ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Մուկուչյանն ու Նիկոլ Փաշինյանը` դաստիարակության և ընտրությունների մասին 03/19/2013 14:23 | ԼՐԱՀՈՍ
«Ես մեկ անգամ ևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից նշում եմ, որ 2012թ.-ի մայիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններն իրականացվել են Ընտրական օրենսգրքի պահանջների լիակատար պահպանմամբ»,- Ազգային ժողովի մարտի 19-ի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` ամփոփելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ բավականին բուռն ընթացած հարցուպատասխանը:
Տ.Մուկուչյանը, ով նախօրեին ԱԺ-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ԿԸՀ-ի հաղորդագրությունը, այսօր շարունակեց պատասխանել պատգամավորների հարցերին:
Ընդդիմադիր պատգամավոր Ն.Փաշինյանը ԿԸՀ-ի նախագահին և հանձնաժողովին մեղադրեց թե խորհրդարանական և թե նախագահական ընտրությունները կեղծելու մեջ, համոզմունք հայտնելով, որ դրանց օրինակով կեղծվելու են նաև Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները:
Սրան ի պատասխան` ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ իր դաստիարակությունը թույլ չի տալիս կոպիտ արձագանքելու: Նա ընդգծեց, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ տրված որակումները, ըստ էության, չեն տարբերվում նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության եզրակացություններից: «Հետևաբար` դրանց վերաբերյալ նման ծայրահեղական մոտեցում դրսևորելը, անկեղծ ասած, անհասկանալի է»,-նշեց նա:
Ըստ Տ.Մուկուչյանի, ինչ վերաբերում է ապագայի հետ կապված դատողություններին, ապա մեկ անգամ ևս ցանկանում է նշել, որ «անընկալելի է, երբ դեռևս գործընթացը չսկսված», մեղադրանքներ են հնչում ընտրությունները կեղծելու վերաբերյալ. «Ես, համենայնդեպս, պարտավոր եմ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ տածել հարգանք և երբևէ չմտածել, որ որևէ քաղաքական ուժի կողմից նշանակված հանձնաժողովների անդամները հանցագործներ են»:
«Եթե Ձեզ թվում է, թե այդ շուտասելուկ բառակույտով տպավորություն եք թողնում, Դուք չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում` Ձեր դաստիարակությունը հերիքում է, որպեսզի Դուք Ազգային ժողովի ամբիոնից մի ամբողջ ժողովրդի և հասարակության ստեք և սուտ փաստեր ներկայացնեք: Ասում եք` դիմումներ ներկայացնեն, մամուլի հրապարակումներին եք հետևել, բայց ինչո՞ւ չեք գրել այս հաշվետվության մեջ, որ մի բնակարանի վրա գրանցվել է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող 100 և ավելի մարդ»,-արձագանքեց Ն.Փաշինյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև ԿԸՀ նախագահի վկայակոչած Սահմանադրական դատարանի որոշումներին, ըստ որոնց ընտրական վեճերի քննարկման արդյունքներով անփոփոխ են թողնվել ընտրական հանձնաժողովների վիճարկված բոլոր որոշումները. «Սահմանադրական դատարանը դեռ պետք է իր հարգանքը վաստակեր: Այսօր արգահատելի մարմին է Սահմանադրական դատարանը: Ես պատրաստ եմ ապացուցել իմ ամեն ասած խոսք»: Պատգամավորը բանավեճի հրավիրեց ԿԸՀ նախագահին, նշելով, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով ապացուցել ԱԺ ամբիոնից հնչեցրած ամեն բառի ճշմարտությունը և Տ.Մուկուչյանի «ասածների կեղծիք և ստահոդ լինելը»:
ԿԸՀ նախագահն էլ իր հերթին հայտարարեց, որ ծանոթ է այս գործելաոճին, ՍԴ-ում փաստերը նենգափոխված ներկայացնելուն, այդ իսկ պատճառով ավելորդ է համարում հիմնավորումներ ներկայացնելը, որը կփոխի պատգամավորի «կարծրատիպ դարձած տեսակետը կամ կարծիքը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից