Թեմաներ
Երկուշաբթի 11 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/18/2024   19:19 Վայոց ձորում կողաշրջվել է 28,5 տոննա պանելային արևային համակարգ տեղափոխող բեռնատարը 11/18/2024   19:17 Արգիշտի Քյարամյանն անցկացրել է իր վերջին խորհրդակցությունը՝ ՔԿ նախագահի պաշտոնում. ինչ մեսիջ է հղել աշխատակիցներին (տեսանյութ) 11/18/2024   19:02 Ամերիկացի սենատորները Բաքվում հայտարարել են, որ սատարում են Հայաստանին և պաշտպանում հայերի՝ ԼՂ վերադառնալու իրավունքը 11/18/2024   18:59 «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին 11/18/2024   18:56 Դատավորներ են նշանակվել 11/18/2024   18:52 Ոչ թե կառույցների ղեկավարներն են ձախողել, այլ Փաշինյանը՝ որպես կառավարիչ. Արմեն Բաղդասարյան 11/18/2024   18:46 Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ 11/18/2024   18:40 Մատվիեկոն մտադիր է եկող տարի Հայաստան այցելել 11/18/2024   18:34 Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը 11/18/2024   18:32 Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Կուբայի արտակարգ եւ լիազոր դեսպանին 11/18/2024   18:32 Որ բույրերն են բարձրացնում տրամադրությունը 11/18/2024   18:28 «Ընկեր ջան, գինի լից» երգի հիշատակությունը վկայություն է իշխանության վախերի և թիրախների մասին 11/18/2024   18:20 «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները 11/18/2024   18:04 Ռուսաստանը պետք է ցուցադրական միջուկային հարված հասցնի ԱՄՆ-ին. Պետդումայի պատգամավոր 11/18/2024   17:52 Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործով դատական նիստը՝ ուղիղ 11/18/2024   17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 11/18/2024   17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան 11/18/2024   17:26 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/18/2024   17:08 ԵՄ-ն ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները 11/18/2024   16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին 11/18/2024   16:50 ՀԱՄԱՍ-ը հերքում է շարժման քաղբյուրոյի՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը 11/18/2024   16:30 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ժպ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 11/18/2024   16:07 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց 11/18/2024   16:04 Արմեն Աշոտյանի գործով դատախազը պահանջում է կրկին կալանավորել Աշոտյանին, պաշտպանները՝ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց 11/18/2024   16:01 Գնացքը առանց ազդանշան տալու մոտեցել է ու բախվել ավտոմեքենային. վարորդը գլխի ու բազմաթիվ այլ վնասվածքներ է ստացել, իսկ ՔԿ-ն այդպես էլ վարույթ չի նախաձեռնել. ահազանգ 11/18/2024   15:52 Խաղադաշտը քանդում են, որ 18 հարկանի շենք կառուցեն, բա երեխաները որտե՞ղ խաղան. Լարված իրավիճակ Կոմիտասի անվան պանթեոնի մոտ (տեսանյութ) 11/18/2024   15:46 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար. ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդ 11/18/2024   15:36 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 11/18/2024   15:33 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 11/18/2024   15:30 Պաշտոնները հավերժ չեն զբաղեցնում. նորմալ պրոցես է. Արմեն Խաչատրյան 11/18/2024   15:07 Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել կամ ում պիտանելության ժամկետը սպառվել է. Աննա Մկրտչյանը՝ գիշերային հրաժարականների մասին 11/18/2024   14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան 11/18/2024   14:50 Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում է .ուղիղ 11/18/2024   14:46 Սանկտ Պետերբուրգում ջերմաքարշը ռելսերից դուրս է եկել 11/18/2024   14:46 Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ 11/18/2024   14:27 Բաքուն մեծացնում է ռազմական բյուջեն ու դա պատճառաբանում, իբր, Հայաստանի «ռազմականացմամբ» 11/18/2024   14:17 Չի բացառվում, որ գնան սեփական թիմակիցներին մատաղ անելու ճանապարհով. Աբրահամյան 11/18/2024   14:16 Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայում հակամարտության «սառեցումը» ճակատային գծի երկայնքով. Պեսկով 11/18/2024   14:15 Ստուգայց է կատարվել երևանյան մի քանի ակումբներում (տեսանյութ) 11/18/2024   14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 11/18/2024   14:00 Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան 11/18/2024   13:41 Եթե Փաշինյանն իր մեղքի բաժինը չընդուներ՝ դրա մասին ԱԺ-ում և կառավարությունում չէր խոսի. Վահագն Ալեքսանյան 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/18/2024   13:22 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 11/18/2024   13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել 11/18/2024   13:18 Էրդողանը G20 գագաթնաժողովում առաջարկելու է սառեցնել Ուկրաինայում պատերազմը. ԶԼՄ 11/18/2024   13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում 11/18/2024   12:55 ՔՊ-ականները խնդիր չեն տեսնում, որ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանության անկախ ճյուղ համարվող ԲԴԽ նախագահը ևս հրաժարական է տվել 11/18/2024   12:52 ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պաշտոնապես հաստատել է իր հրաժարականի լուրը 11/18/2024   12:41 Սոնա Ղազարյանը մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին
11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/18/2024   00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ.  Համբարյան 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/18/2024   07:40 Գնում եմ առանց սկանդալի, մաղձի. Կարեն Անդրեասյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/18/2024   16:30 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ժպ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 11/18/2024   11:46 Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/18/2024   14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/18/2024   17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/17/2024   20:06 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 11/16/2024   19:45 Անցած երկու տարիներին կառավարությունը որեւէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում 11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը 11/17/2024   10:19 Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր 11/17/2024   19:12 Լատվիա - Հայաստան․ Էդուարդ Սպերցյանը բացեց հանդիպման հաշիվը 11/18/2024   15:30 Պաշտոնները հավերժ չեն զբաղեցնում. նորմալ պրոցես է. Արմեն Խաչատրյան

