ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանը կլսի դիտորդների հայցն ընդդեմ ԿԸՀ-ի 03/18/2013 00:19 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ վարչական դատարանը քննության կառնի ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ անձանց հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Հայցվորներ Մարտուն Գրիգորյանը, Խաչատուր Սիրադեղյանը, Տաթևիկ Շալջյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը, Տաթևիկ Բարսեղյանը, Լենա Նազարյանը, Նարեկ Բաբայանը, Սոնա Այվազյանը, Նարինե Էսմայելը, Գայանե Բաբայանը պահանջում են վերացնել ԿԸՀ-ի մարտի 6-ի թիվ 67-Ա որոշումը և ընդունել թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումով առաջադրված պահանջները բավարարող որոշում:
Դատարանում հայցվորների ներկայացուցիչներն են փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը:
ԿԸՀ-ի մարտի 6-ի թիվ 67-Ա որոշմամբ մերժվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդների բողոքը, որով նրանք խնդրել էին անվավեր ճանաչել թ.17 ԸԸՀ-ի 6-Ա որոշումը: ԿԸՀ-ն գտավ, որ ԸԸՀ-ն գործել է Ընտրական օրենսգրքի նորմերին համապատասխան` իր լիազորությունների սահմաններում: Միաժամանակ ԿԸՀ-ն որոշեց բողոքով ներկայացված նյութերն ընդունել որպես հաղորդագրություն և ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը` դրանում ներկայացված փաստերն օրենքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու համար:
Նշենք, որ ԿԸՀ-ում բողոքարկվող ԸԸՀ-ի որոշմամբ մերժվել էր դիտորդների դիմումը, որով նրանք ԸԸՀ-ից խնդրել են իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ` դիտորդների կողմից արձանագրված խախտումների քննության և օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկման, այդ թվում` տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողությունների և անգործության ուղղությամբ: Նաև` միջոցներ ձեռնարկել խախտումների համար պատասխանատու անձանց, համապատասխան ՏԸՀ-ների կողմից ձեռնարկված գործողությունների և անգործության համար պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև քրեաիրավական բնույթի խախտումները ըստ ենթակայության ուղարկելու և հետամուտ լինելու ուղղությամբ:
Դիմումատուները դիտորդական առաքելություն են իրականացրել թիվ 17 ընտրատարածքի մի շարք տեղամասերում և քվեարկության ընթացքում արձանագրել մի շարք ընտրախախտումներ, նաև` դիտորդների և լրագրողների իրավունքների խախտումներ:
ԸԸՀ-ի փետրվարի 23-ի որոշմամբ դիմում-բողոքը մերժվել է, մասնավորապես, հետևյալ պատճառաբանությամբ` «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին բողոքարկում են ստորադաս հանձնաժողովի որոշումները, գործողությունները/ անգործությունը, այլ ոչ թե մեկ այլ սուբյեկտի կողմից կատարված իրավախախտումները»: Դիմումը մերժելու պատճառներից մեկն էլ այն չհիմնավորված լինելն էր:
Նշենք նաև, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդների կողմից քվեաթերթիկների լցոնման, ինչպես նաև դիտորդի և լրագրողի իրավունքների խախտման դեպքեր էին արձանագրվել նաև թ.17/05 ընտրատեղամասում, որին Սահմանադրական դատարանն անդրադարձավ իր մարտի 14-ի որոշման մեջ: ՍԴ-ն այդ տեղամասի արդյունքը համարեց ոչ հավաստի և անվավեր: Իսկ մինչ այդ, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` նշված տեղամասում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