղվեր երկու անգամ, որպեսզի հյուրանոցի գումարը` 75 լիրան կարողանար վճարել: Իր աշխատած գումարներով Լուսինեն պետք է մեքենա գներ: Վերադառնալու համար իրեն գումար է անհրաժեշտ եղել, սակայն այդքան գումար չի ունեցել, իսկ իր այդ վիճակի համար ոստիկանություն չի դիմել` թուրքերեն չիմանալու պատճառով: Թուրքիայում ինքը մարմնավաճառությամբ զբաղվել է մոտ մեկ ամիս, որից հետո վիզայի ժամկետը լրանալու պատճառով վերադարձել է Թբիլիսի:

Ըստ Է. Ավդալբեկյանի ցուցմունքի, Թուրքիայում Մոնիկան ու Նարեն նույնպես զբաղվել են մարմնավաճառությամբ:

Տուժող Մոնիկա Գրիգորյանի դատաքննական ցուցմունքի համաձայն` ինքը ծնվել է 1993թ. հունվարի 1-ին, սակայն 16 տարեկանից ունեցել է սեռական հարաբերություններ: Իր ընկերուհի Նարեի միջոցով ծանոթացել է նրա մոր` Լուսինե Ներսիսյանի հետ, մոտ 4 ամիս ապրել է Լուսինեի տանը: Լուսինեն իրեն առաջարկել է իր հետ գնալ Թուրքիա և 1000 ԱՄՆ դոլար աշխատավարձով զբաղվել տան մաքրությամբ: Քանի որ գտնվել է սոցիալապես անապահով և ծանր վիճակում, ինչին, ի դեպ, Լուսինեն տեղյակ է եղել, համաձայնել է նրա հետ գնալ Թուրքիա: Ըստ տուժողի, ինքը հավատացել ու վստահել է Լուսինեին, քանի որ նրան շատ է սիրել ու հարգել: Այդ ժամանակ իր 17 տարին նոր է լրացած եղել, որի մասին Լուսինեն նույնպես տեղյակ է եղել:

Տուժողը հայտնել է նաև, որ 2009 թ. հունիսին Հայաստանից Թուրքիա գնացել են ինքը, Լուսինեն, Ռուստամն ու Նարեն, Թուրքիա գնալու իր ճանապարհածախսը կատարել է Լուսինեն` պայմանով, որ ինքն այնտեղ պետք է աշխատեր ու ետ վերադարձներ այդ գումարը: Երբ իրենք գնացել են Թուրքիա, պարզվել է, որ այնտեղ ինքը պետք է մարմնավաճառությամբ զբաղվի, այլ ոչ թե տների մաքրությամբ: Իր անձնագիրը եղել է Լուսինեի մոտ, բացի այդ, ինքը գումար չի ունեցել և թուրքերեն չի իմացել, ինչի պատճառով էլ չի կարողացել Թուրքիայից վերադառնալ և ստիպված զբաղվել է մարմնավաճառությամբ: Թուրքիայի Մարմարիս քաղաքում իրենք բնակվել են հյուրանոցում:

Ըստ Մ. Գրիգորյանի ցուցմունքի, իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու առաջարկն անելուց հետո, Լուսինեն ասել է, որ եթե չի ցանկանում մարմնավաճառությամբ զբաղվել, կարող է ետ վերադառնալ, սակայն նա իր անձնագիրն իրեն ետ չի տվել: Իր աշխատած ողջ գումարները եղել են Լուսինեի մոտ, և բոլոր ծախսերը հոգացել է նա: Առաջին անգամ ինքն այն ժամանակ է հասկացել, որ պետք է զբաղվի մարմնավաճառությամբ, երբ կիսամերկ տղամարդը «սոված հայացքով›› մոտեցել է իրենց: Ի դեպ, ամբաստանյալ Լուսինե Ներսիսյանի դատաքննական ցուցմունքի համաձայն` Թուրքիայի Մարմարիս քաղաքում գտնվող հյուրանոցի լողավազանում Մոնիկան սեռական հարաբերություն է ունեցել հյուրանոցի աշխատակցի հետ, որի պատճառով իրենց դուրս են հանել հյուրանոցից և իրենք տեղափոխվել են մեկ այլ հյուրանոց: ‹‹Խայտառակություն›› բառն այս դեպքում, կարծում ենք, շատ մեղմ է…

Մ. Գրիգորյանը դատարանին հայտնել է նաև, որ Մարմարիս քաղաքում գտնվելու յուրաքանչյուր օր ինքը զբաղվել է մարմնավաճառությամբ, յուրաքանչյուր մարմնավաճառության համար Լուսինեին վճարել են 150 լիրա կամ 100 դոլար, իսկ յուրաքանչյուր օր մարմնավաճառությամբ զբաղվել է մինչև 12 անգամ: Մարմնավաճառության դիմաց ստացած գումարներից Լուսինեն իրեն որևէ գումար չի տվել` պատճառաբանելով, որ իր վիրահատության համար գումարներ է ծախսել, և դեռ Մոնիկան է իրեն 1000 դոլար պարտք: Այդ վիրահատությունից մոտ երկու օր հետո ինքը կրկին զբաղվել է մարմնավաճառությամբ, քանի որ ետ վերադառնալու համար գումար չի եղել: Թուրքիայում ինքը բջջային հեռախոս չի ունեցել, իսկ հարազատներին զանգահարել է Լուսինեի հեռախոսով` նրա ներկայությամբ: Լուսինեն իր նկատմամբ բռնություն չի գործադրել, չի սպառնացել, սակայն հայհոյել է:

Տուժող Մ. Գրիգորյանը հայտնել է նաև, որ սկզբում Էլմիրան Թուրքիայում պետք է աշխատեր վարսահարդար, սակայն զբաղվել է մարմնավաճառությամբ, որի մասին նա ևս, մինչ Թուրքիա գնալը, չի իմացել, և այնտեղ մնացել ու մարմնավաճառությամբ զբաղվել է ոչ կամովին: Նարեն նույնպես զբաղվել է մարմնավաճառությամբ: Մոտ երկու ամիս Թուրքիայում մնալուց հետո իրենք վերադարձել են Հայաստան, քանի որ լրացել է իրենց վիզայի ժամկետը: Ետ վերադառնալու ճանապարհին, Վրաստանում Լուսինեն գնել է ավտոմեքենա:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Լուսինե Ներսիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը որևէ մեկին չի հավաքագրել ու տեղափոխել Թուրքիա, որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, որևէ մեկի անձնագիրը չի վերցրել ու պահել, ինչպես նաև որևէ մեկին չի ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ: Սակայն դատարանը մտացածին է համարել ամբաստանյալ Լուսինե Ներսիսյանի վերոնշյալ ցուցմունքները և մի շարք փաստերի հիման վրա եզրահանգել, որ Լուսինե Ներսիսյանը պոռնկության շահագործման նպատակով, խաբեության և վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու և աշխատավարձ ստանալու խոստման միջոցով ՀՀ-ում հավաքագրել է Էմմա Ավդալբեկյանին և 18 տարին չլրացած Մոնիկա Գևորգյանին, որից հետո` 2010 թ. օգոստոսին նրանց փոխադրել Թուրքիա, ուր մինչև 2010 թ. հոկտեմբեր ենթարկել է պոռնկության շահագործման:

Դատարանն իր հիշյալ դատավճռով Լուսինե Ներսիսյանին Էմմա Ավդալբեկյանի և Մոնիկա Գևորգյանի դրվագներով մեղավոր է ճանաչել մինչև 2011թ. ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 132.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Տեղեկացնենք նաև, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Սերգեյ Չիչոյան) 15.03.2013թ. որոշմամբ ամբաստանյալի պաշտպանի և մեղադրողի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են և առաջին ատյանի դատարանի հիշյալ դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]