Խաչիկյանի գործով ամբաստանյալներից մեկը ՌԴ քաղաքացի է 03/19/2013   14:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Սոցիալական ոլորտի չարաշահումների գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանն առաջարկել էր 296 մլն դրամի գրավ՝ որից 10 մլն-ը դրամի և մնացածը անշարժ գույքի տեսքով: Մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ՝ այն գնահատելով որպես անհիմն, քրեական գործի հանգամանքներից ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներից չբխող:

Ավելի վաղ դատարանը բավարարել էր ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի պաշտպան Անդրանիկ Աբաջյանի միջնորդությունը հարազատների հետ տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու մասին:

Այսօր դատարանը ճանաչել է նաև ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի ու Արմեն Խաչատրյանի պաշտպան Վարդան Գրիգորյանի լիազորությունները՝ Հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան ներգրավելու համար էր հետաձգվել անցյալ դատական նիստը:

Դատարանը ճշտել է նաև ամբաստանյալների կենսագրական տվյալները: Ըստ այդմ, գործով 4 ամբաստանյալներ, այդ թվում՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ունեն մինչև 14 տարեկան երեխաներ, ամբաստանյալներից մեկը՝ Արմեն Խաչատրյանը ՌԴ քաղաքացի է, քիչ չեն առողջական խնդիրներ ունեցող անձինք: Մասնավորապես, ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը տառապում է սրտթոքային անբավարարությունից, սրտի իշեմիկ հիվանդությունից, օրական 5-6 անգամ դեղեր է ընդունում, իսկ ամբաստանյալ Հրանուշ Դանիելյանը՝ շաքարային դիաբետից, սակայն բոլորն էլ հայտարարեցին, որ կարող են մասնակցել դատաքննությանը:

Դատարանը կողմերին տեղեկացրեց նաև, որ գործի քննության համար Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը հինգշաբթի օրերին պատրաստ է տրամադրել իր դատական նիստերի մեծ դահլիճը:

Գործով մեղադրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:

Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Ըստ մեղադրանքի՝ Ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, Ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ծառայություն աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գևորգյանը մեղադրվում է այն բանում, որ 2006–2010թթ. ընկած Վահագն Խաչատրյանին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով կասեցված կենսաթոշակների վճարման հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ դիմումների հիման վրա, վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու, կամ ընդհանրապես չստորագրելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են մահացած և ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 267.266.819 ՀՀ դրամ գումարները:

Ծառայություն Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը մեղադրվում է այն բանում, 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ծառայության Երևանի «Արաբկիր» տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2009–2010թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 48.979.771 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ծառայության Երևանի «Էրեբունի և Նուբարաշեն» տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը մեղադրվում է այն բանում, որ 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 30.020.622 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Որպես Ծառայության «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային բաժնի, ապա «Ավան և Նոր Նորք» տարածքային բաժնի պետի տեղակալ պաշտոնավարած Արթուր Սուքիասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2007–2009թթ ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 44.691.831 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ծառայության Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2010թ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ծառայության Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի օպերատոր Հրանուշ Դանիելյանը մեղադրվում է 2010թ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով իրեց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու մեջ։

Բագրատ Մուրադյանը մեղադրվում է այն բանում, որ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։

Արմեն Խաչատրյանը մեղադրվում է այն բանում, որ Վ. Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ եղբոր՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս կնոջ քրոջ ամուսնու՝ Բագրատ Մուրադյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։


Հարակից հրապարակումներ`

13:46 19/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԽաչիկյանի գործով առաջարկել են 296 մլն դրամի գրավ
17:21 05/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց
09:20 05/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍկսվում է Վազգեն Խաչիկյանի գործով դատավարությունը
11:13 27/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով նշանակվել է դատաքննություն
12:15 17/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍոցիալական ոլորտի չարաշահումների գործն ընդունվել է դատարանի վարույթ
17:23 08/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի նկատմամբ մեղադրական եզրակացությունն արդեն հաստատված է
11:43 10/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանն այդպես էլ ցուցմունք չի տվել
17:22 28/09/2012  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել (լրացված)
20:55 04/09/2012  |  Քրեական խրոնիկոնԱխթալայի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է
14:23 01/09/2012  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել է Վազգեն Խաչիկյանի եղբայրը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]