ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյան. Բանակցությունները ձախողված չեմ համարում 03/18/2013 13:45 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հայաստանում հետընտրական լարված իրավիճակը քննարկելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցությունները Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի համարում ձախողված: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ի մարտի 18-ի նիստում` ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցի:
«Ես այսօր էլ եմ պատրաստ քննարկել այն հարցերը, որոնք ձեր կողմից ներկայացված են: Ուղղակի մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստ գումարելուն և հարցը քննարկելուն, այլ մենք առաջարկ ենք արել այդ ձեր ներկայացրած հարցերից մեկի մեջ փոփոխություն անել: Բացի ձեզանից, բոլոր մյուս խմբակցությունները, որ մասնակցել են բանակցություններին, համաձայնվել են, դուք չեք համաձայնվել, դրա համար հետաձգվել է իմ առաջարկը: Ես հիմա էլ եմ պատրաստ և նորից եմ հորդորում բոլոր խմբակցություններին և քաղաքական ուժերին, որ ներկայացված են խորհրդարանում, հավաքվենք, մեկ անգամ ևս քննարկենք»,-հայտարարեց ԱԺ նախագահը:
Արձագանքելով Հ.Աբրահամյանի առաջարկին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք այլևս այդ բանակցություններին չեն մասնակցելու. «Որովհետև մենք էինք նախաձեռնել, դուք կարող էիք ուղղակի մերժել մեր ներկայացրած նախագիծը արտահերթ նիստում և ինքներդ ներկայացնեիք, թե այս լարված իրավիճակում ինչպիսի լուծումներ եք տեսնում, ինչ կարող է անել խորհրդարանը»:
Ռ.Հակոբյանն ընդգծեց, որ խորհրդարանն իրավունք չուներ և այժմ էլ չունի` անմասն մնալ երկրում առկա իրավիճակից: «Ցավոք սրտի, մենք անտեսելով խորհրդարանի գործառույթները, դրանք տեղափոխել ենք փողոց, տեղափոխել ենք քրեական աշխարհ, որտեղ իրենք են փորձում ստեղծված իրավիճակը իրենց շեշտադրումներով լուծել»,-նշեց նա` հավելելով, որ այսօր խորհրդարանը պետք է ժողովրդին ապացուցի, որ ընտրված օրենսդիր մարմին է և անմասն չի տեղի ունեցող զարգացումներից:
Հ.Աբրահամյանն այս դիտարկմանն ի պատասխան նկատեց, որ պատգամավորը խոսում է ԱԺ-ի հեղինակության մասին, մինչդեռ առաջարկություններից մեկն էլ այս խորհրդարանը լուծարելն է:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները ներկայացրել էին առաջարկներ` ԱԺ արտահերթ նիստում որպես հետընտրական գործընթացները քննարկելու հիմք: Երեք հիմնական պահանջներ էին՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու նպատակով Ընտրական օրենսգրքի փոփոխություն և մեկ տարվա ընթացքում ԱԺ-ի արտահերթ ընտրությունների անցկացում, երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ` պետական կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու համար, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում։
Ի դեպ` նիստում տեղի ունեցավ միջադեպ. «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը փորձեց ընթերցել Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակ, ինչը, սակայն, կասեցվեց նիստը վարող` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից: Վերջինս հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողն այն հիմնավորմամբ, որ Զ.Փոստանջյանի ասելիքը որևէ առնչություն չունի օրակարգի հետ կապված քննարկման հետ: Ընդդիմադիր պատգամավորն անդրդվելի էր. նա շարունակեց նամակն ընթերցել անգամ անջատված խոսափողի պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից