ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Մուկուչյան. Առաջիկայում նոր լուծումներ որոնելու անհրաժեշտություն կլինի 03/19/2013 15:46 | Ընտրական իրավունք
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակված է իր հաջորդ` ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացվելիք հաղորդագրության մեջ դարձյալ պնդել քվեարկության մասնակցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը դրոշմակնքելու ինստիտուտը հանելու առաջարկը: Այս մասին ԱԺ-ի մարտի 19-ի նիստում` պատասխանելով պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ընտրական գործընթացներում ցանկացած դրույթ, որը կոչված է հանրային վստահությանը, սակայն իրենում պարունակում է որոշակի ռիսկեր, կարող է հանգեցնել նրան, որ հանրային վստահության փոխարեն մենք արդյունքում ունենանք հանրային անվստահություն, որովհետև ինքնին թանաքանյութի հետ կապված ես բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ պրակտիկան ցույց է տալիս, որ դրանով որևէ առանցքային խնդիր, ըստ էության, չի լուծվում»,-ասաց ԿԸՀ նախագահը` ընդգծելով, որ մինչև այժմ կրկնակի քվեարկության փորձերը բացահայտվել են ոչ թե դրոշմակնքման ժամանակ, այլ շատ ավելի շուտ` ընտրողների ցուցակում տվյալ անձանց դիմաց ստորագրության առկայության շնորհիվ:
Նա նշեց նաև, որ նախորդ ընտրությունների ժամանակ կար խնդիր` այդ թանաքանյութի շուտ անհետացման հետ կապված: Վերջին համապետական ընտրությունների ժամանակ եղավ «ճիշտ հակառակը` այս դեպքում ունեցանք անօրինական միջամտության այլ դեպք, երբ սկսեցին անձնագրի էջերը տարբեր նյութերով մաքրել»:
Տ.Մուկուչյանն ընդգծեց, որ այս հարցում առաջիկայում նոր լուծումներ որոնելու անհրաժեշտություն կլինի, քանզի քաղաքացիներից շատերն արդեն ունենալու են «անհատակացնող քարտեր, իսկ անհատակացնող քարտն իր ձևով ու բովանդակությամբ այնպիսին է, որ դրա վրա որևէ դրոշմակնքում կիրառելն, ըստ էության, անհնար կլինի»:
Անդրադառնալով ԿԸՀ-ի առաջարկին` որպես ընտրակաշառքի դեմ արդյունավետ պայքարի միջոց օրենսդրական կանոնակարգմանը, ըստ որի ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողներն ազատվեն քրեական պատասխանատվությունից, Տ.Մուկուչյանը նշեց. «Դա, ըստ էության, վերաբերում է ոչ դասական կաշառքի եղանակով տվողին, այլ վերաբերում է քաղաքացիներին, որոնք հանդիսանում են բաժանված կաշառքի հասցեատերը, որպեսզի խրախուսվի քաղաքացիների կողմից ակտիվ կերպով այդ մասին հաղորդելը»: Տ.Մուկուչյանի պարզաբանմամբ, խնդիրը վերաբերում նրան, որ, եթե «քաղաքացին ստանում է ընտրակաշառք, ապա ինքը որոշակի առումով դրսևորի շահագրգռվածություն և հայտնի այդ մասին»: «Հակառակ պարագայում` կաշառք տվողի համար տվյալ իրավահարաբերության մեջ ուղղակի անընկալելի կլիներ նման նորմի նախատեսումը»,-նշեց նա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից