ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ պատգամավորները` ստեղծված հետընտրական իրավիճակից դուրս գալու ուղիների մասին 03/19/2013 21:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Արատավոր ավանդույթ է ձևավորվել մեր երկրում. ամեն անգամ ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունները սկսում են խոսել հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ողջամիտ փոխզիջումների անհրաժեշտության մասին, իսկ ընդդիմության պահանջը՝ նոր, արդար ընտրություններ անցկացնելու մասին, համարում մաքսիմալիստական»,- այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նշեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Ըստ ՀԺԿ նախագահի, ոչ թե պետք է ամեն «կեղծված ընտրությունից հետո քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը, այլ պարզապես հարկավոր է կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ՝ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով»: «Ի վերջո պետք է հասկանալ, որ ամեն մի կեղծված ընտրություն ետ է շպրտում երկիրը, խորացնում հասարակության բարոյալքումը, նպաստում արտագաղթի աճին»,- մասնավորապես ասաց նա:
Հետընտրական իրավիճակին և այն հաղթահարելու հնարավոր լուծումներին իրենց հայտարարություններում անդրադարձան գրեթե բոլոր պատգամավորները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, մասնավորապես, հայտարարեց, որ եթե նա գտնում է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է լուծել «մերժված առաջարկությունները կրկին անգամ փակ ծրարով հրապարակ հանելու, Րաֆֆիին անպարկեշտ արտահայտությունների մեջ մեղադրելու, ինչպես նաև հացադուլավորին սոված և հիվանդ որակավորելու և նրա հետ զրույցի պատրաստ չլինելու մեջ», ապա ինքը վստահորեն կարող է ասել, որ Սերժ Սարգսյանը իրապես չի պատկերացնում, թե ինչ է կատարվում երկրում և ինչի կարող է հանգեցնել նրա դիրքորոշումը:
«Առավել քան վստահ եմ, որ այս իրավիճակը պետք է հարթել միմիայն համապարփակ քաղաքական օրակարգի առկայությամբ երկխոսության միջոցով, բայց այդ օրակարգը և առաջարկությունները պետք է համարժեք լինեն ստեղծված իրավիճակին և հաղթողը պետք է լինի մեկը՝ պետությունը»,- ընդգծեց Ռ.Հակոբյանը` հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր կողմնակիցները կողմ են բաց քննարկումներին և երկխոսության միջոցով համապարփակ լուծումներ գտնելուն:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ համոզմունք հայտնեց, որ «ուլտիմատումը, դիմակայության սրումը, զիջումների չգնալու արտահայտությունները մեզ որևէ տեղ չեն տանելու, ավելի են խորացնելու հասարակության, իշխանության և քաղաքական ուժերի միջև անջրպետը»:
«Եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը լիցքաթափել, նվազեցնելու ենք երկիրը զարգացնելու հնարավորությունները, ունենալու ենք անտարբերություն, հիասթափություն, արտագաղթ, որը համազգային, համապետական լուրջ խնդիր է»,-մասնավորապես հայտարարեց դաշնակցալան պատգամավորը` ընդգծելով, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքական համաձայնության դեպքում:
Ա.Վարդանյանը նշեց նաև, որ ՀՅԴ-ն ունի ճանապարհային քարտեզ, որը, մասնավորապես, ենթադրում է մեկ տարվա ընթացքում արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը, գնալ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, բացառել կրկնակի քվեարկությունները, 2-2,5 տարվա ընթացքում անցկացնել սահմանադրական հանրաքվե, փոխել Սահմանադրությունը, գնալ նոր խորհրդարանական ընտրությունների և ձևավորել ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ, որում ընդդիմությունը կունենա իշխանությանը վերահսկելու գործուն լիազորություններ:
ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ, մասնավորապես, հայտարարեց. «Ո’չ հանրահավաքներով, ո’չ էլ հացադուլներով հայ հասարակությանն այլևս զարմացնել չես կարող։ Զարմացնել կարող ես, թերևս, միայն հստակ ասելիքով։ Փաստ է, որ ասելիքի ու ծրագրերի բացակայությունը հյուծում է քաղաքական օրգանիզմը, ինչին այսօր մենք ականատես ենք ընդդիմադիր բևեռում»։
Ըստ հանրապետականի, ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսը «տվեց հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, միաժամանակ այն քաղաքական ազնվության և անկեղծության դրսևորում էր»։ «Հայտնի է, որ ազնիվ ու անկեղծ կարող է լինել միայն ուժեղը»,-հայտարարեց նա։
Հեռակա կարգով դիմելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` երիտասարդ պատգամավորն ասաց. «Ով՝ ով, գոնե Դուք, պարոն Հովհաննիսյան, պետք է իմանայիք, որ ընդունված չէ մի բան մտածել, երկրորդ բանը հայտարարել հանրահավաքներին, երրորդի շուրջ փորձել բանավիճել, չորրորդը պատմել թիմակիցներին։ Ազնվությունն ու անկեղծությունն ավելի մեծ արժեքներ են»։ Նա հավելեց նաև. «Առիթից օգտվելով՝ միանում եմ բոլոր հորդորներին և դիմում Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրանքով դադարեցնել հացադուլը»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից