ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դանակահարված, բայց կենդանի վարորդին նետել են BMW-ից 03/20/2013 12:57 | Քրեական խրոնիկոն
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) ամբաստանյալի աթոռին են հայտնվել Գյումրիի բնակիչ Արմեն Պապիկյանը և Երևանի բնակիչ Վարուժան Ավետիսյանը, իսկ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Հակոբ Թարվերդյանը և Իջևան քաղաքի բնակիչ Կարեն Գրիգորյանը` նույն հանցանքի նախապատրաստման համար (ՀՀ քր. օր.-ի 35-175-րդ հոդված):
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արմեն Պապիկյանը գործել է Վարուժան Ավետիսյանի հետ խմբի կազմում: Հակոբ Թարվերդյանի և Կարեն Գրիգորյանի օժանդակությամբ տաքսու վարորդից ավազակությամբ գույք հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով, 2012թ. հոկտեմբերի 25-ին նախապես իր հետ վերցնելով խոհանոցային դանակ և ատրճանակի տեսքով կրակայրիչ, «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Վարդանանք» ռեստորանային համալիրի մոտ:
Ըստ քրեական գործի նյութերի, Ա. Պապիկյանն այստեղ ատրճանակի տեսքով կրակայրիչը փոխանցել է Վարուժան Ավետիսյանին, իսկ դանակը պահել է իր մոտ: Դրանից հետո նա Վ. Ավետիսյանի հետ կանգնել է ճանապարհին տաքսի կանգնեցնելու նպատակով, իսկ Կարեն Գրիգորյանը և Հակոբ Թարվերդյանը ավազակության կատարման ժամանակ առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով, իրենց կողմից կանգնեցված ավտոմեքենային հետևելու համար մնացել են իր ավտոմեքենայում: Կանգնեցնելով Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Վաչագան Արշակյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի, 31 ՕՏ 365 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենան, Ա. Պապիկյանը վարորդին պատվիրել է իրենց տանել Արտաշատ քաղաք:
Ընթանալով Երևան-Երասխ մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածով, ժամը 21:30-ի սահմաններում Վարուժան Ավետիսյանն իր մոտ եղած ատրճանակի տեսքով կրակայրիչը որպես ատրճանակ պահել է Վ. Արշակյանի գլխին` սպառնալով գործադրել նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն, իսկ Ա. Պապիկյանը պահանջել է ոսկեղեն և գումար: Սակայն Վ. Արշակյանը սկսել է դիմադրություն ցույց տալ, որի ժամանակ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, Վ. Ավետիսյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Վ. Արշակյանի գլխին, իսկ Ա. Պապիկյանն իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Վ. Արշակյանի որովայնին և աջ ազդրին, նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այնուհետև նրան կենդանի վիճակում դուրս նետելով ավտոմեքենայից, հափշտակել է Վ. Արշակյանի 4 255 000 դրամ արժեքով հիշյալ ավտոմեքենան և սրահում գտնվող 3000 դրամ արժողության «Ֆիլիպս» տեսակի բջջային հեռախոսը, ապա հեռացել դեպքի վայրից:
Հափշտակված ավտոմեքենայի վառելանյութը վերջանալու պատճառով այն թողել են Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի կենտրոնական ճանապարհին և գնացել նույն գյուղում բնակվող Հակոբ Թարվերդյանի ծանոթ Նարինե Գրիգորյանի տուն, որտեղ հանդիպելով Կարեն Գրիգորյանին և Հակոբ Թարվերդյանին, միասին մեքենայով վերադարձել են ճանապարհին թողած Վ. Արշակյանի ավտոմեքենայի մոտ` այն գազով լիցքավորելու, ապամոնտաժելու ու մաս-մաս վաճառելու համար այլ վայր տեղափոխելու նպատակով, սակայն այդ ավտոմեքենայի մոտ տեսնելով ոստիկաններին, հեռացել են` իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չհասցնելով: Դատարանում մեղադրանքի հաստատման դեպքում ամբաստանյալներին սպասվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից