ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան-հայցվորները հրաժարվում էին դատարանի հետ հաղորդակցվել հոտնկայս 03/19/2013 23:28 | Վարչական իրավունք
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, այսօր սկսեց, սակայն չավարտեց ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ անձինք ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայցի քննությունը: Ի դեպ, գործը դատարանը քննում է ընտրական վեճերի ընթացակարգով, ինչի դեմ հայցվորները բողոքեցին` հայտնելով իրենց անհամաձայնությունը: Այդուհանդերձ, դատարանը չփոխեց իր որոշումը:
Հայցվորներ Մարտուն Գրիգորյանը, Խաչատուր Սիրադեղյանը, Տաթևիկ Շալջյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը, Տաթևիկ Բարսեղյանը, Լենա Նազարյանը, Նարեկ Բաբայանը, Սոնա Այվազյանը, Նարինե Էսմայելը, Գայանե Բաբայանը ի սկզբանե ներկայացրած հայցով պահանջում էին վերացնել ԿԸՀ-ի մարտի 6-ի թիվ 67-Ա որոշումը և ընդունել թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումով առաջադրված պահանջները բավարարող որոշում:
Դատարանի հարցմանն ի պատասխան հայցվորներն այսօրվա դատաքննության ընթացքում հստակեցրեցին հայցի առարկան և դատարանին խնդրեցին ԿԸՀ-ի որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչել և պարտավորեցնել ԿԸՀ-ին` վարույթ հարուցել հայցվոր կողմի դիմումներով արձանագրված և ընտրողների իրավունքների և ընդհանուր բնույթի ընտրախախտումների վերաբերյալ: Միաժամանակ միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել լրագրողներին, ովքեր կարող են տեղեկություն տալ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդների կողմից արձանագրված քվեաթերթիկների լցոնման դեպքերի վերաբերյալ:
Ի դեպ այսօրվա նիստում բավական երկար ժամանակ վատնվեց ընթացակարգային հարցերի քննարկման վրա, քանի որ հայցվորները, որոնց թվում կան նաեւ իրավաբաններ, փաստաբաններ հրաժարվում էին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին դատարանի իրազեկումը լսել հոտնկայս: Մոտ 30 րոպե տեւած բանավեճից արդյունքում դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց, ապա պարտադրված եղավ այդ թվում փաստաբանների համար հրապարակել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի դատավարության մասնակիցները և այլ անձինք դատարանին դիմում են «հարգելի դատարան» խոսքով, դատական նիստում դատարանի և մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի:
Հայցի քննությունը կշարունակվի մարտի 20-ին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի մարտի 6-ի թիվ 67-Ա որոշմամբ մերժվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդների բողոքը, որով նրանք խնդրել էին անվավեր ճանաչել թ.17 ԸԸՀ-ի 6-Ա որոշումը: ԿԸՀ-ն գտել էր, որ ԸԸՀ-ն գործել է Ընտրական օրենսգրքի նորմերին համապատասխան` իր լիազորությունների սահմաններում: Միաժամանակ ԿԸՀ-ն որոշել էր բողոքով ներկայացված նյութերն ընդունել որպես հաղորդագրություն և ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը` դրանում ներկայացված փաստերն օրենքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու համար:
Նշենք, որ ԿԸՀ-ում բողոքարկվող ԸԸՀ-ի որոշմամբ մերժվել էր դիտորդների դիմումը, որով նրանք ԸԸՀ-ից խնդրել են իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ` դիտորդների կողմից արձանագրված խախտումների քննության և օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկման, այդ թվում` տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողությունների և անգործության ուղղությամբ: Նաև` միջոցներ ձեռնարկել խախտումների համար պատասխանատու անձանց, համապատասխան ՏԸՀ-ների կողմից ձեռնարկված գործողությունների և անգործության համար պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև քրեաիրավական բնույթի խախտումները ըստ ենթակայության ուղարկելու և հետամուտ լինելու ուղղությամբ:
Դիմումատուները դիտորդական առաքելություն են իրականացրել թիվ 17 ընտրատարածքի մի շարք տեղամասերում և քվեարկության ընթացքում արձանագրել մի շարք ընտրախախտումներ, նաև` դիտորդների և լրագրողների իրավունքների խախտումներ:
ԸԸՀ-ի փետրվարի 23-ի որոշմամբ դիմում-բողոքը մերժվել է, մասնավորապես, հետևյալ պատճառաբանությամբ` «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին բողոքարկում են ստորադաս հանձնաժողովի որոշումները, գործողությունները/ անգործությունը, այլ ոչ թե մեկ այլ սուբյեկտի կողմից կատարված իրավախախտումները»: Դիմումը մերժելու պատճառներից մեկն էլ այն չհիմնավորված լինելն էր:
Նշենք նաև, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդների կողմից քվեաթերթիկների լցոնման, ինչպես նաև դիտորդի և լրագրողի իրավունքների խախտման դեպքեր էին արձանագրվել նաև թ.17/05 ընտրատեղամասում, որին Սահմանադրական դատարանն անդրադարձավ իր մարտի 14-ի որոշման մեջ: ՍԴ-ն այդ տեղամասի արդյունքը համարեց ոչ հավաստի և անվավեր: Իսկ մինչ այդ, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` նշված տեղամասում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
- 11/25/2024 11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
- 11/25/2024 11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
- 11/25/2024 10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից