ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակյան. Փորձ է արվում ևս մեկ անգամ մշակել հայտարարության տեքստը 03/20/2013 14:57 | ԼՐԱՀՈՍ
Հետընտրական զարգացումների վերաբերյալ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու հարցը դեռևս քննարկման փուլում է: Ինչպես լրագրողներին այսօր հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, փորձ է արվում ևս մեկ անգամ մշակել հայտարարության տեքստը` ընդգծելով, որ ովքեր կցանկանան, կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները:
Ըստ նրա, եթե խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը չցանկանան մասնակցել կամ լինեն լուրջ առարկություններ, բնականաբար, արտահերթ նիստ չի գումարվի: «Առաջարկներն ստացվել են իրենցից, մենք էլ ոչ թե համաձայնվել ենք, այլ ավելի գրագետ մոտեցում ենք ցույց տվել»,-նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ հայտնել էր, ԱԺ-ի մարտի 18-ի նիստում` ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ հետընտրական լարված իրավիճակը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցությունները ինքը ձախողված չի համարում:
«Ես այսօր էլ եմ պատրաստ քննարկել այն հարցերը, որոնք ձեր կողմից ներկայացված են: Ուղղակի մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստ գումարելուն և հարցը քննարկելուն, այլ մենք առաջարկ ենք արել այդ ձեր ներկայացրած հարցերից մեկի մեջ փոփոխություն անել: Բացի ձեզանից, բոլոր մյուս խմբակցությունները, որ մասնակցել են բանակցություններին, համաձայնվել են, դուք չեք համաձայնվել, դրա համար հետաձգվել է իմ առաջարկը: Ես հիմա էլ եմ պատրաստ և նորից եմ հորդորում բոլոր խմբակցություններին և քաղաքական ուժերին, որ ներկայացված են խորհրդարանում, հավաքվենք, մեկ անգամ ևս քննարկենք»,-հայտարարել էր ԱԺ նախագահը:
Ի պատասխան այս առաջարկին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք այլևս այդ բանակցություններին չեն մասնակցելու. «Որովհետև մենք էինք նախաձեռնել, դուք կարող էիք ուղղակի մերժել մեր ներկայացրած նախագիծը արտահերթ նիստում և ինքներդ ներկայացնեիք, թե այս լարված իրավիճակում ինչպիսի լուծումներ եք տեսնում, ինչ կարող է անել խորհրդարանը»:
Հաջորդ օրը կայացած հերթական խորհրդակցությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, նշելով, որ իշխող կուսակցության կողմից ներկայացվել է հայտարարության նախագիծ, որը բացարձակ որևէ լուծում չի պարունակում ընդդիմության կողմից նախորդ խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի` սեղմ ժամկետներում բարեփոխել ընտրական համակարգը և անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, ուղղությամբ: «Միայն մշուշոտ ձևակերպումներ հնարավոր սահմանադրական և ընտրական համակարգի բարեփոխումների մասին»,-հայտարարեց Լ.Զուրաբյանը:
«Եթե իշխող կուսակցությունը նպատակ ունի քաղաքական ճգնաժամի լիցքաթափման ուղղությամբ երկրի քաղաքական ուժերի հետ հասնել փոխզիջումային համաձայնությունների, ապա ներկայացված առաջարկն ուղղակի ծաղր է ընդդիմադիր ուժերի ու հասարակության նկատմամբ և կարող է նշանակել միայն այն, որ իշխող կուսակցությունը փորձում է ստեղծել ընդդիմության հետ երկխոսելու և բանակցելու պատրանք»,- ընդգծեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից